ՔՊ-ն և «Հայկական երազանք»-ը տապալեցին Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը․ համայնքապետ չընտրվեց

Քվորում չլինելու պատճառով այսօր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը չկայացավ։ ՏԻՄ ընտրությանը մասնակցած երեք ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական երազանք» և «Ազգ-համայնք» դաշինք, նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը, մյուսները չէին ներկայացել։ 

Ըստ ընթացակարգի՝ «Ազգ-համայնք» դաշինքը մեկ ժամ սպասեց, որպեսզի մյուս ուժերը ներկայանան նորընտիր ավագանու անդրանիկ նիստին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Հաջորդ նիստը նշանակվեց երկուշաբթի՝ նոյեմբերի 14-ին։

Բոյկոտի հետևանքով Անի խոշորացված համայնքն այսօրվանից չունի ղեկավար, քանի որ նոյեմբերի 11-ից օրենքի ուժով դադարեց գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի պաշտոնավարման ժամկետը։ Նկատենք, որ Գևորգյանը ներկայացնում է «Ազգ-համայնք» դաշինքը։

314642783_674118390826613_7221967501083347896_n.jpg (185 KB)

Նիստին ներկա Շիրակի մարզպետարանի պատասխանատուն փաստեց՝ դժվար իրավիճակի առաջ են կանգնել, քանի որ ներկա պահին օդում առկախ մնաց համայնքի ղեկավարի հարցը։

«Լիազորությունների ժամկետն ավարտված համայնքի ղեկավարն իրավունք չունի նման գործառույթ իրականացնել։ Քանի դեռ Կառավարության կողմից չի նշանակվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար, փաստացի Անի համայնքը չի ունենա ղեկավար»,- ասաց Վաղինակ Հովհաննիսյանը։

Մեկ տարբերակ, սակայն, քննարկվել է. եթե համայնքն ունի ղեկավարի տեղակալ, հնարավոր է՝ կարողանա որոշակի գործառույթներ իրականացնել, որպեսզի խոշորացված համայնքի բնականոն կյանքը կոլապսի չենթարկվի՝ մինչև պաշտոնակատարի նշանակումը: Ինչը, ըստ պատասխանատուի, սարերի հետևում չէ։

Եթե երկուշաբթի օրը Անի խոշորացված համայնքում կրկին համայնքապետ չընտրվի, կտրամադրվի երկշաբաթյա ժամկետ, որի անարդյունք ավարտի պարագայում ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն, և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։

բբբբբ.jpg (73 KB)

««Ազգ-համայնք» դաշինքը, ժողովրդից ստացած վստահության քվեն հաշվի առնելով, իր պարտավորությունը կատարեց ու մասնակցեց նիստին, մյուս ուժերի մասով չեմ կարող մեկնաբանել: Օրենքի բարդությունն այնտեղ էր, որ համայնքի ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է 50 + ձայն, մենք ունենք 49․44: Մյուս ուժերի այսօրվա բոյկոտը միայն ու միայն մեր հաղթանակը ոչնչացնելու մեջ էր։ Եթե իրենց մասնակցությունը լիներ, կընտրվեր համայնքի ղեկավար։ Չեկան այդ ուժերը: Ես սա թուլության նշան եմ համարում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգ-համայնք» դաշինքը ղեկավարող Արտակ Գևորգյանը:

ղղղղղղ.jpg (548 KB)

Նկատենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում Անի խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժն այդպես էլ ընդհանուր համաձայնության չեկավ դաշինք կազմելու հարցում։ Գևորգյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ ինքը հենարանի կարիք չունի, իր համար կարևորը ժողովրդի քվեն է:

Հարցին՝ այնուամենայնիվ, պատրա՞ստ էր աշխատել մյուս քաղաքական ուժերի հետ, ասաց՝ դա բանակցային գործընթաց է, և եթե արվեր ի շահ քաղաքացու և Հայաստանի Հանրապետության, խնդիր չէր տեսնի։

«Բայց եթե արվում է աթոռների բաշխման կամ գործընթացներ տապալելու համար, ինձ համար անցանկալի է։ Այլ հարց, եթե լիներ առողջ տրամաբանություն հանուն ժողովրդի։ Մենք մեկ սկզբունք ենք ունեցել և ունենք՝ ծառայել ժողովրդին։ Հատկապես այսօր խիստ կարևորում ենք ներքին խռովությունների ընդվզումները սահմանափակելը։ Եվ հիմա մեր մարտահրավերը արտաքին թշնամու դեմ պայքարն է, ոչ թե իրար մեջ թշնամի որոնելը»,- նշեց Արտակ Գևորգյանը։

Նոր ընտրություններից Գևորգյանը չի վախենում, սակայն համայնքի զարգացման տեսանկյունից այս ժամանակահատվածը լուրջ հապաղում է համարում։

Հիշեցնենք՝ Անի խոշորացված համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21-ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ-ը՝ 8, իսկ «Հայկական երազանքը»՝ 3 մանդատ։

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2557 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել