Երևան
12 °C
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ վերջերս թարմացված զեկույց են հասանելի դարձրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսինն է իրականում իրավիճակը գետնի վրա:
«Այն է՝ հումանիտար բլոկադան շարունակում է, 120 հազար մարդ հումանիտար ճգնաժամի մեջ է գտնվում: Նկատի ունենալով նաև այն, որ դատարանը հատուկ ուշադրություն և հրատապություն է կիրառել գործի նկատմամբ, հույս ունեմ՝ իր որոշումներն ու արձագանքները արագ կլինեն»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Հարցին՝ արդյոք Լաչինի միջանցքի համար պատրաստվո՞ւմ են դիմել Հաագայի դատարան, Գրիգորյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի նման որևէ մանդատ դատարան դիմելու. «Սակայն իրազեկված ենք, որ Միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակը նամակ էր ուղղել դեռևս օրեր առաջ Հաագայի դատարանին՝ ներկայացնելով իրավիճակը ու ասելով, որ այդ շրջափակումն իրականցվում է արցախցիների նկատմամբ ադրբեջանական էթնիկ ատելության հիմքով: Այս առումով պետք է նշել, որ օգտագործվում են դատարանի հնարավորությունները»:
Գրիգորյանի դիտարկմամբ՝ «միջազգային հանրություն» ասվածը մեծ հասկացություն է, որի կարևոր դերակատարներն ուղիղ և հասցեական հայտարարություններ են հնչեցրել Լաչինի միջանցքի բացման մասով:
«Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականները այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, և անհրաժեշտ է անցնել գործողությունների: Կոչ եմ արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և հետևությունների համար հիմք ունենալու համար: Որովհետև շատ հաճախ ադրբեջանական կողմը միտված է իրականության տպավորությունները թունավորելու և կեղծելու, ու այս առաքելությունը դառնում է վերահաս անհրաժեշտություն»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ եթե միջազգային կազմակերպությունները ականջալուր լինեն բոլոր պետությունների համաձայնությունը ստանալուն՝ միջազգային կազմակերպություններն անարձագանք չեն մնա:
«Շարունակվող շրջափակումը նշանակում է, որ կա հումանիտար աղետ, ճգնաժամ, և այդտեղ ապրող մարդիկ ունեն իրավունքներ, ու, ըստ էության, Ադրբեջանի կողմից չեն երաշխավորվում նրանց իրավունքները, ու սա հիմք է այս մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու»,- նկատեց օմբուդսմենը:
Անդրադառնալով Կարմիր խաչին՝ Գրիգորյանն ասաց՝ ժամանակակից կոնֆլիկտները ցույց են տալիս, թե ինչպիսի դժվարությունների է հանդիպում Կարմիր խաչն իր մանդատն իրականացնելիս, ու պետք է նկատի ունենանք, որ պատկերն ավելի մեծ է. «Կարմիր խաչի կոմիտեն իրականում ավելին կարող է անել, սակայն այստեղ խոսում ենք այն հնարավորությունների մասին, որ կարողանա մանդատն ավելի լայն ու էֆֆեկտիվ օգտագործի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT