Երևան
12 °C
Երգիչ Արսեն Գրիգորյանը կամ, ինչպես նրան դիմում են իր երաժշտության սիրահարները՝ ռոմանսների Արսենը, արդեն չորս տարի է, ինչ երգին ու երաժշտությանը նվիրվելուց զատ, աշխատում է նաև երեխաների հետ: Այս տարի լրացավ «Արսեն Գրիգորյան» ստուդիայի 4-ամյակը:
Ըստ արտիստի՝ «Արսեն Գրիգորյան» դպրոցը շարունակում է կերտել պատմություն: Հունիսին ունեցել է երկրորդ համերգը, որը, նրա խոսքով, բուռն է ընդունվել և մասնագետների բարձր գնահատականին արժանացել:
«Սեպտեմբերից սկսել ենք աշխատել շատ երգերի վրա, սակայն ուզում եմ առանձնացնել մի նախագիծ, որը վաղուց պակասում էր մեզ՝ մեր իրականությանը: Նոր տարվա մասին գեղեցիկ երգ ենք պատրաստել, որը լսելիս, վստահ եմ, յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, նորից կսկսի հավատալ Ձմեռ պապիկին ու կունենա երջանկության զգացողություն: Երգը կոչվում է «Երազանքի գիշեր», որի և՛ տեքստի, և՛ երաժշտության հեղինակը ես եմ: Այժմ նկարահանման աշխատանքներն են իրականացվում: Դեկտեմբերի կեսերին կհրապարակվի երգի տեսահոլովակը, որը կզարդարի ամանորյա եթերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Արսենը:

Երաժիշտը նկատում է՝ երեխաներից շատ բան կարելի է սովորել, իսկ նրանց հետ աշխատելը էլ ավելի հաճույքով աշխատելու և ստեղծագործելու խթան է իր համար: «Մենք մի մեծ ընտանիք ենք և աշխատում ենք փոխադարձ հարգանքի ձևաչափով և՛ ծնողների, և՛ սաների հետ: Մանկական երգեր գրելն ավելի բարդ գործ է, որտեղ մի շարք նրբություններ կան: Երգը պետք է լինի երեխաների համար պարզ ու ընկալելի, սակայն՝ ոչ պարզունակ ու հասարակ»,- համոզված է արտիստը:
Այս տարեսկզբին երգիչը ներկայացրեց «Իրարով» երգն ու տեսահոլովակը, որը, իր կարծիքով, այդքան էլ մեծ արձագանք չունեցավ: «Կարծում եմ՝ դադարն էր շատ երկար: Թեև միշտ էլ ստեղծագործել եմ, սակայն երբ էկրաններին սկսում ես քիչ երևալ, բնական է, որ քեզ մոռանում են: Շոու բիզնեսում միշտ պետք է լինել մրցավազքի՝ «գոնկայի» մեջ: Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել դրան: Հիմա այդ ժամանակը նախընտրում եմ ներդնել նոր սերունդներ կրթելու մեջ, քան վազվզոցու մեջ լինել իմ շատ սիրելի կոլեգաների հետ»,- անկեղծանում է նա:
Արսեն Գրիգորյանը լսում է ամենատարբեր երգեր ու երաժիշտների՝ սկսած էլեկտրոնային երաժշտությունից, աշխարհի հայտնի դիջեյներից մինչև ամենադասականները. «Դասական արվեստում իմ կուռքը Սերգեյ Ռախմանինովն է: Ես իր մեծ ֆանատն եմ: Ֆանատ եմ նաև Ստիվի Վանդերի: Աստոր Պիացցոլայի գործերի համար եմ խենթանում: Այնքան տարբեր երաժիշտների ու ժանրեր եմ լսում՝ կախված տրամադրությունից»:
Իսկ ստեղծագործելու համար շարժառիթները կարող են լինել շատ տարբեր, ասում է նա. «Երբ ավելի երիտասարդ էի, երգեր ստեղծելու շարժառիթն ինձ համար աղջիկներն էին՝ սիրահարվածությունը: Հիմա արդեն այլ կարգավիճակում եմ, ունեմ սիրելի կին: Սակայն իմ ամեն բջջով արվեստագետ եմ: Ես սովորական մարդուց ավելի շատ եմ ուրախանում ինչ-որ բանից և ավելի շատ տխրում: Երգեր ստեղծելու շարժառիթներ էլ միշտ լինում են»:
Խոսելով երգիչ Հայկոյին նվիրված երգի մասին, որ կոչվում է «Հավերժի սիրո երգիչը», վերջինս ասում է՝ շարժառիթը լավ ընկերոջ ու երաժշտի կորստի ցավն է եղել: «Հայկոյի հետ շատ խենթություններ ենք արել, և շատ հիշողություններ ունեմ տարբեր երկրների մեր շրջագայություններից: Միշտ սիրով ու ժպիտով եմ հիշում դրանք: Շատ եմ ցավում, առաջին հերթին, որ կորցրել ենք նման երաժշտի: Նա դեռ շատ ֆիլմերի լավ երաժշտություն և մեր սրտերին դիպչող շատ ու շատ երգեր կարող էր գրել: Չէի ուզենա՝ երգս լիներ նրա հիշատակին, բայց քանի որ ցավը մեծ էր, ծնվեց այս երգը»,- ափսոսանքով ասում է Արսենը:
Ամփոփելով 2022 թվականը՝ նա նշում է, որ կիսատ գործեր միշտ էլ լինում են, սակայն ընդհանուր առմամբ տարին հագեցած է եղել ստեղծագործական առումով: Իսկ 2023 թվականի համար բավականին շատ պրոյեկտներ ու ծրագրեր է խոստանում. «Այս տարվա սեպտեմբերին ուզում էի «Արսեն Գրիգորյան» ստուդիայի մասնաճյուղեր բացել մի քանի քաղաքներում, սակայն չհասցրի, քանի որ առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է լինեի այդ համայնքներում: Մյուս տարի ուզում եմ գոնե Գյումրի և Վանաձոր քաղաքներում ունենալ:
Այժմ երգիչն աշխատում է «Փառք տղերքին» կոչվող պրոյեկտի վրա: «Սա շարք է, որը ներառում է մի շարք երգեր: Այն նվիրվում է և՛ մեր կողքին, և՛ հավերժի գրկում ապրող բոլոր հերոսներին: Հիմա երգ եմ գրում տաղանդավոր ու հրաշալի սաներիցս մեկի՝ 9-ամյա Մարիամի համար, որն իր եղբորն է կորցրել 44-օրյա պատերազմում: Երգը կոչվում է «Աչքերս փակեմ»։ Սա վերոնշյալ շարքի երրորդ, բայց վերջին երգը չէ»,- շեշտում է երաժիշտը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT