Երևան
12 °C
Արևելքի մեր հարևան պետության միջազգային հանցագործ բռնապետի ամբողջ խոսքը ցուցմունք է իր դեմ՝ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական տեսանկյունից:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ առումով պետք է արձանագրել, որ նա հայտարարում է՝
-պատերազմը սկսել է, իսկ ընթացիկ ու առաջիկա զինված բախումները հրահրել և իրականացնելու է ինքը (իր գլխավորությամբ) - (ագրեսիա հանցագործություն),
-հայերի էթնիկ զտումներ իրականացրել է ինքը (իր գլխավորությամբ) - (մարդկության դեմ ուղղված հանցագործություն),
-հայ զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը խոշտանգել է ինքը (իր գլխավորությամբ) - (պատերազմական հանցագործություններ),
-հայերի հետքը Արցախից, հետո Հայաստանից մաքրելու է ինքը (իր գլխավորությամբ) - (ցեղասպանուություն) և այլն։
Այստեղ ուշագրավ է այն պետությունների վարքագիծը, որոնք ծափահարում և շնորհավորում են հանցագործին։ Մի տեղ գրենք՝ չմոռանանք։
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առումով ևս կարևոր ցուցմունք է, քանի որ այս հանցագործն անընդհատ ցիտում է, որ չի վախենում Հայաստանից, հայերից և նրանց օգնողներից։
Իսկ բոլոր հոգեբանները գիտեն, որ չվախենալու մասին անընդհատ խոսում են նրանք, ովքեր սարսափում են, հատկապես, եթե դու հանցագործ ես, գիտես, թե ինչ դաս է տվել քեզ հայ զինվորը, և ինչպիսի դաս պիտի ստանաս ոչ հեռավոր ապագայում նույն հայ զինվորի կողմից, ինչպես նաև գիտակցում ես, թե որքան հայ մարդ է երդվել ինքն իրեն ու հրաժարվել սեփական-անձնական կյանքից՝ հանուն հայ ազգի արժանապատվության վերականգնման:
Մնում է՝ շատ շուտ չսատկես, որ կիսատ մնացած դաստիարակությունդ ավարտին հասցվի...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել էր Արցախի գրավյալ Շուշի քաղաք և զինծառայողների առջև ելույթի ժամանակ հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։
Ի դեպ, Ալիևը «զգուշացումներ էր արել» նաև Իրանին, Արևմուտքին ու ՌԴ-ին։ Անդրադառնալով Ադրբեջանի սահմանին Իրանի զինված ուժերի զորավարժություններին՝ նա նշել է, որ «ոչ մեկից չեն վախենում»։
«Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, նվիրում է ցուցաբերել։ Եթե պետք լինի, կհասնենք նրան, ինչին ցանկանում ենք, դա գիտեն բոլորը, և թող իմանան բոլորը, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ հաջակցություն Հայաստանի»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։
Նա նաև դիմել էր Արևմուտքին. «Ճիշտ է, Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ցանկանում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Ես պատասխանել եմ նրանց։ Կրկին, եթե սկսեն բղավել, կպատասխանեմ։ Դա ինձ չի կանգնեցնի։ Սակայն փաստն այն է, որ մենք պահանջում ենք մեր իրավունքը, և միջազգային դերակատարները կասկածի տակ չեն դնում Ադրբեջանի ճշմարտացիությունը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT