Կարծում եմ՝ հունվարի վերջ կունենանք շատ շքեղ գետնանցում. ինչու է ձգձգվում «Փակ շուկա»-ի անցումի շահագործման հանձնումը

Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվել է Մաշտոցի պողոտայի՝ «Փակ շուկայի» հատվածում գտնվող գետնանցումի վերանորոգման գործընթացը, որի ավարտը նախատեսվում էր անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին: Այս մասին մեզ հետ զրույցում ասել էր Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Թե ինչո՞ւ գետնանցումը դեռ շահագործման չի հանձնվում, շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ոչ թե շինարարական աշխատանքներն են ձգձգվել, այլ նախնական նախագծանախահաշվային նախագծի փոփոխություն է եղել:

«Փորձել ենք Երևանը բերել միանման տեսքի: Մենք ունենք մասնավորի կողմից ամենագեղեցիկ և շքեղ ձևով վերանորոգում իրականացված՝ պրեսգրանիտով շարված գետնանցում, Մարգարյան հիվանդանոցի կողքը: Փորձեցինք նույնատիպ ինչ-որ բան ստանալ, որ Մաշտոցի պողոտայում գտնվող բոլոր գետնանցումները լինեն նույն գեղեցկության ու շքեղության: Դրա համար որոշակի նյութական փոփոխություններ իրականացրինք, որը մեկ ամսով երկարաձգվեց վերանորոգման աշխատանքները»,- պարզաբանում է Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ վերանորոգման և շինարարական աշխատանքները շարունակվում են բուռն կերպով. «Եթե ուշադիր լինեք, օրվա ցանկացած ժամի՝ գիշեր-ցերեկ, այնտեղ աշխատում են: Պարզապես այն նյութական միջոցները՝ մատերիալը, որ փոխարինել ենք, ավելի բարդ ու երկարատև աշխատանք է պահանջում»:

Գրիգորյանն ասում է, որ նախագիծը փոխել են՝ նաև հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ օգտագործել հիմնականում բնական քարեր:

«Փոխել ենք պրեսգրանիտը: Մուտքերի և ելքերի մոտ տրավերտինը փոխարինել ենք բազալտով: Փորձում ենք այնպիսի նյութից ապակիներ տեղադրել, որ չջարդվեն, չխունանան ու արևից չգունաթափվեն: Պարզապես ուզում ենք լավ գործ անել»,- վստահեցնում է նա:

Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատարի խոսքով՝ միակ բանը, որ այս ընթացքում խոչընդոտել է շինարարների աշխատանքին, նախագծանախահաշվային նախագծի փոփոխությունն է եղել, նաև քարերի տեսակներն են փոխվել, որոնց հետ աշխատելն ավելի բարդ է. «Ի դեպ, այսօր էլ եմ այցելել գետնանցման տարածք և, կարծում եմ, հունվարի վերջ կունենանք շահագործման հանձնվող շքեղ, շատ շքեղ գետնանցում: Սա ուղղակի վերանորոգում չէր»:

Ըստ նրա՝ դեռևս վերջնական որոշում չկա, սակայն որոշ խնդիրներից խուսափելու համար քննարկվում է տարածքի շահագործումը մասնավորին հանձնելու հարցը:

«Հրապարակի վերին հատվածի գետնանցումը վերանորոգելու հաջորդ օրը գնացի, խայտառակ վիճակ էր, անգամ ջրի պոմպերն էին պոկել: «Լամբադա» կամրջի ստորգետնյա հետիոտնային անցումում ևս ամեն օր վայրագություններ են անում: Վերանորոգված պատրին տարբեր նյութերով նկարում են: Եվ, այո՛, մեր ամբողջ մտահոգությունը հենց դա է՝ այն ծախսը, որ արվում է՝ քաղաքը գեղեցկացնելու համար, հակառակ էֆեկտին չհանգեցնի»,- նշում է Խորեն Գրիգորյանը:

Խոսելով 2023 թվականին Երևան քաղաքում շինբարեկարգման աշխատանքների ծավալների մասին՝ զրուցակիցն ասում է, որ տարին հագեցած է լինելու այդ առումով:

«Այս պահին Պարոնյան խաչմերուկի Սուրբ Սարգիս եկեղեցի տանող գետնանցման նախագիծն է իրականացվում, մի քանի տարբերակներ ենք նախագծում: Դրանցից մեկը ստորգետնյա ավտոկայանատեղին է, մյուսը՝ առևտրի կենտրոնը: Մի քանի տարբերակներ ենք ունենալու, վերջում կհասկանանք, թե որն ենք իրականացնելու: Նախատեսում ենք Օղակաձև այգու չորրորդ, երկրորդ հատվածների վերանորոգում, Կենդանաբանական այգու հետ կապված որոշակի աշխատանքներ են արվելու, պատմամշակութային որոշ կառույցների վրա ևս անդրադարձ է լինելու: Ամբողջությամբ հիմնանորոգվելու են Էրեբունու թանգարանն ու Պատանի հանդիսատեսի թատրոնը»,- մանրամասնում է նա:

Վերջինս նշում է, որ նախատեսվում են մի շարք մանկապարտեզների վերանորոգում, որոշների դեպքում՝ զրոյից կառուցում. «Օրինակ՝ Ծարավ աղբյուր թաղամասում, որտեղ նախատեսված չէ ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, որոշվեց, որ այդտեղ մանկապարտեզ պետք է կառուցվի: Արդեն նախագծանախահաշվարկային փաստաթղթերը մրցութային փուլում են: Վերանորոգվելու է տասից ավելի մանկապարտեզ»:

Համալիր ուշադրություն է դարձվելու քաղաքի բոլոր ոլորտներին, նկատում է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար: Ըստ նրա՝ նախատեսվում է նոր ճանապարհների կառուցում՝ քաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:  

«Չեմ ուզում այս պահին հաշվարկել, թե ինչ ծախսերի մասին է խոսքը, բայց կարող եմ ասել, որ միայն այս տարի վերջին 5-6 տարվա բյուջեի չափով շինբարեկարգում ենք իրականացնելու և նոյեմբերին կունենանք լրիվ այլ Երևան: Ունենք մի շարք շատրվաններ, որ պետք է գործարկենք, ունենք, որ զրոյից պետք է կառուցենք: Շատ հագեցած տարի ենք ունենալու և տարեվերջին շատ յուրահատուկ Երևան»,- հավաստիացնում է նա:

Վերջինիս խոսքով՝ քաղաքականություն է մշակվում Երևանի աղտոտվածության վերացման, տապի՝ շոգի դեմ պայքարելու և կլիմայի վրա դրական ազդեցություն ունենալու համար:

«Այս տարի պլանավորում ենք ազատվել ասֆալտապատ մայթերից, ամեն ինչ պետք է անենք կա՛մ բազալտե, կա՛մ բետոնի բլոկների սալիկապատումներով: Պետք է մաքսիմում ազատվել ասֆալտից: Երևանը շոգ քաղաք է, ու պետք չէ ավելի ծանրացնել ասֆալտով: Ուշադրություն ենք դարձնելու նաև հենաշարժողական խնդիր ունեցողների համար թեքահարթակների կառուցմանը: Վստահեցնում եմ, որ տարվա վերջ կունենանք ավելի թարմ, ավելի լուսավոր, ջրով հարուստ և ավելի մաքուր Երևան»,- շեշտում է նա:

 Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1894 դիտում

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը

Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է