Երևան
12 °C
«Արդար Հայաստան» կուսակցությունը Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգում ներառված է «Համայնքի ղեկավար ընտրելու» և «Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին» հարցերը։
Նորիկյանը ներկայացրել է նաև կուսակցության կառավարման խորհրդի որոշումը, որը հրապարակում ենք ստորև.
«Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» դաշինքն ունի ավագանու 7 անդամ, իսկ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները՝ հավասար, յուրաքանչյուրը՝ ավագանու 4 անդամ:
Սա նշանակում է, որ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ կերպով ընտրել համայնքի ղեկավար, քանի որ չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին։
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը ավագանու առաջին նիստում, որպես Բյուրեղավան համայնքի ղեկավար, առաջադրելու է ընտրական ցուցակը գլխավորած Արմեն Սարգսյանի թեկնածությունը։
Խորապես համոզված ենք, որ, ի դեմ Արմեն Սարգսյանի, Բյուրեղավան համայնքը կունենա պատվախնդիր, մարդկային բարձր ու կամային հատկանիշներ, միաժամանակ՝ պրոֆեսիոնալ կարողություններ և հարուստ կենսափորձ ունեցող ղեկավար, որն իսկապես ունակ է աշխատել հանուն Բյուրեղավանի և բյուրեղավանցու։
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը, առաջնորդվելով բացառապես ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ու ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՑԻՆԵՐԻ շահերով, ակնկալում է, որ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ համայնքի նորընտիր ավագանին ս․թ․ նոյեմբերի 10-ին ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ կընտրի համայնքի ղեկավար՝ դրսևորելով հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտի ձևավորման, հանուն Բյուրեղավանի արժանապատիվ զարգացման համար բացառիկ վարքագիծ։
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և նրա գլխավորած ընտրական ցուցակին վստահություն տված ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ համայնքի բոլոր բնակիչներին։
Մեկ անգամ ևս հպարտորեն արձանագրում ենք, որ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ նման ինտելեկտուալ, հավասարակշիռ, սրտացավ, պատասխանատու ու պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով միայն կարող ենք ոտքի կանգնեցնել ու շենացնել մեր երկիրը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT