Բրյուսովում ճգնաժամը խորանում է. բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները ներկայացրել են հրաժարական

Այսօր լրացավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և կրթական հաստատությունը գիտական խորհրդի նիստ էր հրավիրել։

Բուհի ներկայիս փոխռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոշվել է հայտարարություն տարածել, որը կհրապարակվի կա՛մ այսօր՝ օրվա ավարտին, կա՛մ էլ վաղը։ 

Աակոբյանը նաև տեղեկացրեց, որ Կարինե Հարությունյանը այժմ գտնվում է արձակուրդում:

Հարցին՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե այսօր լրացել է Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը չի ստորագրել նրա վերընտրվելու արձանագրությունը, Ակոպյանը չկարողացավ ասել, տեղյակ չէ, սակայն շեշտեց՝ համալսարանի կոլեկտիվը կանգնելու է բուհի կողքին և թույլ չի տալու, որ դրա արդյունքում տուժի ուսումնական գործընթացը։

«Համբարձում Մաթևոսյանը իրականացնում է անգործություն, խախտում՝ բոլոր հնարավոր կարգերը, ինչի իրավունքը չունի։ Հարցի լուծման որևիցե իրավական ճանապարհ չկա, քան արձանագրությունն ստորագրելն է։ Ես՝ որպես փոխռեկտոր, որի վրա դրված են նաև ռեկտորի պարտականությունները, կանգնելու եմ համալսարանի կողքին ու անելու եմ ամեն ինչ»,- նշեց Ակոպյանը։ 

Ամեն ինչ ասելով՝ արդյոք ի՞նչ նկատի ունի, կանխելո՞ւ այն ահազանգող ճգնաժամը, որի մասին ավելի վաղ ահազանգել էր բուհը, և արդյոք կլինի՞ այդ ճգնաժամը, թե՞ ո՞չ, Ակոպյանն ընդգծեց՝ վերջին շրջանում բուհին վերաբերող դատախազության նախաձեռնած քրեական վարույթները, ՊՎԾ իրականացրած ուսումնասիրությունները, բոլոր քայլերը նպաստում են, որ բուհում ճգնաժամ ստեղծվի, սակայն իրենք պայքարելու են մինչև վերջ։ 

Տարբեր պատմությունների կենտրոնում հայտնված այս բուհի շուրջ կատարվողներ իրադարձությունները միայն այսքանը չեն, ըստ Ակոպյանի՝ դեկտեմբերի 30-ին բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները ներկայացրել են հրաժարական, ինչի հետևանքով լուծարվել է նաև խորհուրդը։ Ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով չեղարկել Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը. «Դատարանը հապճեպ որոշում է կայացրել և ընդունել հայցը, իսկ հոգաբարձուների խորհրդի լուծարման հետ կապված մենք ծանուցել ենք ԿԳՄՍ նախարարությանը մեր որոշման մասին։ 30 օրվա ընթացքում հանձն ենք առել նոր խորհուրդ ձևավորել, և այսօրվա գիտական խորհրդի ընթացքում ընտրեցինք բուհի կողմից առաջադրվող ներկայացուցիչներին»:

Հարցին՝ այս ամենից հետո ինչպե՞ս է տրամադրված Կարինե Հարությունյանը, Ակոպյանն ասաց՝ տիկին Հարությունյանը պատրաստ է պայքարելու:

«Պետք է պայքարի իր իրավունքների վերականգման համար, նա ընտրվել է ռեկտոր։ Այս ընթացքում կրելու է նաև վնասներ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական առումով, և դա պետք է վերականգնվի»,- նշեց նա:

Բուհի փոխռեկտորը կոչ է անում բոլոր լիազոր մարմիններին իրավիճակը կարգավորելու համար ձեռնարկել հնարավոր միջոցներ օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում իրենք պայքարելու են երեք ուղղությունով. «Առաջինը՝ հաստատվեն բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, երկրորդը՝ բուհը որևիցե մեկը չի տանելու փակման, երրորդ կարևոր հանգամանքը՝ բնականոն ուսումնական գործընթաց լինի»:

Նկատենք՝ կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40625 դիտում

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով