Երևան
12 °C
Մեզ հիմա սպառնում են նոր ցեղասպանությամբ, սակայն դրանք նպատակներ չեն, այլ միջոցներ, իսկ իրական նպատակը արցախահայերին հայրենազրկելն է, և դա անել այնպես, ինչպես եղավ Արևմտյան Հայաստանի հայերի պարագայում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ հարկավոր է նոր բանաձև գտնել՝ հայրենազրկումը աշխարհին բացատրելու համար:
Խզմալյանի համոզմամբ՝ շատ կարևոր է, որ հայկական դիվանագիտությունը միջազգային ատյաններում հանդես գա մեղադրանքով առ Ադրբեջան և Ռուսաստան և ոչ միայն ցեղասպանության սպառնալիք իրականացնելու կամ դրա փորձի համար, այլև դրա իրական նպատակի, հայրենազրկման:
«Մեր ինքնապաշտպանությունն առաջին հերթին պետք է ձևակերպել քաղաքական բառապաշարով, որպեսզի կարողանանք աշխարհին հասկացնել, թե որն է մեր խնդիրը: Կարծում եմ՝ Արցախը և՛ հիմա, և՛ 30 տարի առաջ կատարել և կատարում է իր դերը հայությանն արթնացնելու և քաղաքական ազգ դարձնելու գործում»,- ասում է նա՝ մանրամասնելով՝ Արցախում դեռ ամիսներ առաջ օտար դրոշներ էին բարձրացնում ու անհեթեթ կարգախոսներով հավաքներ անում, իսկ հիմա դա այլևս չկա, թեփի պես մաշվեց ու թափվեց, մնաց ազգային ազատագրական պայքարը:
Վերջինս, անդրադառնալով Արցախում ևս ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու կարևորությանը, նկատում է, որ դրա անհրաժեշտությունը կա, սակայն բավարար չէ. պետք են միջազգային խաղաղապահ ուժեր, որովհետև սույն տարածքը որոշ ժամանակ մնալու է վիճարկվող տարածք:
«Եթե ճիշտ կառուցենք մեր քաղաքական օրակարգը, կապացուցենք աշխարհին, որ չի կարող հայությունը կլանվել անհույս բռնապետություն հանդիսացող Ադրբեջանի մեջ: Արցախում պետք է լինեն միջազգային ուժեր, որպեսզի կարողանանք խուսափել պատերազմից: Եվ, բնականաբար, ռուսները դեմ են այդ ուժերին, որովհետև իրենց համար ԼՂ-ն տարածաշրջանը վերահսկելու և այդտեղ ֆիզիկապես մնալու միակ հնարավորությունն է: Այնպես որ նրանք բոլոր միջոցներով դրան ընդդիմանալու են, որին պետք է պատրաստ լինենք»,- կարծում է նա:
Քաղաքական գործիչը, գնահատական տալով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը, ասում է՝ ռուս խաղաղապահը նույնն է, ինչ ադրբեջանական «բնապահպանը»:
«Մենք հիմա փաստացի գտնվում ենք 3-րդ համաշխարհային պատերազմի պայմաններում, և դա չափազանցություն չէ, այլ իրականություն: Բազում պետություններ միացել են՝ Ռուսաստանին զսպելու նպատակով, որն անմարդկային և բարբարոսական պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ: Այս պրագայում այդ երկրի մի զորախումբն անվանել խաղաղապահ, պարզապես անհեթեթություն ու զավեշտ է և վիրավորում է առողջ տրամաբանությունը: Ռուս խաղաղապահներն այնտեղ են՝ սեփական կայսերական ծավալապաշտական շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար»,- համոզված է նա:
Խզմալյանի խոսքով՝ Արցախի խնդիրը ստեղծվեց Սովետական իշխանության օրոք՝ ռուսական կայսրության չակերտավոր լավագույն ավանդույթներով, որպեսզի այն դարձնի կռվախնձոր՝ երկու հարևան պետություններին վերահսկելու նպատակով:
«Բոլոր պատերազմների հիմքում դրված է անարդարությունը, և մինչև այդ անարդարությունը չի շտկվում, կամ դրան ենթարկված կողմը չի ոչնչացվում, կոնֆլիկտները, ինչպիսին Արցախյանն է, չեն մարում: Մենք մեր քաղաքական կյանքը սկսել ենք դրանից, և բաժանել Հայաստանի զարգացումներն արցախյան հիմնախնդրից, անհնար է, որովհետև Հայաստանի անկախությունը մեծապես հետևանքն էր Արցախյան շարժման: Դա առաջինն էր ազգային ազատագրական շարժումներից, որոնք, ի վերջո, քայքայեցին Սովետական միությունը: Սա կարևոր է հիշել հատկապես հիմա, որովհետև դրա իրավաժառանգ Ռուսաստանը այժմ քայքայվելու է նույն պատճառներով: Այստեղ կա նաև բումերանգի օրենքը՝ պատիժը վերադառնում է, որովհետև ՌԴ-ի ներքին խնդիրները, որոնք աճում են օրեցօր ու կլինեն նրա քայքայման հիմնական պատճառը, կրկին սրվում են արցախյան հիմնախնդրի բոցերից»,- նկատում է նա:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT