Գալչյանի աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» նորաձևության տները․ Աննա Հակոբյանը այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։ Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի կայքը։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմաց նրան դիմավորել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ու արգելոց-թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը։ 1965-ից այս տարածքում բազմաթիվ պեղումներ են իրականացվել, հայտնաբերվել երկաթի ու բրոնզի դարաշրջանների բազմաթիվ գտածոներ: Թանգարանը գործում է 1970-ից:

աա.jpeg (298 KB)

Թանգարանի տնօրենը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը, պատմել իրականացվող պեղումների մասին:

Պեղումների ընթացքում պարզվել է, որ դեռ մ․թ․ա․ IV-II դարերում Մեծամորը եղել է խոշոր բնակավայր, ունեցել աստղադիտարան, մետաղաձուլարաններ, միջնաբերդ, պալատական շինություններ ու տաճարներ։

pictures-5-min.jpeg (217 KB)

Արգելոց-թանգարանի տարածքից այս տարիների ընթացքում պեղվել և գտնվել է մոտ 30 հազար առարկա, այդ թվում՝ կավամաններ, զարդատուփեր, կիսաթանկարժեք քարերից, փայտից, ոսկորից, արծաթից ու ոսկուց զարդեր։ Միայն այս տարի 137 կտոր ոսկի է հայտնաբերվել:

Թանգարանի տնօրենը ներկայացրել է ցուցադրված նմուշները, պատմել պայմանական Մեծամոր անվանված բնակավայրի մասին, որի իրական անվանումը մինչև օրս հայտնի չէ:

Հնավայրի տարածքում հայտնաբերվել են կմախքներ, որոնք մոտ 4000 տարեկան են: Նաև նույն ժամանակներին թվագրվող փայտե կահույքի մասեր են հայտնաբերվել:

Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքում և ուսումնասիրել ցուցադրված բոլոր նմուշները:

պ.jpeg (260 KB)

Թանգարանից վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղևորվել է Արմավիր համայնք՝ «Արմավիր ֆրութ» չրերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մանուկյանի ու տնօրեն Հակոբ Անտանեսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է արտադրամասում, ծանոթացել ընկերության գործունեությանը, արտադրատեսակներին։

pictures-8-min.jpeg (296 KB)

Ընկերությունը 2018-ից է սկսել գործունեությունը, ամբողջ արտադրանքը՝ չրեր, պահածոներ, մուրաբաներ, ջեմեր և անգամ գինի, արտահանում են ԱՄՆ:

Նպատակ ունեն ընդլայնել արտադրամասը՝ չորանոցները, հոսքագծերը, ինչի արդյունքում կկարողանան օրական 100-120 կգ չիր չորացնել:

Աննա Հակոբյանին է ներկայացվել նաև պատրաստման ու փաթեթավորման ընթացքը, տնօրենի խոսքով՝ առաջնային է բարձրորակ արտադրանք ստանալը։

Վարչապետի տիկինը նկատել է, որ, հայկական շուկա մտնելով, ընկերությունը կարող է նոր որակական մակարդակի բարձրացնել տեղական արտադրությունը, տնտեսական մրցակցությունից զատ՝ ստիպելով ընկերություններին նաև որակական դաշտում մրցակցել: Աննա Հակոբյանը հորդորել է մտածել նաև այդ ուղղությամբ:

Հաջորդ բնակավայրը, ուր այցելել է Աննա Հակոբյանը, Մյասնիկյանն է եղել։ Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել են տնօրեն Արմինե Խաչատրյանը և Լևոն Գալչյանի ծնողները:

pictures-11-min.jpeg (378 KB)

Լևոն Գալչյանը ծնվել է Թեհրանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Անգլիա։ Սովորել է Անգլիայում և Իտալիայում, մասնագիտությամբ դիզայներ է։ Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկանում, ինչից հետո ծնողները Հայաստանում բացել են Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցն ու հիմնադրամը։

Այս դպրոցը հարակից 5 համայնքի 100-ից ավելի երեխաների տրամադրում է մշակութային կրթություն:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական կողմնորոշումներով:

Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցում արտադասարանական մոտ մեկ տասնյակ խմբակ կա՝ գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, նկարչություն, երգ ու պար, համակարգչային դիզայն:

pictures-13-min.jpeg (293 KB)

Վարչապետի տիկնոջը ներկայացրել են նաև Լևոն Գալչյանի գործունեությունը, նրա աշխատանքների նկարները, որոնք յուրօրինակ են ու աշխարհահռչակ: Այստեղ են պահվում նաև Լևոնի Գալչյանի էսքիզների բնօրինակները, որոնց միջոցով երեխաները նկարում են կտորի վրա: Այսպես Լևոնի ծնողները փորձում են ապրեցնել էսքիզները:

Աննա Հակոբյանը հորդորել է տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնել և հնարավորության դեպքում օգտագործել կրթելու և զարգացնելու գործում:

Երեխաների հետաքրքրվածությունը մեծ է, նշել է դպրոցի տնօրենը, վարչապետի տիկինն էլ առաջարկել է դիտարկել ընդլայնվելու հնարավորությունները:

Պետք է ամեն ինչ անել՝ տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնելու համար, դրանք պետք է ապրեն, կարծիք է հայտնել Աննա Հակոբյանը:

ա.jpeg (405 KB)

Արվեստագետի հայրը՝ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ իրենք որդու հիշատակին որոշել են քարե «անշունչ» հուշարձանի փոխարեն «ապրող» հուշարձան կառուցել: Այս քայլով ծնողները ցանկացել են ապրեցնել իրենց որդու աշխատանքը, կրթական նպատակով օգտագործել Լևոն Գալչյանի թողած ժառանգությունը:

Աննա Հակոբյանը գովելի է համարել նման քայլը, հույս հայտնել, որ շատերը կսկսեն նման կերպ առաջնորդվել:

Լևոն Գալչյանի դիզայներական աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» և այլ հայտնի նորաձևության տները։

Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ: Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք համաշխարհային համբավ ունեցող ամսագրերում:

pictures-16-min.jpeg (307 KB)pictures-17-min.jpeg (245 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1821 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել