Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է Դալարիկ համայնքում բնակվող Սամվել Ենգոյանի բազմազավակ ընտանիքին։ Ենգոյանները 10 երեխա ունեն՝ 9 տղա և մեկ աղջիկ: Ենգոյան եղբայրներից երկուսը մասնակցել են 44-օրյա պատերազմին, երրորդ եղբայրը հիմա է ծառայում:
Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի կայքը։
Վարչապետի տիկինը հետաքրքրվել է ապրուստի, կեցության պայմաններից: Ենգոյանների խոսքով՝ տղաները օգնում են իրենց, հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում:

Մարզպետարանը ևս օգնում է ընտանիքին. նախատեսվում է գարնանը տունը մեծացնել երկու սենյակով, Աննա Հակոբյանին տեղեկացրել է մարզպետը և հավելել, որ համայնքում ավելի խոշոր շինաշխատանքների պլաններ ևս ունեն. առաջիկա մեկ-երկու տարում այստեղ նախատեսված է մոդուլային մանկապարտեզ կառուցել։
Աննա Հակոբյանի հաջորդը կանգառը Արաքս բնակավայրն է եղել։ Այստեղ տիկին Հակոբյանը այցելել է «Ոսկենի գինիներ» գինու գործարան, տնօրեն Արարատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել գործարանում, ծանոթացել գործունեությանը։
Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի պատմությունը, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի, սակայն խորհրդային տարիներին գործունեությունը դադարել էր:
Պահպանելով հինը, զուգահեռաբար նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ փորձում են ապացուցել բոլորին, որ հայկական էնդեմիկ խաղողի տեսակներից հնարավոր է Հայաստանում և ամբողջ աշխարհում մրցակցող արտադրանք ստանալ:

Արտադրվող 8 տեսակի գինու 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Նիդերլանդներ և այլն:
Այստեղի գինին բնիկ հայկական է, պատմում են մասնագետները, հայկական են սորտերը, պատրաստման տեխնոլոգիաները և անգամ տակառները: Գործարանի տնօրենը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ իրենց քայլերը ուղղված են հայկական գինին համաշխարհային բրենդ դարձնելուն: Նպատակ ունեն արտադրական ծավալները մեծացնել, վերազինել գործարանը նորագույն սարքավորումներով:

Արմավիրի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Գետաշեն բնակավայրում։ Ագրոէկո դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել են տնօրեն Գևորգ Մուքոյանը և դպրոցի աշակերտները: Հենց նրանք էլ տիկին Աննա Հակոբյանին ուղեկցել են դպրոց, ներկայացրել իրենց ջերմոցը, ավտոպարկը և դպրոցի այգին, որից ստացված բերքը օգտագործվում է հենց դպրոցի ճաշարանում։
Այս կրթարանը մյուսներից տարբերվում է իր ուղղվածությամբ։ Ագրոէկո դպրոց հաճախող երեխաները, հաստատված առարկաներից զատ, սովորում են հողագործություն, ծառերի էտում, անգամ գյուղտեխնիկայից օգտվելու հմտություններ։ Այստեղ երեխաները ստանում են բավարար գիտելիք՝ դպրոցն ավարտելուց հետո գյուղատնտեսությամբ զբաղվելու և գրագետ ֆերմեր դառնալու համար։

Այսպես փորձել են գյուղական դպրոցի մոդել ստեղծել, որ գյուղը ամուր ու կանգուն մնա, երեխաներն էլ այն չլքեն:
Դպրոցի բացօթյա դասարանում վազվզում են ճագարներ ու ոզնիներ, իսկ անկյունում տեղադրված աստղադիտակով երեկոյան երկինքն են ուսումնասիրում: Ունեն սնկաբուծարան, նաև առանց հավելումների չրեր են պատրաստում։
288 աշակերտ ունեցող դպրոցը ունի վերանորոգված մարզադահլիճ, արհեստանոց, լաբորատորիաներ, որոնցից մեկում, օրինակ, մեկտեղել են Հայաստանում աճող բոլոր մշակաբույսերի սերմերը, նաև բոլոր հանքարդյունահանվող նյութերը:

Վարչապետի տիկինը շրջայցի ընթացքում եղել է նաև մի քանի դասասենյակում, շփվել երեխաների հետ ու պատասխանել նրանց հարցերին:
Գետաշենի դպրոցը գումար չի ծախսել ո՛չ նորոգումների, ո՛չ էլ տեխնիկական ձեռքբերումների վրա. ամբողջն իրականացվել է բարեգործական հիմնադրամների, տարբեր ընկերությունների ու պետության աջակցությամբ:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեխաներն հորդորել է լավ սովորել. հզոր երկիր ունենալու հիմքը դա է:

Մարզերում ագրարային կրթություն տվող նման դպրոցներ ունենալը այսօր անհրաժեշտություն է, օրինակը պետք է վարակիչ լինի, ընդգծել է Աննա Հակոբյանը և տպավորությունների մեծ պաշարով ավարտել այցը:

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT