Ժամանակն է, որ հայոց եկեղեցու որոշակի ունեցվածք ի նպաստ դրվի հայրենիքի պաշտպանությանը. Նորիկյան

«Հայ ժողովրդի հարուստնե՛ր, մեծ ու փոքր օլիգարխնե՛ր՝ նախագահից շարքային, ներկաներ ու նախկիններ, խելո՛ք, սուսուփուս առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կամավոր ու ինքնակամ 5 միլիարդ ԱՄՆ դոլար մուտք արեք պետական բյուջե»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով.

Ակնհայտ է, որ Ալիևը Լաչինի միջանցքը հեշտ ու հանգիստ չի բացելու, ակնհայտ է, որ այն բացելուն ուղղված ցանկացած քայլ կարող է շրջադարձային լինել, ակնհայտ է, որ ցանկացած պահի կարող է ռազմական էսկալացիա տեղի ունենալ՝ ավելի ողբերգական զարգացումներով հանդերձ։

Ակնհայտ է նաև, որ Ալիևը չի ցանկանում սահմանափակվել Արցախով, նրա խնդիրը «Արևմտյան Ադրբեջանը» նվաճելն է։

Ես մի բան գիտեմ՝ Հայրենիքը պետք է պաշտպանել արտաքին ռազմական ագրեսիայից, ուրիշ տարբերակ չկա: Աշխարհի որևէ պետություն, եթե, իհարկե, չի ուզում կապիտուլյացիայի ենթարկվել ու իր երկիրը հանձնել թշնամուն, պետք է պաշտպանվի։

Սենտիմենտալ հայտարարություններով Հայրենիք չեն պաշտպանում։ Հայաստանը որևէ նահանջի իրավունք չունի, որովհետև ցանկացած նահանջ, ցանկացած տարածքի հանձնում Ադրբեջանին լինելու է մեր պետականության կորուստը։

Մեր երկրում ներկայումս ստեղծված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառներից մեկն էլ այն է, որ անցած տարիներին արդարության ճգնաժամը չհաղթահարվեց: Մենք մնացինք նույն անարդարության ճահճի մեջ ու այսօր քաղում ենք նրա պտուղները:

Ես ասում եմ՝ մինչև 10 միլիարդ ԱՄՆ դոլար է պետք մեր բանակի վերազինման համար, խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու համար։

Եվ այդ գումարը պետք է ոչ թե զենք գնելու ու Ադրբեջանի վրա հարձակվելու համար, այլ որ Ադրբեջանը չհամարձակվի հարձակվել։

Մեզ պետք է շատ կայուն ու պինդ բանակ և արտաքին ագրեսիայի դեպքում հասարակության մեջ 100%-անոց համերաշխության առկայություն։

Եթե ուզում ենք պետություն ու հայրենիք ունենանք ու այն պահպանենք, ուրեմն՝ հայ ժողովրդի հարուստնե՛ր, մեծ ու փոքր օլիգարխնե՛ր՝ մեծից փոքր, նախագահից շարքային, ներկա ու նախկին, խելո՛ք, սուսուփո՛ւս, թեկուզ Ձեր ունեցվածքը պահպանելու մղումից դրդված, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կամավոր ու ինքնակամ 5 միլիարդ ԱՄՆ դոլար մուտք արեք պետական բյուջե։

Հայ առաքելական եկեղեցին նույնպես պետք է մասնակից դառնա հայրենիքի պաշտպանության գործին։

Ժամանակն է, որ հայոց եկեղեցու որոշակի ունեցվածք ի նպաստ դրվի հայրենիքի պաշտպանությանը։

Ես ասում եմ՝ լուրջ վերաբերվեք այս խնդրին։ 4 տարին բավարար էր, որպեսզի Հայաստանից թալանված գումարները վերադարձվեին և դրանով հնարավոր լիներ ահագին գործ անել՝ բանակը զինել, մարտական դիրքերը կահավորել, լուրջ դիմադրության համակարգ ստեղծել։

Չի արվել։ Քիչ ժամանակ ունենք։ Կամավոր չարեցիք, հաջորդ իշխանությունն այդ խնդիրը կլուծի ավելի չոր ու ավելի կոշտ միջոցներով։

Մենք հայրենիք ու պետություն կորցնելու իրավունք չունենք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44955 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել