Երևան
12 °C
Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր, թեպետ վերջին 10 տարվա ընթացքում ցուցանիշը համեմատաբար ցածր տոկոս է կազմում։ Նախկինում անպտղության ցուցանիշով մեր երկիրն ուներ 20, 28, 19 տոկոս։ Այժմ 14․6 է, գրեթե մոտ՝ սահմանված 15% ճգնաժամային մակարդակին։
Մեր երկրում անպտղության մակարդակը կանանց շրջանում 15 տոկոս է, տղամարդկային գործոնով պայմանավորված՝ 9,5 տոկոս։ Ամեն 10-րդ կնոջ մոտ պտղաբերության հետ կապված խնդիրներ կան, նրանցից 7-ի մոտ այդ խնդիրները բավական լուրջ են։
«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ պատկերը մտահոգիչ է, քանի որ այս ցուցանիշը կարող է ազդել երկրի դեմոգրաֆիկ ցուցանիշի վրա։ Ըստ ԱՀԿ-ի՝ եթե անպտղության ցուցանիշը որևէ երկրում հասնում է 15 տոկոսի, խոսում է այն մասին, որ այդ ազգաբնակչությունն ունի ժողովրդավարության խնդիր։
«Մենք այդ խնդիրը ունենք։ Ցավոք, ոչ միայն անպտղության հարցն է, այլ նաև այն զույգերը, ովքեր որևէ խնդիր չունեն, միևնույն է, քիչ են երեխաներ ունենում։ Հիմա գիտակցություն կա, որ մենք պատերազմող երկիր ենք, և այդ ցուցանիշը մեզ համար վտանգավոր է, պետք է բարձրացնենք։ Երկու սերունդ կորցրել ենք արդեն պատերազմի հետևանքով։ Ընտանիքում պետք է լինի 3 երեխա, որպեսզի ազգաբնակչությունը կարողանա ինքն իրեն վերարտադրել։ Հակառակ դեպքում շատ ցավալի պատկեր ենք ունենալու»,- ահազանգում է մասնագետը։
Ըստ Համբարձումյանի՝ նման դեպքում ազգաբնակչության թվաքանակը ամեն 40-50 տարին մեկ կիջնի, բնակչությունը չի կարող ինքն իրեն վերարտադրել, իսկ ինքնավերարտադրվելու համար ինդեքսը պետք է լինի 2,1 տոկոս։
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, անպտղաբերության 22 պատճառ կա, որոնց մեզ մոտ գումարվել են 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը և 1990 թվականից սկսած արցախյան պատերազմը։ Դրանից բացի, անպտղությանը նպաստում են տարբեր ուռուցքային հիվանդությունները, հորմոնալ խնդիրները, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները։ Կանանց մոտ 50 տոկոսն է, որ երեխա ունենալու հարցում խնդիրներ ունի, տղամարդկանց՝ 30 տոկոսը, իսկ 20 տոկոսը բաժին է ընկնում և՛ տղամարդկանց, և՛ կանանց։
«Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, թմրանյութերը, ոչ առողջ սնունդը, ոչ առողջ ապրելակերպն էլ են նպաստում անպտղությանը։ Մեզ մոտ և՛ տղամարդկանց անպտղության տոկոսն է բարձր, և՛ կանանց՝ համեմատած եվրոպական երկրների։ Հայաստանում հորմոնային խնդիրներն են նաև պատճառը, որը բոլոր տարիքային խմբերի մոտ է հանդիպում։ Զույգերը, երբ որոշում են ամուսնանալ, եթե մեկ տարուց հետո երեխա չեն ունենում, ուրեմն պտղաբերության հետ խնդիր ունեն»,- ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ կնոջ մոտ 38 տարեկանից հետո սկսվում է պտղաբերության պոնտենցիալի մարում, դա ավելի է սրվում 44 տարեկանում: Պրակտիկորեն վերարտադրողական տարին ավարտվում է 49 տարեկանում։
Անպտղաբերությունը երկու տեսակ է լինում. մեկը՝ առաջնային, մյուսը՝ երկրորդային։ Առաջնային անպտղություն է համարվում, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ 1 տարի կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում: Որպես հիմնական պատճառ նշվում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումը։ Իսկ երկրորդային անպտղությունը դիտվում է այն ժամանակ, երբ զույգը երեխա է ունեցել, կամ կինը հղի է եղել, սակայն դրանից հետո 2 տարի շարունակ չի հղիացել կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում: Այս պարագայում պատճառը հնարավոր է՝ աբորտները լինեն։
Ինչպե՞ս հաղթահարել անպտղությունը.
Էդվարդ Համբարձումյանն առանձնացնում է անպտղության դեմ երեք բուժում․ «Առաջինը, որ պահանջում է դեղորայքային, որոնք հորմոններն են ստուգում, կամ եթե ձվաբջիջների խնդիր կա, մենք օգնում ենք, որ ձվաբջիջը մեծանա: Կանանց մեծամասնության մոտ խնդիրը սրա հետ է կապված։ Մյուսը, որ ներարգանդային սերմնավորման կարիք ունեն, սերմը տղամարդուց հավաքում ենք և տեղադրում կնոջ արգանդում, երրորդը արհեստական արտամարմնային բեղմնավորումն է․ մենք սերմնաբջիջը ներարկում ենք կանանց ձվաբջջի մեջ, 5 օրում ստանում սաղմիկ և հետո տեղադրում արգանդում։ Բուժումները լինում են նաև վիրահատական մեթոդներով, երբ գոյացություն կամ ուռուցք է լինում»:
Մասնագետը շեշտում է՝ ամուսնանալուց մեկ տարի անց, եթե զույգը չի կարողանում երեխա ունենալ, անպայման պետք է դիմի համապատասխան բժշկին, որը զբաղվում է անպտղաբերության հարցով։ 38 տարեկանից սկսած՝ խորհուրդ է տրվում դիմել 6 ամսվա ընթացքում։ Երբեք պետք չէ դիմել ինքնբուժության, քանի որ զույգը կարող է վնաս տալ իրեն: Հետագայում դրա հետևանքով հասցրած վնասները դժվար կլինի հարթել։ Թե՛ ժամանակի, թե՛ հոգեկան, թե՛ ֆինանսական առումով զույգը մեծ կորուստներ կունենա։
Զույգերը կարող են նաև դիմել արտամարմնային բեղմնավորման, երբ բնական ճանապարհով չեն կարողանում երեխա ունենալ։ Դրա միջոցով հղիանալու հավանականությունը 35% է, ասում է մասնագետը․ «Արտամարմնային բեղմնավորման համար կարող էին դիմել մինչև 44 տարեկան զույգերը, բայց հիմա՝ նաև մինչև 53 տարեկան կանայք։ Հայաստանում ամեն տարի 2 հազար արտամարմնային բեղմնավորման փորձ է կատարվում, որի արդյունքում տարեկան 1000 երեխա է ծնվում այդ ճանապարհով»։
Պետության քաղաքականությունն անպտղության հաղթահարման դեմ.
Համբարձումյանի խոսքով՝ անպտղությունը հաղթահարելու համար թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ Կառավարությունը նոր որոշումներ և օրենքներ են ընդունում։ Գծված է հստակ ռազմավարություն։
«Օրինակ՝ մեծացվել է պետպատվերով ծածկույթը այն զույգերի մոտ, որոնց պետությունը կարող է օգնել, աջակցել։ Դրանք, մասնավորապես, սահմանամերձ շրջանում ապրող զույգերին են վերաբերում։ Կարևոր որոշում էր նաև սաղմիկներին վերաբերող օրենքը․ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին»,- մանրամասնում է Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ այս ծրագրերի մեջ կարևոր է նաև միայնակ կանանց տրամադրվող օգնությունը․ «Նախաձեռնություն ենք սկսել, ըստ որի՝ միայնակ կանանց աջակցելու ենք, որ եթե ամուսին կամ զուգընկեր չունեն, միևնույն է, ամոթ չէ ցանկության դեպքում դառնալ մայր, երեխա ունենալ։ Այս հարցում հասարակությունը պետք է աջակցի, որ այդ կարծրատիպերը կոտրվեն»:
Հայաստանում 40 հազար կին կա, որոնք 35-53 տարեկան են, և այդպես էլ չեն ամուսնացել, չունեն երեխաներ։ Ամեն տարի ՀՀ-ում ծնվում է ընդամենը 40 հազար երեխա։
Մեծ աջակցություն է տրամադրվում նաև վերջին պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում են կրկին մայրանալ։ Պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն խոսքով՝ կենտրոնի օգնությամբ արդեն 17 ծնունդ են ունեցել։
Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվում է «Անպտղության հաղթահարման ծրագիր»-ը։ Այն ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրի համար սահմանվել են շահառուների մի շարք խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընդլայնվում են:
Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ հակացուցում չէ հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքի բնակիչները, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծնողները:
Նրանք կարող են դիմել 5 կենտրոններից որևէ մեկը՝ «Fertility center» պտղաբերության կենտրոն, «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Շենգավիթ» և «Աստղիկ» ԲԿ-ներ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, օգտվել պատճառագիտության ախտորոշման, բուժման ծառայություններից: Նախատեսված արտամարմնային բեղմնավորման մեկ փորձն անվճար է, երկրորդ փորձն իրականացվում է 50 տոկոս զեղչով, սերմնավորման վեց փորձը ևս անվճար է:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության 2020-2021թ. իրականացրած հետազոտության տվյալներով՝ վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում՝ առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT