ԵԽ-ն դատապարտել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։

Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։

Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Petras AUŠTREVIČIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:

Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը:

Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17092 դիտում

Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ. Եղոյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Դուք «Ժիգուլի» եք․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ադրբեջանի կրակոցները նպատակ ունեն խաթարել հանրային անդորրը, հուսով եմ՝ ժողովուրդն ամուր նյարդեր ունի. Եղոյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգնման աշխատանքին

Հայաստանին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը

Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան անզգուշաբար ընկել է ջուրը, ջրահեղձ եղել

Աստղերին արգելվել է չափազանց բաց հանդերձանքով հանդես գալ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա

Կարվել են զինվորական համազգեստի նման հագուստներ. բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Վերահաստատում եմ Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերությունները խորացնելու Հայաստանի հանձնառությունը. վարչապետ

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Վարդենիսի համայնքապետարանի՝ կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վերաբերյալ վարույթը դատարանում է

Մայիսի 13-ից Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ամուրի մարզում հայտարարվել է հրդեհավտանգ բարձր ռեժիմ. անտառային խոշոր հրդեհներ են

Հայաստանին կվերադարձվի շուրջ 100 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Վթարային ջրանջատում Փարաքար գյուղում և Ճամբարակ քաղաքի մի մասում

Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկի տարածքում ձողից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի

Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

Քոչարյանը երբեք հայրենիք չի դավաճանել, երբեք. այլ հարց է, թե որն է նրա հայրենիքը. Չախոյան

Լիբիայում սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Խոշոր հրդեհ Արարատի մարզի գյուղերից մեկում. այրվել են թոնրատունն ու խորդանոցը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Ամենակեղծ թեզն է, թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը. շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան

Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի

Քոչարյանը քաղաքական աղբանոցում է, դուրս գալու շանս չունի, «Գելափ»-ի պես կենդանուն պետք չէ հավատալ. տեսանյութ

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ընդդիմության և հասարակության որոշ շերտի հիացմունքը Ալիևի նկատմամբ. տեսանյութ

Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները. պատճառը հայտնի է

Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին

Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին

Թրամփը մտադիր է մեկնել Ստամբուլ, պաշտոնական Անկարան, սակայն, տեղեկություն չունի այդ այցից

Ինչու վարչապետը գնաց Մոսկվա. ինչ մեսիջ պետք է փոխանցի Հայաստանը Եվրամիությանը. տեսանյութ