Երևան
12 °C
Լուսանկարի հեղինակ՝ Նազիկ Արմենակյան
«Ընթերցելիս հնարավոր է՝ մեկը կամ մի քանիսը, իսկ բարեհաճության դեպքում շատերը մտնեն այն «տարածք», որտեղ ինքս եղա․․․ Եթե դա պատահի այդպես, հաստատ լավ կլինի, որովհետեւ համոզված եմ՝ այդկերպ պատմելու եւս մի շանս կունենանք եւ գուցե ավելի շատ սիրենք իրար»: Լույս է տեսել Անուշ Քոչարյանի «Վայրի խոտերը» գիրքը: Գրքում ընդգրկված են նրա 2013-2021 թվականների բանաստեղծությունները: Հեղինակի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Անո՛ւշ, որքա՞ն ժամանակում ծնվեց գիրքը: Ի սկզբանե ծրագրե՞լ էիք այն գրել, թե՞ եկավ մի ժամանակահատված, երբ հասկացաք՝ ուզում եք գրվածքներն ամբողջացնել գրքի տեսքով:
- Գրքում ընդգրկված են 2013-2021 թվականների բանաստեղծություններ․․․ Եվ դրանք գրվել են տարբեր տարածական, զգացական, տեսողական դաշտերի հետեւանքով կամ մեջ, որոնք իրարից որքան էլ անկախ, նույնքան էլ կապակցման տեղ են ունեցել։ Չգիտեմ՝ հնարավոր է բանաստեղծություն գրել՝ մտածելով, որ նախ գիրքն է․․․ Իմ դեպքում հաստատ այդպիսի ուղղություն չի գործել։ Գիրքն արդեն վերջնարդյունք ամբողջությունն է՝ գրողից անջատված։
- Ի՞նչ է ասել «Վայրի խոտեր»:
- Մեծ հաշվով տեղն է, որի հետ թվաց՝ հաշտվել ենք, բայց, միեւնույն է, չիմացանք ո՛չ խաղաղության մասին, ո՛չ էլ պատերազմի։ Չճանաչեցինք իրար այնքան լավ, որ պատմել հնարավոր լինի, եւ գուցե նաեւ չսիրեցինք իրար։ Դիտելու ու փորձարկվելու «վայրն» է, որից հնարավոր չէ այնքան հեռանալ, որ մոռանաս ինքդ քեզ, ու նաեւ, փաստորեն, հնարավոր չեղավ այնքան մոտենալ, որ կանխատեսեինք լինելունը․․․ Պատերազմը, որի ընթացքում վայր(ի) խոտն ամենից շատ զգաց ու «տեսավ» եղածը, հնարավորություն տվեց նկատելու, շոշափելու, ի վերջո՝ մոտենալու․․․ «Վայրի խոտերը» այս իմաստով տարածք է, որն ընդգրկում է ժամանակը, որի մեջ ես ու դու ենք։
- Անցել է մեկ շաբաթ, ինչ հասանելի է գիրքը ընթերցողին: Ի՞նչ արձագանքներ, կարծիքներ եք լսել:
- «Վայրի խոտեր»-ում ընդգրկված գործերից մի քանիսը կենսական տարածք մտել են ավելի վաղ, քան գիրքն է․ դրանք թարգմանվել են անգլերեն, վրացերեն, ընթերցվել հանրային, գրական հարթակներում, ռադիո եւ հեռուստաեթերներում, տպագրվել առանձին․․․ Կարճ ասած՝ ընթերցողին ծանոթ է «վայրը», եւ այս իմաստով գիրն ու ընթերցողը, ես ու ընթերցողը այս տարիների ընթացքում «հանդիպում» էինք ամեն օր, տեքստը պարբերաբար մեջբերվում էր այս կամ այն հարթակում, երկխոսության տեղ բացում կամ պարզապես իրավիճակային կոնտեքստում տեղավորվում։
- Ի՞նչ կուզեք փոխի այն մարդկանց մտածողության մեջ, որ հաջողված համարեք դրա ծնունդը:
- Չեմ կարծում, որ որեւէ մեկը պիտի հաշվի նստի այս գրքի հետ։ Եվ առավել եւս չունեմ մտածում, թե այն պիտի հիմա որեւէ էական ազդեցություն ունենա․․․ Խնդիրն այն է, որ գիր(ք)-ը, առանձին վերցրած, խնդիր չունի․ այն իր համար ապրելու է, որովհետեւ նախեւառաջ ապրվածի հետեւանք-արդյունք է: Հնարավոր է՝ մեկը կամ մի քանիսը, իսկ բարեհաճության դեպքում շատերը մտնեն այն «տարածք», որտեղ ինքս եղա․․․ Եթե դա պատահի այդպես, հաստատ լավ կլինի, որովհետեւ համոզված եմ՝ այդկերպ պատմելու եւս մի շանս կունենանք եւ գուցե ավելի շատ սիրենք իրար։
- Օրերս հրատարակչություններից մեկի տնօրենը համեմատական էր անցկացրել խաղադրույքներ կատարելու եւ գիրք գնելու միջեւ. 2021 թվականին 3.9 միլիարդ դրամի խաղադրույք է կատարվել, իսկ գիրք գնվել՝ 1.8 միլիարդի: Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ մասին է վկայում:
- Հարցից գուցե մեծ հաշվով շեղվեմ, բայց իսկապես ակամայից միտքս եկավ հոլանդացի մշակութաբան Հայզինգայի «Խաղացող մարդու» տեքստերից այն կտորը, որ խաղն ավելի հին է, քան մշակույթը, եւ մյուս կողմից էլ «խաղը սովորական կամ իրական կյանքը չէ»․․․ Խաղի մեջ մտնելը կոնկրետ արդյունքի է բերում, մարդը դա գիտի՝ կա՛մ հաղթում է, կա՛մ պարտվում (պարտության վիճակագրությունն ավելի խոսուն է, իհարկե), իսկ բոլորն են արդյոք տիրապետում գիրք կարդու «խաղադրույքի» հնարավորությանը․․․ Թերեւս՝ ոչ։
- Գրականություն ու թատրոն սիրող մարդիկ ժամանակին առաջադեմ էին համարվում, հիմա այլ արժեքներով է չափվում առաջադեմ լինելը՝ լավ մեքենա, հեռախոս եւ այլն: Սա քաղաքակրթության գահավիժո՞ւմ է, թե՞ քաղաքակրթության նոր ձեւաչափ:
- Գնահատական տվողն իսկապես ես չեմ։ Հարցը մասշտաբային է եւ որոշ իմաստով նաեւ հռետորական։ Կարող եմ զուտ մասամբ որոշակիացնել իմ դիրքորոշումը եւ, հնարավոր է, նաեւ սխալվեմ․․․ Կարծում եմ՝ մարդը շարունակում է ունենալ առաջնային զգացումները՝ զայրանում է, զարմանում է, պարզ բանից ոգեւորվում եւ միաժամանակ հիասթափվում։ Մարդն իր կյանքը դեռ որ չի կարող պատկերացնել առանց արեւի, առանց գիշեր-ցերեկի, առանց այլ մարդու հետ առնչվելու հրաշալի ու բացառիկ հնարավորության․․․ Քաղաքակրթությունն այս համատեքստում ուրիշ պատմություն է․ ձեւափոխվում է շատ բան, ձեւախեղվում՝ եւս, բայց դա չի նշանակում, որ առաջ եւ հետի մասին կարող ենք խոսել, ոչ էլ գահավիժման կամ ձեռքբերման։ Ամեն ինչ կարծեմ բնականոն է, ու հենց չեղավ, դժվար թե մենք՝ մարդկությունը, շարունակի լինել։
- Ասում են՝ Դուք մարդուն ուսումնասիրելու, նրա էությունը բացահայտելու յուրահատուկ տաղանդ ունեք: Հաճախ ենք լսում տարբեր լավ ու վատ որակումներ հենց մենք մեր մասին, ոմանք ասում են, որ հայ ազգը դյուրահավատ է, ոմանք էլ, որ շատ տաղանդավոր ենք եւ այլն…. Իսկ ինչպիսի՞ն ենք մենք Անուշ Քոչարյանի աչքերով:
- Չգիտեմ՝ ով կամ ովքեր են ասել եւ ինչ առիթով, բայց հետաքրքիր էր․․․ Ես խուսափում եմ «մենք» բառից, չնայած որ հոգնակիով հաճախ եմ խոսում։ Ամեն դեպքում, իսկապես ինձ համար մեծ խնդիր է գնահատական տալ ընդհանրական իմաստով եւ/կամ անգամ դիտարկում անել։ Ես կարող եմ խոսել ինքս ինձ հետ, մտածել՝ այստեղի հետ որքան եմ տեղորոշված, եւ, որոնք են հարցերը, որ խնդրականացնում եմ․․․ Բայց մեծ հաշվով սա անգամ կարեւոր չէ, որովհետեւ չեմ վախենում, թե մի օր հոգնակիով խոսելու համար նյութ չեմ ունենա․․․ Վախենում եմ, որ մի օր այնքան հեռանանք իրարից, որ այլեւս չճանաչենք։ Մնացած ամեն բան պայմանական ու հարաբերական է․․․ Ազգային եւ պատմական կոնտեքստը ենթարկվում է ավելի մեծ՝ մարդկային ու համաշխարհային պատմական կոնտեքստին․․․ Եվ պարզ, եզակի մարդը շարունակում է իր հավատալու տեղն ունենալ՝ անկախ կոնտեքստի փոփոխությունից․․․ Մենք բոլորս նույն արեւն ու երկինքն ենք կիսում։ Բա՛վ է այսկերպ «մենք»-ը բնորոշել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT