Ստրկություն, զգուշավորություն

14/05/2011 schedule13:13

Երեկ այդպես անուն առ անուն էլ փորձեցինք պարզել, թե արդյոք պատգամավորները դիտե՞լ են ֆիլմը եւ եթե այո, ապա ինչ կարծիքի են ֆիլմի մասին: Ինչպես տեղեկացրել ենք, «Հայաստանի կորսված գարունը» համակարգված կերպով ներկայացնում է մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը եւ տալիս նաեւ դեռեւս չհրապարակված տեղեկություններ: Իհարկե, ԱԺ բոլոր պատգամավորներին հայտնաբերել չհաջողվեց, սակայն հայտնաբերվածների մեջ այդպես էլ չգտնվեց մեկը, որ ասեր, թե ֆիլմը դիտել է: Մեկ շաբաթ առաջ պատգամավորները դա բացատրում էին նրանով, որ դեռ չեն ստացել, սակայն հիմա հասկացել են, որ եթե այդպես ասեն, կնշանակի ԱԺ աշխատակազմին մեղադրում են ֆիլմը յուրացնելու եւ իրենց չհանձնելու մեջ: Կասկած չունենալով, որ ստանալուց անմիջապես հետո գրեթե բոլորը ֆիլմը դիտել են (գուցե նաեւ խմբակային տարբերակով)` հաշվի առնելով նաեւ, որ նրանցից ոմանց հետ ավելի վաղ ֆիլմի մասին մասնավոր զրույցներ ենք ունեցել, հետաքրքրվեցինք, թե ինչու չեն դիտել, եւ արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ չեն կարեւորում: Իհարկե, չենք բացառում, որ մեր զրուցակիցներից ոմանք իրոք այն չեն դիտել: «Ցավոք սրտի ժամանակ չեմ ունեցել, բայց մտադիր եմ կիրակի օրը նայել»,- ասաց ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: «Ոչ թե չի հետաքրքրել, այլ ժամանակ չեմ ունեցել»,- հավելեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանն էլ, թե` «Բրյուսելում եմ եղել ու չեմ հասցրել»: Հովհաննես Սահակյանն ասաց. «Հետաքրքրելը շատ է հետաքրքրել, չնայած մարտի 1-ի մասին ամեն ինչ էլ համարյա գիտենք, խոսել ենք, բայց ժամանակ կունենամ, տանը, խաղաղ պայմաններում կնայեմ»: Հարցին նույն կերպ պատասխանեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը եւ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Վերջինս հավելեց, որ ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանի մյուս ֆիլմերը դիտել է եւ նրան որպես գրող էլ, որպես ֆիլմի հեղինակ էլ շատ է հավանում: Գալստյանին հարցրինք, թե իր կարծիքով ինչով է պայմանավորված հեռուստաընկերությունների եւ կինոթատրոնների դիրքորոշումը` չցուցադրել Պասկեւիչյանի ֆիլմը. «Մասնավոր ընկերություններին չեմ կարող մեղադրել, որովհետեւ դա իրենց քաղաքական ու գեղարվեստական ճաշակի եւ իրենց եթերային քաղաքականության շրջագծում է տեղավորվում»,- ասաց Գալստյանը` հավելելով սակայն, որ «Պասկեւիչյանին վարձակալությամբ դահլիճ չտրամադրելն արդեն ընդգծված վերաբերմունք է, ներքին ստրկություն եւ քաղաքական զգուշավորություն` շառից-փորձանքից հեռու մնալու համար»: Գալստյանն ասաց, որ մասնակցում է «Facebook»-յան քննարկումներին եւ համոզված է, որ շատերը ֆիլմը դիտում են, այնպես որ, դահլիճ չտրամադրելը դեռ չի նշանակում փակել որեւէ գրքի կամ արժեքավոր ֆիլմի ճանապարհ: Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց. «Բոլորն էլ դիտել են ֆիլմը, ուղղակի իրենք չեն կարող որեւէ մեկնաբանություն անել: Վախենում են, որ եթե դրական բան ասեն, իշխանությունների, իրենց գործընկերների կողմից կճնշվեն, իսկ եթե բացասական բան ասեն` առջեւում ընտրություններ են, ժողովուրդը իրենց չի ների, դրա համար ամենահարմար տարբերակն են ընտրել, ասում են` չենք դիտել»: Անդրադառնալով հատկապես «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի դիրքորոշմանը, որը ֆիլմը հրաժարվել էր ցուցադրել` հայտարարելով, թե եթե այն ցուցադրի, հաջորդ օրը ամեն մեկը մի սկավառակ առած կգա ու կասի ցուցադրեք, Ա.Հովհաննիսյանն ասաց. «Հասկանալի է, որ ֆիլմը ցուցադրվելուց հրաժարվելը քաղաքական պատճառ ուներ, ես դա շատ լավ հասկանում եմ եւ դրանից չեմ նեղանում: Բայց այն, որ ինքը այդ ողբերգական դեպքերի մասին ֆիլմը համեմատում է մի կռիվ կինոյի հետ, դա ուղղակի ամոթ է: ...Նա էժան, շատ էժան ծառայություն է մատուցում իշխանավորներին, բայց թող հիշի, որ 3 տարի շարունակ շատ մարդիկ էլ այդ էժան ծառայությունները մատուցում էին` ասելով, որ մարտի 1-ը էջը փակված է, բայց իրենց շեֆը խոստովանեց հակառակը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
852 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին