Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը

Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության, ռազմավարական պլանավորման և իրականացման շրջանակներին։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը ընդգծել է բոլոր շահակիրների՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության նշանակությունը կանաչ տնտեսության անցման միասնական օրակարգ ձևավորելու գործում։

«Այսօրվա հանդիպումը նպատակ ունի անցում կատարելու առավել առարկայական քննարկումների՝ ուղղված գլոբալ և տեղական կլիմայական մարտահրավերներին ընդառաջ տնտեսության դիմակայունության բարձրացման անհրաժեշտությանը։ Այս ուղղությամբ մեր հանձնառությունները հստակ ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որով տնտեսության՝ ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը համապատասխան վերափոխումն ու տնտեսական ցիկլում բնական ռեսուրսների երկար պահպանման նախադրյալների ապահովումը սահմանված են որպես կայուն զարգացման կարևոր նախապայմաններ»,- նշել է փոխվարչապետը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել հարթակի դերը Հայաստանի և իր բնակչության համար ավելի լավ և «կանաչ» քաղաքականությունների մշակման գործընթացում։

«Այսօր մենք մեկ քայլով մոտենում ենք այդ խոստման իրագործմանը՝ վերլուծելով կանաչ տնտեսության քաղաքականության էական տարրերը և փորձելով վերածել քաղաքականություններին վերաբերող բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպիսիք են կանաչ անցման տեսլականը և երկրի ռազմավարական նպատակները, գործառնական մակարդակի քաղաքականությունների»,- ընդգծել է Նացվլիշվիլին՝ հավելելով, որ Հայաստանը այս գործընթացում միայնակ չէ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի հնարավոր հիմնական ուղղությունները, որը ներկայումս մշակում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը այլ պետական մարմինների և միջազգային ու տեղական շահակիրների հետ համագործակցությամբ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ՝ միջազգային փորձը, հատկապես եվրոպական մոդելն ապացուցել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը չի հակասում տնտեսական բարեկեցության ապահովմանը, ընդհակառակը՝ այդ երկու ուղղությունները կարող են փոխլրացնել միմյանց։

«Կանաչ տնտեսական կառավարման անցումը կարող է բազմաթիվ հնարավորություններ ստեղծել բիզնեսների և աշխատանք փնտրողների համար, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքների և մատուցվող ծառայությունների դիմակայունությունը և մրցունակությունը միջազգային շուկաներում»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու Հայաստանում ոլորտային քաղաքականության շուրջ երկխոսությանը և դոնորների համակարգմանը:

Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև առանձին թեմատիկ քննարկումներ՝ կայուն ֆինանսների, կանաչ տաքսոնոմիայի և շրջանաձև տնտեսության և Հայաստանում ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։

Նկատելով, որ Հայաստանը կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելի երկիր է՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը կարևորել է ավելի կանաչ տնտեսության մոդելի անցման անհրաժեշտությունը, որը, այս խոցելիությունը հաշվի առնելով, կստեղծի նաև աճի էական հնարավորություններ։ «Հայաստանի «կանաչ» տնտեսության տեսլականը, որը քննարկվեց այսօր, առաջին կարևոր քայլն է դեպի «կանաչ» աճի ներուժի իրացում»,- ընդգծել է Գեգինատը։

Քննարկումների ընթացքում հանդիպման մասնակիցները շեշտել են բնական էկոհամակարգերի պաշտպանության, մարդկային կապիտալի զարգացման և «կանաչ» տնտեսությանն անցման մեջ ավելի մեծ ներդրումները խթանելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1287 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ