Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ համացանցում օգտատերերը զայրացած գրառումներ են կատարում՝ կոչ անելով բոյկոտել և չօգտվել Գյումրու ֆայտոններից մեկից: Նրանք մեղադրանքներ են հնչեցնում նաև՝ ուղղված մարզային ու տեղական իշխանություններին:
Բանն այն է, որ Գյումրիում օրեր առաջ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի հյուրերն ականատես են եղել տեսարանի, որտեղ արնահոսող վերքով ու ոտքերի վրա դժվարությամբ կանգնող սպիտակ ձին ենթարկվում է շահագործման, այլ կերպ ասած՝ վերջինիս ամրացված է սպիտակ ֆայտոն, որի տերը դրա միջոցով գումար է աշխատում՝ մարդկանց պտտելով քաղաքով:
Լուսանկարը՝ համացանցից

Ձիու ոտքի մեծ վերքը խմբից առաջինը նկատել է ՀԿ հիմնադիր Կարինե Դավթյանը։ Նա մոտեցել է ֆայտոնչուն, տեղեկացրել, որ կենդանին արնահոսող վերք ունի։
«Երբ մոտեցա ու ասացի՝ տեսե՞լ եք, որ մեծ վերք կա կենդանու վրա, այդ տղան սկսեց վիճել ու ասաց՝ սա դեռ անցել է, ինչ է որ։ Այսինքն՝ սրանից ավելի վատ վիճակ էլ է եղել։ Ասում է՝ սա վերք չէ։ Իսկ կենդանին ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Ու էդ պահին մեծ թվով դպրոցականների նստեցրին ֆայտոնը։ Հերիք չէ՝ իրենք էին նախատեսված թվից շատ, էդ ֆայտոնն էլ ծանր ու ձին բաց վերքով։ Անմարդկային, սարսափելի տեսարան էր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Կարինեն։
Իսկ թե ինչպե՞ս է ձիուն այդ վերքը պատճառվել, ու որքա՞ն ժամանակ է կենդանին նման ձևով շահագործվում, հնարավոր չի եղել պարզել։ Կարինեի խոսքով՝ ՀՀ տարբեր մարզերից ժամանած հյուրերը շատ ծանր ապրումներ են ունեցել ու վատ մտքերով հեռացել Գյումրուց։
«Էդ տղան, որ տոնը էլ ավելի բարձրացրեց, ես ասացի, որ այլ կերպ կլուծեմ խնդիրը։ Ու գրեցի իմ ֆեյսբուքյան էջում»,- ասում է Կարինեն։
Լուսանկարը՝ համացանցից

Գրառումը չի վրիպել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուշադրությունից։ Թեպետ խնդիրն իր լիազորությունների շրջանակում չէ, բայց որպես քաղաքացի արագ զբաղվել է հարցով:
Նախ, անասնաբույժի հետ է խոսել, այնուհետև՝ Շիրակի մարզի ոստիկանապետի։
«Այդ բաց վերքերի տեսարանը որևէ մեկին անտարբեր թողնել չէր կարող։ Անասնաբույժների հետ խոսել ենք, ասել են՝ հնարավոր է արագ հարցը լուծել։ Զրուցել եմ նաև ՇՄ ոստիկանապետի հետ, և պարոն Ղազարյանը տեղեկացրել է, որ դեռ նախօրեից արդեն հանձնարարական է եղել: Կումայրու բաժինը զբաղվելու է այս խնդրով, որովհետև ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցակազմ պարունակող խնդիր է սա։
Այսինքն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում։ Չեմ բացառում, որ քաղաքացին տեղյակ չէ սրանից, բայց անտեղյակությունը նրան չի ազատում պատասխանատվությունից: Սա հարցի իրավական ասպեկտն է»,- մեզ հետ զրույցում ասում է մարզպետն ու անձի անմեղության կանխավարկածից ելնելով՝ ոստիկանապետի հետ ունեցած զրույցից այլ մանրամասներ չի հայտնում:
Շիրակի մարզպետը հարցն իր ուշադրության կենտրոնում պահելու խոստումից զատ նաև Գյումրու համայնքապետարանին խորհուրդ է տվել աչալուրջ լինել և նման խնդիրներից խուսափելու համար վերահսկողություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, որոնք զբաղվում են կենդանիների շահագործմամբ։
«Խնդրելու եմ նաև այս առումով, որ քաղաքապետարանը լինի առավել քան ուշադիր, քանի որ այս ամենն իրականացվում է քաղաքապետարանի շրջակա հատվածներում, հիմնականում՝ հրապարակում ու պատմական միջուկի փողոցներում»,- ասում է Նազելի Բաղդասարյանը։
Լուսանկարը՝ համացանցից

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Վնասվածքով շահագործվող կենդանու խնդրով նաև ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է որոշակի քայլեր ձեռնարկել:
Մեզ հետ զրուցում Առուշանյանը նշում է անասնաբույժի տեսակետը՝ վնասվածքի ծագման ու հետագա բուժման հետ կապված։
Ըստ մասնագետի՝ ձիու վրա առկա է շփման հետևանքով առաջացած մեխանիկական վնասվածք, որը հնարավոր է՝ սանձից լինի։ Առուշանյանի խոսքով՝ այս պահին կարևորը կենդանուն բուժելն է, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Հարցին՝ ինչպե՞ս են Գյումրիում ֆայտոնները շահագործվում և որպես ծառայությունների մատուցում արդյոք ունե՞ն հարկային պարտավորություններ, Դավիթ Առուշանյանը բացասական պատասխան է տալիս։
Դրանք շահագործում են ֆիզիկական անձինք, իսկ նրանց հետ քաղաքապետարանն այդ հարցում անելիք չունի։ Սակայն որ հարցը պետք է կարգավորել, ըստ պատգամավորի, մշտապես պնդել է նաև փոխքաղաքապետ եղած ժամանակ։
«Օրենք հարկ ու տուրքի մասին իրենց համար չկա։ Էլի է ձիերի հարցը բարձրացվել, բայց կեղտոտության հետ կապված։ Ձիերը պարտադիր է, որ լինեն, ու ֆայտոնը մեր քաղաքի համար պարտադիր է, կոլորիտ է, որի համար շատ տուրիստներ հատուկ կհասնեն Գյումրի: Բայց էն, որ պետք է կանոնակարգվի հարցը, միանշանակ է, որովհետև արդեն շատ խնդիրներ են առաջացել։ Պետք է ընդհանուր հասկանալ, թե որտեղ են կանգնելու, մաքրությունն ու խնամքն ինչպես են կազմակերպվելու»,- նկատում է պատգամավորը։
Ըստ Առուշանյանի՝ զբոսաշրջային ծաղկման մեջ գտնվող Գյումրիում շատ հարցեր «փնթի» ձևով են կազմակերպվում՝ սկսած գետնին փռված կտորի վրա հուշանվերների վաճառքից, մինչև կեղտոտ ձիերով ֆայտոն ու աղավաղված պատմական շինությունները։
«Փարիզ էլ Էյֆելյան աշտարակի տակ արաբները ադյալի վրա փոքր էյֆելյան աշտարակներ կծախեն, բայց մենք արաբ չենք ու հնարավորություն ունենք կանոնակարգելու այս ամենը։ Ինչի համար զբոսաշրջիկը գա ու տեսնի, որ հուշանվերը գետնին կծախեն, ձիերը կեղտոտ են, պատմամշակութային շենքերի հերն անիծած է գովազդային վահանակներով։ ԱԺ-ում զբոսաշրջության մասին օրենք ենք քննարկում հիմա, ու լավ կլիներ, որ այսպիսի բաղադրիչներ ունենար օրենքն իր մեջ»,- շեշտում է Առուշանյանը։
Վիրավոր կենդանու տիրոջը՝ Արտուշին, հանդիպել մեզ չհաջողվեց։ Սովորաբար քաղաքի այն հատվածներում, որտեղ լինում էր ֆայտոնը, մեր այցելության ժամանակ չկար։
Նկատենք, որ Գյումրիում նման գործունեություն ծավալող այլ անձ ևս կա։ Վերջինս Սամվելն է, որի ձիերը թեև վերքեր չունեն, սակայն մշտապես վատ հոտ են արձակում, ինչի մասին քաղաքապետարանը նրան բազմիցս զգուշացրել է։ Ձիերը չեն բուրում միայն տոնական միջոցառումների օրերին։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT