Երևան
12 °C
Ամերիկյան The Washington Post թերթն անդրադարձել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը, Բաքվի կոռումպացված ռեժիմին և Ալիևի գաղտնի քայլերին:
Հրապարակման համաձայն՝ Բաքվում ԱՄՆ դեսպանության՝ 2009 թվականին արված գաղտնի դիվանագիտական հեռագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրվել է որպես «Կնքահայրը» ֆիլմից հայտնի Կոռլեոնեների «խառնուրդ», և նշվում է, որ Ալիևի նպատակն է եղել ստեղծել այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ նրա դինաստիայի իշխանությունը հարցականի տակ չի դրվի:
Պարբերականն այս համատեքստում հիշեցնում է, որ ավելի ուշ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց փոխնախագահ, և նրանք միասին պաշտոնավարում են մինչ օրս:
«Մի կողմ թողնելով Ադրբեջանում նման կոռուպցիոն մշակույթի հետ կապված մտավախությունները՝ Պենտագոնի պաշտոնյաներն Ալիևին համոզել են բացել երկրի սահմաններն ու օդային տարածքը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման կարևորագույն ուղիների համար: Փոխարենը ամերիկացի պաշտոնյաները խոստացել են ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր են փոխանցել Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին»,- ասվում է հրապարակման մեջ:
Այն, ըստ պարբերականի, վերահսկում էր Ադրբեջանի կառավարությունը:
Հոդվածում նշվում է Ադրբեջանի հետ գործարքի պատասխանատու երկու պաշտոնաթող գեներալի մասին՝ Դունկան ՄըքՆաբի և Ուիլյամ Ֆրեզեր Երրորդի:
ՄըքՆաբը 2011-ին թոշակի անցնելուց հետո աշխատանքի է ընդունվել Silk Way Airlines ավիաընկերությունում և ստացել ամսական 10 հազար դոլար՝ աշխատելով ընդամենը մի քանի օր: Նա նաև երեք ամիսը մեկ անգամ եղել է Բաքվում՝ ավիաընկերությանը խորհրդատվություն մատուցելու համար:
Ֆեյզերը, թոշակի անցնելով 2014-ին, նույնպես պայմանագիր է կնքել միևնույն ավիաընկերության հետ՝ խորհրդատվական ծառայությունների համար 1 օրվա դիմաց 5.000 դոլար վճարով:
ԱՄՆ կանոնակարգի համաձայն՝ պաշտոնաթող զինվորականները կարող են ստանալ այլ երկրներում աշխատանքի թույլտվություն, եթե հրավիրող ընկերությունը մասամբ կամ ամբողջությամբ պատկանում է երկրի կառավարությանը: ՄըքՆաբը նման թույլտվության համար չի դիմել՝ հիմնավորելով, որ ադրբեջանական ընկերությունը չի պատկանում ԱՄՆ-ի կառավարությանը: գեներալ Ֆեյզերը, սակայն, աշխատանքի անցնելուց առաջ ստացել է նման թույլտվություն, որի համար ավելի ուշ պարզաբանել է, թե Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անվան հիշատակումն ընդամենը լրատվամիջոցների վարկածներից մեկն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT