Երևան
12 °C
ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումներն ու անդրադարձել աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցերի:
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Աստիճանաշնորհման կանոնակարգը ԲՈԿ-ի ամենակարևոր փաստաթուղթն է։ Ըստ Կարեն Քեռյանի՝ բազմաթիվ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են տարբեր երկրների աստիճանաշնորհման կարգերը, և անհրաժեշտություն կա փոփոխություններ անելու՝ սկսած որակական չափանիշներից: Առաջարկվում է առաջատար կազմակերպության փոխարեն գիտական աստիճանի հայցման ատենախոսության համար ևս մեկ ընդդիմախոս դիտարկել:
«Որակական պահանջների համար առանցքային է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը». այդ շրջանակում նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխան հոդվածներ ու ծրագրեր ունենալը:
Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,- ընդգծել է Կարեն Քեռյանը:
Նա տեղեկացրել է, որ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողների 60-70 տոկոսը միջազգային հրապարակումներ ունի, այնինչ հումանիտար և հասարակագիտական ոլորտում այն կազմում է ընդամենը 2-4 տոկոս:
Հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալու համաղեկավար, ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ:
Այս պահին գիտությունների թեկնածուի հայցման համար կա 2 հնարավորություն. 6 հոդված ԲՈԿ-ի ընդունելի տեղական պարբերականներում կամ 3 հոդված, որից մեկը՝ պարտադիր միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականում:
«Պահանջելու ենք ոչ թե 6 կամ 3 հոդված, այլ 3 հոդված, որից մեկը՝ միջազգային գիտական շտեմարաններից որևէ մեկում: Այդ պահանջը կվերաբերի նաև գիտական ղեկավարին, մասնագիտական խորհրդի անդամներին: Պետք է նախապատրաստել գիտական հանրությանն այդ փոփոխություններին: Գիտության ֆինանսավորումը կրկնակի շատացել է, ինչը հնարավորություն է, որը պետք է նպատակային օգտագործվի և շոշափելի արդյունքներ գրանցի»,-ասել է Կարեն Քեռյանը:
Նրա գնահատմամբ՝ նշաձողը պետք է բարձրացվի: Հայաստանյան 100 պարբերականից 5-ն է միայն գրանցված Web of Science-ում, և այս ցուցանիշը պետք է բարելավվի:
Աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը շուտով հանրային քննարկման կդրվի: Կարեն Քեռյանը նախանշել է ոլորտի բարեփոխումներում մասնագիտական հանրության ակտիվ քայլերի կարևորությունը, որպեսզի փոփոխությունները լինեն ոչ թե վերևից ներքև, այլև հակառակը:
Բնական գիտությունների ոլորտում միջազգային օլիմպիադաներին մասնակցությունն ու ուսանողներին դրան պատրաստելը, ըստ նրա, լավագույն օրինակն են: Պետք է մրցունակ լինել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում:
Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր։ «Այն ներդրման փուլում է. բազաներն ենք թարմացնում, առաջին փորձարկումներն ենք անում: Նոր տարբերակի ներդրումը չի սահմանափակվելու միայն ԲՈԿ-ով: Այն պետք է հասանելի դառնա նաև պարբերականների խմբագիրների համար, որպեսզի հոդվածը տպագրելիս ստուգումն անցած լինի»,- ասել է Կարեն Քեռյանը՝ կարևորելով գրագողությունները բացահայտելու ուղղությամբ մասնագիտական հանրույթի ներքին պահանջը և պատասխանատվությունը:
Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսվում է մի ամսվա ընթացքում գործարկել ԲՈԿ-ի ներսում, իսկ արդեն 2023 թ.-ից՝ հասանելի դարձնել պարբերականների և մասնագիտական խորհուրդների համար:
Վիճակագրական տվյալներով՝ եթե վերջին տարիներին հումանիտար թևի ատենախոսական պաշտպանությունների քանակը 20-30 տոկոս ավելին էին բնագիտական թևի համեմատ, ապա այս տարի դրանք հավասար են, քանի որ բնագիտական ոլորտը համեմատաբար ակտիվացել է:
Գրագողության բացահայտման ծրագրի ներդրման շրջանակում համաձայնագիր է կնքվել ՌԴ գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտի (Институт Системного Програмирования) հետ, աշխատանքներ են տարվում Ղրղզստանի և Ղազախստանի հետ՝ կնքելու նոր համաձայնագրեր՝ փորձի փոխանակման, կարգերի մշակման ուղղությամբ խորհրդատվության և այլ նպատակներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT