Երևան
12 °C
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Հայաստանը պետք է գնահատի Ֆրանսիայի առաջարկած բանաձևի ընդունումն ու շնորհակալ լինի միջազգայի աջակցության համար, քանի որ բանաձևի քննադատումը կամ դրանից դժգոհելը երախտամոռություն կլինի: Միևնույն ժամանակ վերջինս ընդգծում է՝ սա ընդամենը բարոյական աջակցություն է, ոչ ավելին:
Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
«Պետք է հաշվի առնել, թե բանաձևը որքանով ազդեցության լծակներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որպեսզի պաշտպանի Հայաստանի անվտանգային շահերը: Սա կասկածի տեղիք է տալիս, որովհետև այդ երկու երկրները վերահսկողությունից և ազդեցությունից դուրս, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող քաղաքական ուժեր, պետություններ են, որն էլ նրանք բացարձակապես չեն թաքցնում, անգամ հայտարարում, որ նմանօրինակ որևէ բանաձև կամ հայտարարություն իրենց համար ոչ մի արժեք չունի և չի կարող ազդեցություն ունենալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Քեռյանը:
Նրա համոզմամբ՝ Ֆրանսիայի ընդունած որոշումներն էական ազդեցություն չեն ունենա և չեն ապահովի Հայաստանի անվտանգային միջավայրը: Անգամ ԱՄՆ-ի քայլերն այսօր չեն զսպում Էրդողանին անել այն, ինչ ուզում է: Ցանկացած արևմտյան երկրի որոշում մինչ օրս չի փոխել առկա իրավիճակը կամ նպաստել ՀՀ անվտանգային միջավայրի բարելավմանը:
«Ադրբեջանի ներկայիս ստրատեգիան ղարաբաղյան 3-րդ պատերազմ սանձազերծելն է, որի համար ամեն բան անում է: Այդ նպատակով նրանք հիմա ամենաբարենպաստ վիճակում են, որովհետև Արևմուտքից Հայաստանին ցուցաբերվում է բարոյական մեծ աջակցություն, իսկ մենք մեկուսացված ենք մեր մի շարք գործընկերային ձևաչափերում: Ողջունելի է նաև, որ զինատեսակներ են ներմուծվում Հնդկաստանից Հայաստան, սակայն համոզված չեմ, որ դրանք հասել են տեղ և, եթե հասել են, որքանո՞վ կարող են նպաստել մեր անվտանգության կարգավորմանը: Մենք պետք է կարողանանք ամեն գնով կանխել Ադրբեջանի կանխամտածված ստրատեգիան, որովհետև ներկայիս ուժերի հարաբերակցության պարագայում 3-րդ ղարաբաղյան պատերազմը կործանարար կլինի Հայաստանի համար»,- կարծում է նա:
Ըստ Քեռյանի՝ Ռուսաստանին Ֆրանսիայի ընդունած բանաձևն առանձնապես չի էլ հետաքրքրում՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմն ու նրա առաջ ծառացած բազում գլոբալ խնդիրներն ու պատժամիջոցները:
«Ռուսները հիմա ծանր ու թեթև են անում, թե իրենց շահերի տեսանկյունից որն է ավելի նպատակահարմար՝ թույլ տա՞լ ռազմական էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՞ ոչ: Կարծում եմ՝ դրա թույլ տալը չի բխում ՌԴ-ի շահերից, որովհետև Կրեմլում գիտակցում են, որ Թուրքիայի հետ համագործակցության ձևաչափը իրադրային է՝ միաժամանակ ունենալով մրցակցային բաղադրիչներ»,- ասում է նա:
Զրուցակցի համոզմամբ՝ նոր պատերազմը ռուսական կողմին ձեռնտու չէ. «Նրանք քաջ գիտակցում են, որ եթե Կովկասում պատերազմ լինի, չեն կարող չմասնակցել և զերծ մնալ, իսկ դա արդեն կթուլացնի Ռուսաստանին ուկրաինական ճակատում: Համեմատության արդյունքում պարզ է դառնում, որ այս իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. թե՛ ռուսներին, թե՛ հայերին ձեռնտու չէ նոր պատերազմի ծավալումը»:
Վերջինս նշում է՝ այս մասով շատ աշխատանքներ պետք է իրականացնենք՝ առանց հաշվի առնելու, թե նախկինում ինչ է եղել: Պետք է գործել առանց հուզականության, սառն ու մերկ հաշվարկներ կատարել՝ ունենալով միայն մեկ գերնպատակ, բոլոր միջոցներով կանխել պատերազմն ու հենվել Ռուսաստանի և Հայաստանի շահերի համատեղման վրա: «Սա է ելքը»,- շեշտում է Գարիկ Քեռյանը:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT