Մեր ոճրագործ սխալների մասին չեմ մոռանալու երբեք, գրելու եմ ամեն օր, բայց նաև գրելու եմ այն, ինչ բաց գաղտնիք է. Հակոբյան

Արցախի ներքաղաքական, ավելի ճիշտ՝ իշխանական կյանքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ավելի են թուլացնում Հայաստանը, որտեղ ակնհայտ գործարկվում են ռուսական գործիքներ, ու ակնհայտ է դառնում ռուսական թաքնված, եթե կուզեք՝ անթաքույց ձեռքը:

Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն ու նշել՝ ընտրվել է Հայաստանը, հայ ժողովրդին ստորացնելու ամենաստոր տարբերակը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Ընտրվել է Հայաստանը, հայ ժողովրդին ստորացնելու ամենաստոր տարբերակը։

Հայաստանը, հայ ժողովուրդը ապրում է Լենին-Աթաթուրք նոր բաժանումը՝ իր զավակների արյամբ վճարելով երկու, կներեք՝ այս դեպքում՝ երեք դաշնակիցների՝ Մոսկվա-Անկարա-Բաքու միասնական շահերի ու պայմանավորվածությունների պատճառով:

Մեր կոպտագույն, ոճրագործ սխալների մասին ես չեմ մոռանալու երբեք և գրելու եմ ամեն Աստուծո օր, բայց նաև պետք է գրեմ այն, ինչ բաց գաղտնիք է՝ միջանցք փակելով և հուսահատության ու սովի մատնելով Արցախի մեր ժողովրդին՝ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը մեղքի սլաքն ուղղում է դեպի Հայաստանը:

Միջանցք չե՞ք տալիս, ուրեմն կփակենք Արցախ-Հայաստան միջանցքը, և ստիպված կլինեք միջանցք տալ Սյունիքում Ռուսաստանին, որով անարգել կանցնեն ռուս-թուրք-ադրբեջանական բեռները: Այսպես, Մայր Հայաստանի դեմ կասկածամտություն ու անվստահություն է սերմանվում Արցախի մեր արյունակիցների մոտ:

Պարզ է, որ Արցախի մեր ժողովրդի, պարզ ժողովրդի մեծ մասը հասկանում է աշխարքաղաքական այս անբարոյականության գործարկումը՝ ընդդեմ Մայր Հայաստանի:

Սրա հետ մեկտեղ արվում ենք հետևյալ քայլերը՝

ա) ձևավորվում է նոր Հայհեղկում,

բ) ռուսական ազդեցության տակ գտնվող նախկին գործիչներ, դիվանագետներ, կուսակցությունները ԶՐՈ քննադատութուն են հչեցնում Ռուսաստանի հասցեին և արդարացնում ՌԴ նախագահ Պուտինին (դե Պուտինն ինչ անի, Նիկոլն է բանավոր միջանցք խոստացել),

գ) Սփյուռքում որևէ դեսպանություն չի շրջափակվում՝ ի պատասան 120 հազար արցախահայության շաբաթներ շարունակվող շրջափակման:

դ) Արցախի ներքաղաքական, ավելի ճիշտ՝ իշխանական կյանքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ավելի են թուլացնում Հայաստանը, որտեղ ակնհայտ գործարկվում են ռուսական գործիքներ ու ակնհայտ է դառնում ռուսական թաքնված, եթե կուզեք՝ անթաքույց ձեռքը:

Եթե այս ընթացքը շարունակվի, ես չեմ բացառում, որ կհասունանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Հայաստանում նոր իշխանության ձևավորումը 2023-ին:

Այստեղ կարևորը ոչ թե Նիկոլի հեռացումն է՝ լինի հեղաշրջման կամ Հայաստանից միջանցք կամ կտոր կորզելու սպառնալիքի տակ, այլ ներքո այս կետերը.

ա) մարդկային կյանքերն են կարմիր գծերը, մեր զինվորների կյանքն է կարմիր գիծը,

բ) Հայաաստանի տարածքային ամբողջականությունն է կարմիր գիծը և ինքնիշխանությունը (կամ այն, ինչ մնացել է դրանից)»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1983 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել