Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին համապարփակ անդրադարձ կատարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 9-ին բռնազավթված Շուշի քաղաքում արած հախուռն հայտարարություններին:
ՀՀ կառավարության ղեկավարի նկատառմամբ՝ Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը:
«Տխրահռչակ այդ ելույթում Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտել է հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ձեռնպահ մնալու սպառնալիքից: Ի հեճուկս Սոչիի և Պրահայի հայտարարության՝ Իլհամ Ալիևը բարձրաձայնում է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին: ՀՀ-ի մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը փաստեց՝ Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն։
Վերջինս նաև հիշեցրեց, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերն ու հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
«Ադրբեջանը նման օկուպացիա իրականացրել է 2022թ. մարտին՝ ներխուժելով Փառուխ՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումն ինքնին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, նաև՝ Ադրբեջանի կողմից ստորագրված հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում:
«Զուգահեռաբար փորձ է արվում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից, մյուս կողմից էլ հայտարարում են, թե Ղարաբաղի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունը երաշխավորված է: Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականում ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով։
Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT