Երևան
12 °C
Պետությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակիցներին։ Այս նպատակով գործադրվում են տարբեր ծրագրեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, օրինակ, մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը։ Սա հնարավորություն կտա պատերազմի մասնակիցներին աշխատանք գտնել որևէ գործատուի մոտ, որն ունի թափուր աշխատատեղ:
Ծրագիրը գործելու է երեք բաղադրիչով՝ մասնագիտական ուսուցում, մասնագիտական աշխատանքի փորձի ձեռքբերում, միանվագ փոխհատուցում գործատուին։
Դիմելու համար կարևոր է, որ անձինք ոչ միայն լինեն պատերազմի մասնակից, այլ նաև որպես գործազուրկ հաշվառված լինեն իրենց բնակության վայրում գտնվող միասնական սոցիալական ծառայության բաժնում: Բացի այդ՝ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը նույնպես աջակցում է ծրագրի իրականացմանը։ Այսինքն՝ Մայր բուհի ցանկացած ֆակուլտետում սովորող տղաները նույնպես կարող են դիմել ծրագրին, սակայն մեկ բացառությամբ. նրանք պետք է գտնվեն հեռակա ուսուցման մեջ։ Պետական ոլորտի գործատուները ծրագրին դիմել և մասնակցել չեն կարող։
ՄՍԾ զբաղվածության վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Ռուզանա Արշակյանն այսօր գործատուների և շահառուների հետ հանդիման ընթացքում ներկայացրեց ծրագրի մանրամասները։ Գործատուն, եթե ցանկանում է մասնակցել ծրագրին, պետք է առձեռն կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
«Գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ՝ նշելով այն համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները։ Տարածքային կենտրոնը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար գործատուի դիմումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով ձևավորում է միջոցառման մեջ ընդգրկման ենթակա անձանց ցուցակը՝ հիմք ընդունելով միջոցառման մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնած գործազուրկների դիմումները և դրա համար անհրաժեշտ պահանջները»,- ասաց Արշակյանը:
Ըստ նրա՝ տարածքային կենտրոնը ցուցակը ձևավորելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն՝ նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց։ Եթե որևէ անձ համապատասխանում է գործատուի համար անհրաժեշտ պահանջներին, ապա կարող է կենտրոնին առաջարկել իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում՝ իր մոտ կամ իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում կամ իր պահանջներին համապատասխան՝ միասնական սոցիալական ծառայության առաջարկվող ուսումնական հաստատությունում: Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց կամ տրամադրել իրեն միանվագ փոխհատուցում՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
Գործատուները այստեղ հետաքրքրվեցին՝ եթե պահանջներին համապատասխանող անձին առաջարկում են աշխատանք, սակայն նա իրեն չի արդարացնում, այս դեպքում անձին աշխատանքից ազատելով ի՞նչ պարտավորություն ունի գործատուն:
«Երբ գործատուն որոշում է շահառուի հետ կնքել մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, այդ ժամանակ նրան տրամադրվում է 300 հազար դրամի չափով փոխհատուցում։ Փոխհատուցումը գործատուն կարող է ստանալ երկու եղանակով․ էլեկտրոնային դիմումը ընդունվելուց 20 օրվա ընթացքում կամ աշխատանքային հարաբերությունները 12 ամիս անընդմեջ շարունակելու դեպքում 12-րդ ամիսն ավարտելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսինքն՝ եթե գործատուն աշխատանքի է ընդունում և ընթացքում հասկանում՝ անձը չի կարողանում կատարել իր աշխատանքը, կամ անվստահություն է նրա հանդեպ առաջացնում, ապա կա՛մ գումարն է վերադարձնում հետ, կա՛մ էլ եթե որոշել էր վերցնել 12-րդ ամիսն ավարտելուց հետո, ուրեմն այլևս գումարը չի վերցնում»,- մանրամասնեց մասնագետը՝ հավելելով՝ եթե անձը մեկ տարվա ընթացքում իր դիմումի համաձայն է ազատվում աշխատանքից, ապա այստեղ էլ գործատուն որևէ պարտավորություն չունի։
Ըստ նրա՝ շահառուի մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր։ Ուսուցումը տևում է 5 ամիս։ Այս ամբողջ ժամանակահատվածում շահառուն վճարվում է՝ ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 հազար դրամի չափով, կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Ուսուցման ավարտից հետո գործատուի հետ 1 տարի ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր: Յուրաքանչյուր ամիս մինչև 50 հազար դրամի չափով փոխհատուցվում է գործատուի՝ շահառուի համար վճարվող եկամտահարկը:
Եռակողմ պայմանագիր է կնքվում նաև մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման շրջանակներում։ Եթե գործատուն ընտրում է այս շրջանը, ապա այն տևում է առնվազն 12 ամիս, և գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող նվազագույն աշխատավարձը՝ ամսական կտրվածքով՝ երեք ամիս ժամկետով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և սոցիալական վճարը, երեք ամիս ժամկետով՝ առավելագույնը 25 հազար դրամի չափով, և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 հազար դրամի չափով։
Հանդիպման ընթացքում ներկա էին նաև պատերազմին մասնակցած հեռակա ուսուցմամբ սովորող անձինք, որոնք հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ ծրագրին վերաբերող և իրենց հուզող հարցերին։ Ըստ Արշակյանի՝ ծրագրին մասնակցողների թվի նկատմամբ որևէ սահմանափակում չկա, սակայն քանի որ այն իրականացվում է հիմա, և տարին շուտով կավարտվի, ապա գործատուները պետք է նշված բաղադրիչներից որևէ մեկի վերաբերյալ պայմանագիրը կնքեն դեկտեմբերի 10-15-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT