Երևան
12 °C
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին:
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են և բազմաբնույթ:
Դրանցից առաջնայինն Արցախի մեր հայրենակիցների համար առաջացած հումանիտար աղետի անմիջական վտանգն է: Բացի այդ, ավելի տևական բնույթի մարտահրավեր են Արցախի բնակչության համար շարունակական անվտանգային սրացած գոյաբանական ռիսկերը: Մյուս բաղադրիչը Արցախի կարգավիճակին առնչվող ռիսկն է:
Հայաստանի մասով անմիջական մարտահրավեր են իր սուվերեն տարածքի շարունակվող բռնազավթումը, նաև Ադրբեջանում տևական ժամանակ պահվող ռազմագերիները: Բացի այդ, սուվերենության հանդեպ լուրջ վտանգ են հանդիսանում Սյունիքի հարավում մեր տարածքների հանդեպ նկրտումները: Մեր տարածաշրջանում շարունակական բնույթ են կրում և ներկայումս էլ ավելի սուր արտահայտություն են ստացել տարածաշրջանային և արտատարածաշրջանային հակասական շահերի բախման երևույթները: Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, ուղղակիորեն փոխկապակցված է միջազգային ասպարեզում խորը ճգնաժամի և միջազգային համակարգերի տեկտոնիկ բնույթի փոփոխությունների հետ:
Ռացիոնալ, ողջամիտ և կենսական շահ է հանդիսանում տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ տևական խաղաղության ու համագործակցության միջավայրի ապահովումը: Բնական է՝ պետք է հստակ արձանագրվի, որ չի կարող լինել խաղաղություն մեր կենսական շահերի հաշվին: Լուրջ մարտահրավեր է այդ առումով ներկայիս խիստ հակասական շահերի համադրումը:
Միևնույն ժամանակ, հայ հասարակությունը բախվում է ներքին պառակտումների և այլ հակասական ու բացասական երևույթների՝ տեղ տալով բարձր էմոցիոնալ ֆոնին: Դժբախտաբար, առկա են նաև անտարբերության երևույթներ և ռացիոնալիզմի պակաս: Արդյունքում ստորադասում ենք պետական շահի գերակայությունները:
Բացի այդ, հայկական աշխարհը ներկայացված է տարբեր ձևաչափերում, որից առաջնայինը սուվերեն պետության շրջանակն է՝ օժտված սուվերենության ու միջազգային հարաբերություններում ներգրավվելու ու գործելու ողջ գործիքակազմով: Այդ առումով գերակա ու առաջնորդության դերը հենց Հայաստանի Հանրապետությանն է պատկանում:
Միևնույն ժամանակ, Արցախը նույնպես քաղաքական միավոր է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների ենթատեքստում, սակայն սահմանափակ ռեսուրսով, ինչի պատճառը, բնականաբար, սահմանափակ ստատուսն է, ինչը զրկում է նրան սուվերեն գործիքակազմի լիարժեք օգտագործումից:
Հայկական աշխարհը ներկայացված է նաև աշխարհասփյուռ հայությամբ, որը, սակայն, պետք չէ դիտարկել որպես մեկ միասնական միավոր: Այն բազմազան է ու բազմաշերտ: Նրանց ընդհանուր հայտարարը այլ պետությունների քաղաքացի լինելու և միաժամանակ հայկական ինքնությունը անհատական, հավաքական, կրթական, կրոնական և այլ ինստիտուցիոնալ միջոցներով պահպանելու մեջ է:
Որպես սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում՝ Հայաստանի ներկայիս առաջնահերթությունը հետևյալ օրհասական մարտահրավերներին դիմագրավելն է:
Այսօրվա դրությամբ առաջին հերթին դա վերաբերում է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկի վերացմանը: Այդ առումով առաջին անհրաժեշտ գրավականը ներքին դիմադրության, ներքին ռեսուրսի մոբիլիզացման և էմոցիոնալ զսպվածության մակարդակի պահպանումն է: Սա պահանջում է անհատական և հավաքական պատասխանատվություն և քաղաքական առաջնորդում, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն: Հասարակությունը կարիք ունի այլ բովանդակության խոսույթի:
Մյուս գերակա բաղադրիչը բացարձակապես հայկական շահի վրա հիմնված քաղաքականության իրականացումն է: Դա ենթադրում է տարբեր հակառակորդների ու գործընկերների հետ առնչություններում հայկական գերակայությունների կայուն պահպանում և հստակություն, հաշվարկների մեջ շահերի համադրումների և անհամադրելիության կառավարման ապահովում:
Ներկայիս դրությամբ գերակա է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկերի հանդեպ միջազգային իրազեկման բարձրացումը: Դա անհրաժեշտ է համապատասխան միջավայր ձևավորելու համար, որից պետք է բխեն գործնական քայլեր՝ իրավիճակի վրա արդյունավետորեն ազդելու և սպառնալիքները վերացնելու նպատակով: Սա առաջին հերթին Հայաստանի գործառույթն է: Պետք է հստակ գիտակցել, որ, որպես սուվերեն պետություն, Հայաստանի թիրախն ու առաջին հասցեատերը համապատասխան պետությունների որոշում ընդունողների մակարդակն է, հենց ամենաբարձր մակարդակը:
Ելնելով իրողություններից՝ ողջամիտ, ռացիոնալ առաջին հասցեատերը այն պետությունն է, որ ներկայումս իրականացնում է խաղաղապահության գործառույթը: Սակայն դրանով չենք կարող սահմանափակվել, քանզի չենք կարող սահմանափակել մեր գործողությունների շրջանակը: Ողջունելի է, որ արդեն ստացել ենք որոշ մայրաքաղաքների հասցեական արտահայտմամբ դիրքորոշումները: Սրա շրջանակը անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել:
Հաջորդը, սուվերեն գործիք է միջազգային ատյանների օգտագործումը: Այդ առումով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որը, պայմանականորեն ասենք, ներկայիս իրողություններում բարձրագույն մարմին է, հանդիսանում է առաջնային թիրախ: Բացի այդ, ՄԱԿ-ի շրջանակներում առկա են տարբեր այլ համապատասխան հարթակներ, ներառյալ համապատասխան գործակալություններ կամ հատուկ ընթացակարգեր, որոնց մանդատներն առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին: Սա նույնպես պետք է գործադրվի: Ի դեպ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին չի կարելի թույլ տալ լուռ մնալ: Բացի այդ, նույն գործառույթներն անհրաժեշտ է գործարկել այլ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Այս գործառույթները անհրաժեշտ են, ամենից բացի, նաև Արցախում միջազգային ներկայության, այսպես ասած, տեղում միջազգային աչքերի ու ականջների ապահովման տեսանկյունից:
Արցախում հումանիտար աղետի խորացումը, էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների խորացող վտանգը առաջ են բերում «անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկման անհրաժեշտությունը: Սա, կարծում եմ, պետք է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում պահել:
Գործողությունների ու քայլերի կարևոր թիրախ է միջազգային հանրային կարծիքի ձևավորման և ուշադրություն գրավելու հրամայականը: Այստեղ ևս անհրաժեշտ է արդեն ավելի ընդարձակ ռեսուրսի օգտագործում, ներառյալ ոչ կառավարական ու լրատվական ռեսուրսն ու սփյուռքահայությունը: Թիրախային են առաջին հերթին լայն սփռվածության միջազգային լրատվական գործակալությունները և բոլոր այլ ազդեցիկ հարթակները: Անհրաժեշտ գործառույթ է նաև Արցախի ներկայացուցիչներին՝ թե՛ ղեկավարությանը, թե՛ քաղաքացիներին, ակտիվորեն պլատֆորմի տրամադրումը միջազգային հանրային դաշտում:
Միգուցե տարբեր երկրների հետ շահերի համադրման հարցում մեր ռեսուրսը ավելի նվազ է (ինչպիսին է մեր տարածաշրջանում նավթագազային գործոնը), սակայն սուվերեն գործիքակազմը մեզ զինում է անհրաժեշտ քաղաքական, իրավական և այլ միջոցներով, որը ակտիվ ու ագրեսիվ գործարկման կարիք ունի անմիջապես: Միևնույն ժամանակ, առանց որևէ էմոցիոնալ պոռթկումների, անհրաժեշտ է նաև մոբիլիզացված պահել դիմադրության և ինքնապաշտպանության մեր կարողությունները:
Այս գործառույթներն իրականացնելիս չափազանց կարևոր է պահպանել մշակված միասնական դիրքորոշումներ ու խոսույթ, որից շեղումները անհրաժեշտ է բացառել: Ի դեպ, քիչ, բայց թիրախային ու մշակված լեզվով խոսելը անհրաժեշտ է, ոչ թե ցանկալի: Հայկական գերակա շահերը պետք է հստակ ներկայացվեն, և դրանցից որևէ մեկից որևէ օղակում շեղում չպետք է լինի, հատկապես հանրային խոսքում:
Արցախյան բլոկի հաջորդ գերակա մարտահրավերը վերջինիս կայուն անվտանգության և դրանից բխող ստատուսի, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրագործման կամ վերագործարկման հարցն է: Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակն այդ առումով բնական ճանապարհ է խաղաղ հանգուցալուծման համար, սակայն, բնականաբար, ոչ երաշխավորված: Այս առումով միջազգային մեխանիզմի առկայությունն անխուսափելի նպատակ է:
Միևնույն ժամանակ, բոլոր դեպքերում Հայաստանն է, որ մնում է լիարժեք սուվերեն գործիքակազմին տիրապետողը և հետևաբար չի կարող այս գործընթացից դուրս մնալ: Որևէ որոշակիություն այս հարցում դեռևս տեսանելի չէ, քանզի ներկայիս պայմաններում առաջնային խնդիրն ընդհանրապես նման գործընթացի ինչ-որ ձևի մեկնարկման ապահովումն է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT