Ժամանակ է պետք՝ հասկանալու՝ երբ արժանացանք էս ատելությանը. Գարիկ Պապոյանն արձագանքել է ՀՅԴ-ական պատգամավորի բաց նամակին

Երգիչ, դերասան Գարիկ Պապոյանն արձագանքել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի բաց նամակին, որով վերջինս հորդորել է Գարիկին և երգչուհի Սոնա Ռուբենյանին չեղարկել դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում նախատեսված ամանորյա տոնական համերգին մասնակցությունը:

«Այսօր առավոտս սկսվեց աղջկաս մանկապարտեզի հանդեսով:

Ուշադիր նայում էի, թե ոնց են պուճուրները երգում, պարում, արտասանում, դիմավորում Ձմեռ պապին ու ուրախությունից փշաքաղվում: Էդ տեսարանը նայում ու ներքուստ մտածում էի, թե ինչպես ենք մենք մեծերով արդեն մի քանի տարի անցնում «դժոխքի» միջով, բայց մեր պուճուրներին պահում գույների, երգի ու հեքիաթի մեջ:

Լավ, ինչո՞ւ ենք դա անում: Ինչո՞ւ նրանցից էլ չենք խլում էդ երջանկությունը, ինչո՞ւ չենք նրանց պարը դադարեցնում, ինչո՞ւ չենք բարձր երգելու համար նրանց ամոթանք տալիս՝ ասելով, որ քանի կան հայ երեխաներ, որոնք չունեն պարելու և երգելու հնարավորություն, դուք էլ պիտի չունենաք...

Միգուցե որովհետև իրենք դեռ շատ պուճուր են դա հասկանալու համար...

Միգուցե որովհետև չենք ուզում փոքրուց իրենց մեջ իրենց երկիրը տպավորվի որպես տխուր ու հուսալքված վայր, ու մանկուց իրենց մեջ ձևավորենք երկրից փախչելու երազանք:

Չէ որ մեզանից շատերը մեծացել են պատերազմող ու երկրաշարժից տուժած Հայաստանում, որտեղ, միևնույն է, մեր ծնողները, մեր ձեռքը բռնած, տանում էին համերգներ ու թատրոններ:

Հետո գալիս եմ տուն ու հասկանում, որ համացանցում պտտվում է բաց նամակ` ուղղված ինձ ու Սոնային՝ պահանջով, որ մենք Ամանորին հրապարակի մեր ելույթը չեղարկենք: Իսկ այդ նամակը ուղեկցվում է մեկնաբանություններով, որոնք անկեղծ մինչև հոգուս խորքը վիրավորել են ինձ.. ինչևիցե..

Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը` երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի մեր ելույթն անվճար է բոլոր ընտանիքների համար: Բայց նամակի հեղինակին հետաքրքրում է հենց մեր համերգի չեղարկումը...

Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք: Կարող ենք և չեղարկել, ինչպես արել ենք բազմիցս:

Խնդրեմ պարզապես ասեք... ես խառնվել եմ սեփական մտքերի մեջ...

Ժամանակ Է պետք՝ հասկանալու, թե երբ ու ինչով արժանացանք էդ ատելությանն ու վիրավորանքներին...»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3015 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ