Երևան
12 °C
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին եւ «Սերժի վախտ» (բնորոշումն իրենն է)՝ 2016-ի հոկտեմբերին՝ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց, տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ զուգահեռներ անցկացրել։
Նա նախ ֆիքսել է գագաթնաժողովի անցկացման օբյկետը՝ «Դվին հոլլ», որտեղ, նրա խոսքով, նաեւ հարսանիքներ են կազմակերպվում։ Իսկ եթե հարսանիք, ապա նաեւ՝ հարս, եթե հարս, ապա նաեւ հարսի պար։ «Եթե անալոգիայով շարժվենք, ապա հարսի պարը տապալվեց»,- անթաքույց հրճվանքով հայտարարել է Աշոտյանը՝ նկատի ունենալով այն, որ, ի դեմ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանին չհաջողվեց ցանկալի՝ հայանպաստ տեքստ կորզել «կոլեկտիվ անվտանգության» կազմակերպության անդամներից:
Այնուհետեւ Աշոտյանն անցել է 2022-ի ու 2016-ի գագաթնաժողովների միջեւ համեմատականներ անցկացնելուն՝ զուգահեռներ տանելով «լրջության ու ջրիկության, կազմակերպչական բարձր մակարդակի եւ կիքսերի» միջեւ եւ, իհարկե, անդրադարձել գագաթնաժողովի բուն՝ բովանդակային կողմին։
Քանի որ Աշոտյանը խոսք է բացել «կիքսերի» մասին, ապա այստեղ «ստոպ տանք» եւ մինչեւ գագաթնաժողովների բովանդակային կողմերին անդրադառնալը, մի «կիքսի» մասին հիշեցնենք, որի մասին հանրությունը տեղեկացավ միայն 44-օրյա պատերազմից հետո։ Խոսքը 2016-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած մի արտահոսքի մասին է, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ բառի բուն իմաստով «բազառ» է անում ԼՂ ազատագրված կամ, ինչպես ընդունված է ասել, բուֆերային գոտի համարվող 7 շրջանը 5 միլիարդի դիմաց Ալիեւին վերադարձնելու շուրջ։
Սարգսյանը, ի դեպ, առարկում է Լուկաշենկոյի առաջարկին՝ 5 միլիարդի դիմաց Ադրբեջանին վերադարձնել 7 շրջան՝ ասելով՝ այդ հողերի համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել՝ նշելով, թե ինքն էլ 6 միլիարդ է առաջարկում Ալիեւին այդ շրջաններից հրաժարվելու դիմաց։
Արձագանքելով Սարգսյան-Լուկաշենկո աղմկահարույց ձայնագրությանը, որը հայտնվել էր տելեգրամյան՝ «Բաղրամյան 26» կոչվող ալիքում՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել էր․ «Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռեւս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ եւ զերծ է մնում մեկնաբանություններից՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձեւաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»:
Միայն այս «կիքսը» բավական է՝ պատկերացում կազմելու այն մթնոլորտի մասին, որում ընթանում էր ՀԱՊԿ միջոցառումը, եւ այն կարգավիճակը, որում գտնվում էր ՀՀ ղեկավարը, որի հետ, փաստորեն, սակարկում էին «հող՝ փողի դիմաց» սկզբունքով։
Վերադառնալով «հարսի պարի տապալման» մասին Աշոտյանի դիտարկմանը՝ դիմենք անալոգիային եւ արձանագրենք՝ եթե 2022-ի գագաթնաժողվում «տապալվեց հարսի պարը», ապա 2016-ին փեսային «դեմից» «դուխ» տվեցին, ապաեւ՝ «բան դեմ տվեցին»։ Ինչ խոսք, աննախանձ վիճակ, որում հայտնվել էր Սարգսյանը։ Որքան հիշում ենք, միջոցառումը տեղի էր ունենում «Բաղրամյան 26»-ում՝ նախագահականում։
Նալբանդյանը գանգատվում էր Բաքվից, Սարգսյանը՝ արդարանում Ալիեւի առաջ
Այժմ անցնենք բուն միջոցառման, Աշոտյանի ասած, բովանդակային կողմին, որն ամփոփված է գագաթնաժողովում ընդունված հայտարարության (2016 թ․) տեքստում:
Աշոտյանը հպարտորեն շեշտում է, թե ՀԱՊԿ-ի կազմը չի փոխվել, էլի նույն դեմքերն են՝ ի դեմս մասնավորապես Պուտինի, Լուկաշենկոյի, փոխվել է Ղազախստանի նախագահը, որի նախորդը՝ Նազարբաեւը, «ավելի դժվար տիպ» էր, քան գործողը (ի դեպ, 2016-ին Նազարբաեւը չէր ժամանել Երեւան, ներկա չէր եղել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ մրսածության պատճառով), «բայց այդ նույն դեմքերով կառույցից 2016-ին ՀՀ-ին հաջողվեց «ստանալ» մի հայտարարություն, որով հստակ աջակցություն էր հայտնվում ոչ միայն Մինսկի խմբի ձեւաչափին, այլ նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին (շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում)։ «Այսինքն՝ աջակցություն էր հայտնվում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտության հաղթանակներին, նաեւ խոսվում էր այն մասին, որ ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է»։
Ճիշտ է ասում Աշոտյանը, այդ հայտարարությունը, որում հղում է արվում միջազգային իրավունքի, այսպես ասած, հռչակագրային նորմերին, ընդհանուր առմամբ կարելի է համարել պրոհայկական, բայց կա մի բայց․ խնդիրը ոչ թե հայտարարությամբ ամրագրվածի, այլ հայտարարության մեջ չամրագրվածի մեջ էր: Չգիտես ինչու՝ փորձառու քաղաքական գործիչ Աշոտյանի ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ իր գովերգած հայտարարության մեջ ՀԱՊԿ-ը խնամքով շրջանցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման, համալիր գնահատականներ չի տվել կատարվածին ու չի մատնանշել ՀՀ-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների շեմին կանգնեցրած կողմին՝ Ադրբեջանին: Հիմա սա դիվանագիտական հաղթանա՞կ էր, թե՞ դիվանագիտական անճարակության ապացույց։
Վերադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնց, ի դեպ, Աշոտյանը շա՜տ է սիրում ամեն անգամ հղում անել եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրել հայկական դիվանագիտության հաղթանակը ջուրը գցելու համար, ապա դրանք ջուրն էին գցվել ընդունմանը հաջորդած վայրկյանից սկսած։ Ասվածի ապացույցը ԱԳ նախարար Է․Նալբանդյանի՝ Բաքվին ուղղված գանգատագիրն էր առ այն, որ Ալիեւը չի կատարում «հայկական դիվանագիտության հաղթանակով» ամրագրված պարտավորությունները։
ՀԱՊԿ երեւանյան միջոցառումից մեկ տարի անց՝ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում անդրադառնալով Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, կրկնելով Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության այն միտքը, թե հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»՝ Նալբանդյանը «կառուցողական» Ադրբեջանին մեղադրեց 2016թ․ մայիսին եւ հունիսին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու համար։
«Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ԼՂ հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացրել են համանախագահ երկրները՝ որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն»,- նշել էր Նալբանդյանը։ (2016-ի ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարությամբ հպարտացող Աշոտյանի ականջը կանչի)։
Ի դեպ, Ժնեւի հանդիպման մասին․ եթե Նալբանդյանը դրանից հետո գանգատվում էր Ադրբեջանից, ապա Սերժ Սարգսյանն արդարանում էր Բաքվի առաջ։ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում դասախոսության ժամանակ ՀՀ նախագահն ահա թե ինչ ասաց․
«Ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, եւ ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ի՞նչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը. ես ասել եմ, որ որեւէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է ԼՂ-ի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ եւ զոհվելով: Այսինքն՝ այստեղ որեւէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա, դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած՝ ինձ համար շատ տարօրինակ է»:
Չարկչրկված Վիեննան, Սանկտ Պետերբուրգն ու «Զանգեզուրի միջանցքը»
Ի դեպ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բազմաչարչար պայմանավորվածությունները հիշեցնում են նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մեկնաբանությունները․ Ադրբեջանն այդ կետը մեկնաբանում է «Զանգեզուրի միջանցք»-ի համատեքստում, Հայաստանն էլ կոշտ եւ հետեւողականորեն հերքում միջանցքի մասին պնդումները։ Նույն կերպ էլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի վերաբերյալ Սերժ Սարգսյանը ժամանակին պնդում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում խաղաղության ամրապնդման մեխանիզմների ներդրման շուրջ, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել բովանդակային բանակցությունների: Ալիեւն էլ պնդում էր, որ դրան զուգահեռ հայկական կողմը պետք է որոշ տարածքներից զորքեր դուրս բերի: Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Նալբանդյանը պնդում էր, որ քննարկել են խաղաղության ամրապնդման պայմանավորվածությունների կատարումը, Մամեդյարովն էլ պնդում էր, թե իր մոտ «տպավորություն է ստեղծվել», որ «խաղաղություն հնարավոր է զորքերի դուրս բերման կամ տարածքների դիմաց: Վերջին 12 տարիներին բանակցությունների տրամաբանությունը հենց դա է։ Դիվանագիտությունում գոյություն չունեն «բանակցություններ հանուն բանակցությունների»։
Ամփոփելով՝ նշենք, որ թերեւս Աշոտյանը վերանայի իր գնահատականները ՀՀ «դիվանագիտական հաղթանակների» մասով, քանի որ դրանք եթե անգամ հաղթանակներ են, ապա միայն թղթի վրա, դրանք բարի ցանկությունների մակարդակից կյանքի չկոչվեցին։ Ավելին՝ այդ հաղթանակների հուղարկավորումը տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ՝ իր կուսղեկի 2018-ի ապրիլյան հայտնի ելույթով՝ «բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է», «մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները եւ բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին
Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT