Երևան
12 °C
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ. Գ-ի և Գ. Հ-ի՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2022 թվականի նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ. Գ-ի և Գ. Հ-ի նկատմամբ կայացրել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ և դրանք ուղարկվել նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար:
2022 թվականի նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչը որոշումներ է կայացրել պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ. Գ-ի և Գ. Հ-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը ենթադրում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում:
Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործական կենտրոն՝ այն կատարելու համար:
Հիշեցնենք՝ նախորդ տարի ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ վերսկսվում է Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի բեկանած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։
Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրյալ է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա մեղադրվում է նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով։ Հարությունյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։
2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում մահացել էր Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը սրճարան եկած Քոչարյանին ողջունելու փորձ անելուց հետո («Պրիվետ, Ռոբ»)։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել անզգույշ սպանության համար, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մի օր անգամ չէր անցկացրել։
Այս գործը վերաբացվեց 2020-ին՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո։ Նյուտոնը 2001-ին Հայաստանում էր աշխատում և դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ (ենթադրաբար՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների)։
Նյուտոնի հայտարարությունից հետո կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT