Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ դիտարկել է ՀՀ կառավարության կողմից 2021-22 թվականներին իրականացված կամ իրականացման փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Այս մասին մարզպետը տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Այցի առաջին կանգառը Բուռնազյան փողոցում է եղել, որտեղ ավարտվել են ճանապարհի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2021 թվականին։ Ասֆալտապատվել է 1,1 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհ՝ 8700 քառակուսի մետր մակերեսով։ 5700 քառակուսի մետր մակերես էլ կազմում են ասֆալտապատ մայթերը։ Բուռնազյան փողոցի վրա են գտնվում Գավառի թիվ 2 նորակառույց դպրոցի եւ թիվ 7 մանկապարտեզի շենքերը։
Այցի երկրորդ կանգառը Գավառի թիվ 7 մանկապարտեզում էր, որտեղ այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում այս տարի հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 174 միլիոն 49 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա հոկտեմբեր ամսին եւ կավարտվի 220 օրացուցային օրվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում գործող մանկապարտեզում կավելանա եւս 120 տեղ, որով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան Գավառի Հացառատ թաղամասի բոլոր երեխաները։
Ապա Սարուխան գյուղում դիտարկեցի թիվ 1 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսից եւ դեռեւս գտնվում են ընթացքի մեջ։ Այստեղ որոշակի դժգոհություննր կային՝ կապված շինարարության որակի հետ։ Եղան համապատասխան դիտողություններ եւ ցուցումներ շինարարին՝ սեղմ ժամկետներում շտկելու նկատված թերությունները։
Այցի հերթական կանգառը Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզում էր, որտեղ ավարտվել է հաստատության մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 84 միլիոն 874 հազար դրամ, 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են 2020-2021 թվականների ընթացքում, ինչի արդյունքում գործող 3 խմբերի 60 սաների համար ապահովվել են լավագույն ու ժամանակակից պայմանները։ Նախատեսվում է բացել չորրորդ խումբը, որի սաներն արդեն հերթագրվել են։
Ծրագրի իրականացման շնորհիվ եւ Գավառի համայնքապետարանի միջոցների ներդրմամբ մանկապարտեզի շենքի հարմարավետ տարածք է տեղափոխվել Արծվաքար թաղամասի գրադարանը, որը նախկինում գործում էր Արծվաքարի մշակույթի տանը՝ անբարվոք պայմաններում։
Վերջին կանգառը Գավառի մշակույթի տան շենքում էր, որտեղ ավարտին են մոտենում կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 109 միլիոն 944 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերից եւ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմանորոգվել է դահլիճն ամբողջությամբ, կոնֆերանսների դահլիճը, աշխատասենյակներ, սանհանգույցները, ձեւափոխվել է շենքի երկու մուտքերի արտաքին տեսքը։
Այս դիտարկումների հիմնական նպատակը մեկն էր՝ ստուգելու նախորդ մշտադիտարկումների ժամանակ տրված ցուցումների եւ հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները։ Որոշ տեղերում արդեն շտկված էին նկատված սխալներն ու թերացումները, որոշ տեղերում էլ հարկ եղավ նոր ցուցումների ու հանձրարականների իջեցումը, որպեսզի բոլոր աշխատանքները հանձնվեն անթերի ու ենթակա լինեն վճարման։
«Ընդհանուր առմամբ, գոհ եմ աշխատանքների ընթացքից։ Իսկ սուբվենցիոն, ինչպես նաեւ պետական միջոցներով իրականացվող մյուս ծրագրերի մշտադիտարկումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ դրանք առավել նպաստում են շինաշխատանքների արդյունավետ կատարմանը, ի հայտ եկած խնդիրների բացահայտմանն ու կարգավորմանը, նկատված թերացումների ու սխալների ուղղմանը»,-այցի ավարտին ասել է մարզպետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT