Երևան
12 °C
ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի խոսքով՝ Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող կազմակերպությունները, որոնք կեղծ «էկո» շարժում են սկսել՝ փակելով ճանապարհը, մի քանի խնդիր են կատարում:
Այդ խնդիրների վերաբերյալ Սամսոնյանի դիտարկումները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ ստորև.
- Տիկին Սամսոնյան, մեկ շաբաթից ավելի է՝ Ադրբեջանը բնապահպանական կեղծ շեշտադրումներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Սրա շարունակման հետևանքով կարող են առաջանալ բազում խնդիրներ: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ադրբեջանի նպատակը, ինչի՞ է ուզում այս կերպ հասնել:
- Լաչինի միջանցքը փակելու հետևանքով արդեն իսկ առաջացել են հումանիտար խնդիրներ։ Արգելափակվել է մարդկանց տեղաշարժման իրավունքը, Ստեփանակերտի հիվանդանոցում ստեղծվել է ճգնաժամ, կա վառելիքի խնդիր, որոնք իրենց հերթին ստեղծելու են այլ խնդիրներ։ Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող կազմակերպությունները, որոնք կեղծ «էկո» շարժում են սկսել՝ փակելով ճանապարհը, մի քանի խնդիր են կատարում։
Առաջինն այն է, որ այս ճնշումներով Ադրբեջանը փորձում է բանակցություններում Հայաստանից միջանցք ստանալ, երկրորդ՝ վարկաբեկում է և թուլացնում ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ փորձ անելով հնարավորինս շուտ ազատվել ռուսական ներկայությունից Ղարաբաղում։ Երրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանն ուզում է ցույց տալ, որ ինքնիշխանություն կարող է տարածել Լեռնային Ղարաբաղում, և այդտեղ նա ունի իրավազորություն։ Չորրորդ խնդրով՝ Ադրբեջանն Արցախում ստեղծում է հումանիտար, հոգեբանական, ֆիզիկական, անտանելի իրավիճակ էթնիկ զտման համար, որովհետև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին միայն տարածքն է պետք։ Եվ հինգերորդ խնդիրը, որ Ադրբեջանը պետք է լուծի, և որտեղ կան արդեն մասնավոր շահեր, դա բրիտանական ընկերություններին վաճառված Արցախի հանքերն են, որոնց շուրջ էլ հիմա կեղծ էկոակտիվիստներն աղմուկ են բարձրացրել։
Կարճաժամկետ առումով խնդրի լուծումը ռուսներինն է: Նրանք պետք է ապահովեն միջանցքի անխափան, բնականոն երթևեկությունը, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնել են այդ պարտավորությունը։ Բայց քանի որ Արցախի վրա գազ անջատելը կամ ճանապարհ փակելը կարող է անընդհատ կրկնվել, եթե հիմա բացվի, ապա պետք է ավելի կայուն երաշխիքներ փնտրել, որը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի երկխոսության միջազգային մեխանիզմը։
- Ինչպե՞ս եք գնահատում այս պարագայում ռուս խաղաղապահների և միջազգային հանրության արձագանքը ստեղծված իրավիճակին: Ի վերջո, ինչո՞ւ ՌԴ-ն համարժեք քայլեր չի ձեռնարկում՝ միջանցքը բացելու ուղղությամբ և է հանդես է գալիս միակողմանի հայտարարություններով:
- Ռուսաստանը շատ է թուլացել ռուս-ուկրաինական պատերազմում քաղաքականապես և ոչ մի դեպքում չի ուզում գնալ բախման Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում ռազմական առումով։ Ադրբեջանում սա շատ լավ հասկանում են և օգտվելով Մոսկվայի, այդ թվում՝ տնտեսապես խոցելիությունից, Լեռնային Ղարաբաղի հարցը որոշել են սադրանքի լեզվով լուծել։ Եվ սրա մասին է խոսում նաև այն փաստը, որ ՌԴ-ն, ի տարբերություն Արևմուտքի, չի դատապարտում և քայլեր չի ձեռնարկում ո՛չ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում, ո՛չ էլ իր մանդատի վերահսկողության տակ գտնվող ժողովրդին պատշաճ կերպով պաշտպանելու համար։
Կա նաև գազային գործարքների հարցը, որտեղ Ռուսաստանը սանկցիաները շրջանցելու ելքեր է փնտրում, և այստեղ Ադրբեջանն ունի կշիռ։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է Ադրբեջանի հետ խոսքներս մեկ անենք և որոշենք, որ պետք է վարկաբեկել խաղաղապահ առաքելությունը, կամ որ ՌԴ-ին պետք է տուն ուղարկել։ Համենայն դեպս, այս պահին այն հողի վրա գործող ռեալ մեխանիզմն է, որն ունենք և, որի մանդատը առաջարկում ենք երկարաձգել։ Մոսկվայի հետ պետք է աշխատել, և նրանք պետք է հասկանան, որ եթե շարունակեցին հավասարության նշան դնել մեր և Ադրբեջանի միջև կամ նեյտրալ դիրք բռնեցին, կորցնելու են Հայաստանը։ Ռուսաստանը ավանդաբար միշտ գործ է բռնել դաշնակից երկրների իշխանությունների հետ՝ թերագնահատելով հանրության վրա ազդեցությունը և ընկալման վերափոխումները, ինչպես եղավ Ուկրաինայում։ Հիմա նույնը կատարվում է Հայաստանում։
- Ինչպե՞ս եք գնահատում այս մեկ շաբաթվա ընթացում ՀՀ և ԼՂ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել: Կան նաև մեղադրանքներ, ըստ որոնց՝ Հայաստանը համարժեք քայլեր չի ձեռնարկում:
- ՀՀ և ԼՂ միջև ներդաշնակ համագործակցություն և կապ չեմ տեսնում։ Ադրբեջանը աշխատում է շատ համակարգված, կազմակերպված և բոլոր ուղղություններով։ Բայց մեզ մոտ տարբեր կենտրոններից տարբեր մեսսիջներ են հնչում և միայն փոխադարձ մեղադրանքներ։ Այստեղ և Արցախում տարբեր ուժեր և անհատներ շարունակում են բորբոքել արցախցիների ատելությունը Հայաստանի նկատմամբ։ Համերաշխություն չկա։ Այս աբսուրդի մեջ ինչպես կարելի է ինչ-որ արդյունքի հասնել։ Պետք է դադարել մեծ-մեծ խոսել և մտածել ավելի իրատեսական։
Հայաստանը այս դեպքում պետք է աշխատի Մոսկվայի հետ, որ միջանցքը բացեն և լոբբինգ անի, որ ստեղծվի այն միջազգային մեխանիզմը, որ քննարկվել է բանակցային գործընթացում։ Դիվանագիտությունը պետք է գիշեր-ցերեկ աշխատի։
- Վերջին օրերին ընդդիմադիրները Լաչինի միջանցքի փակման մասով ցույց իրականացրին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, որքանո՞վ են նրանց կողմից արվող այս քայլերն արդյունավետ և ճիշտ ստեղծված իրավիճակում:
- Եթե խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, ապա նրանց որևէ գործողություն չի համապատասխանել և չի բխել 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և հիմա էլ նույնն է. բան չի փոխվել։
- Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր կողմի համար իրականում մտահոգիչ չեն մեր երկրում կատարվող իրադարձությունները: Ի վերջո, վտանգված է երկրի անվտանգությունը, սակայն նրանք, միևնույն է, մնում են իրենց օրակարգին, այն է՝ իշխանությունների հրաժարականը:
- Եթե այդ մարդկանց առհասարակ հետաքրքրիր լիներ երկրի անվտանգությունը, ապա 2018-ին ժողովուրդը փողոց դուրս չէր գա, իսկ 2020-ին խայտառակ ելքով պատերազմը միգուցե չլիներ։
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT