Երևան
12 °C
Հայաստանում այս տարվանից ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Սկզբում այն կգործի նախապատրաստական փուլով, հաջորդ երեք տարիներին՝ 2024-2026 թվականներին, կլինի փորձարկման փուլը, իսկ արդեն չորրորդ տարվանից՝ 2027 թ-ից, կներդրվի ամբողջությամբ։
ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը հունվարի 11-26-ը դրվել էր հանրային քննարկման Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: ՀՀ կառավարությունն էլ վերջին նիստի ժամանակ ընդունեց այն:
Դրանից հետո հանրությանը և ոլորտի մասնագետներին հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ է սա ենթադրում։
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի խոսքով՝ այս համակարգի հիմնական նպատակը բնակչությանը հնարավորություն տալն է օգտվել առողջապահության որոշակի ծառայություններից։ Ըստ նրա՝ մեր երկրում նման համակարգի ներդրումը շատ կարևոր է, որովհետև տարբեր սոցիալական խմբերում ներառված մարդիկ երբեմն հնարավորություն չեն ունենում, կամ էլ եղած հնարավորությունը փոքր է օգտվելու առողջապահական ծառայություններից:
Այդ պատկերը պարզ երևում է նաև նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ որի՝ բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։
Ըստ ներկայացված ուսումնասիրության՝ Հայաստանը նաև ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից:
«Մեզ մոտ առողջապահական ինչ-որ ծրագրից օգտվելու համար մարդիկ ունենում են եկամուտների մեծ կորուստ։ Դրանք աղետալի ծախսեր են, որոնք նպաստում են ընտանիքների աղքատացմանը։ Հիմա քաղաքացին ստիպված չի լինի որևէ ծառայության դիմաց վճարել, դրա փոխարեն կվճարի ապահովագրական ընկերությունը։ Անձն էլ մաս-մաս է ընկերությանը վճարում կատարելու։ Ֆինանսական պատճառներից ելնելով՝ շատ մարդիկ չեն դիմում բժշկի։ Ուսումնասիրության ընթացքում հարցումները ցույց են տվել, որ 60 տոկոսը անձանց զբաղվում է ինքնաբուժությամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խարազյանը։
Առողջապահական ապահովագրության համակարգով առաջարկվում է․
Ներդրման առաջին փուլով, այսինքն՝ այս տարի, կսահմանվեն յուրաքանչյուր փուլում ԱՀԱ-ում ընդգրկվող բնակչության խմբերը, կպատրաստվեն վերջիններիս տվյալների բազաները, կիրականացվի դրանց նույնականացումը այլ տվյալների բազաների հետ, ինչպես նաև էլեկտրոնային ապահովագրական պոլիսների թողարկումը։ Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը:
2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական: 2024 թվականից կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ, և կսկսվի արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում այլ ցանկացողների ներառման գործընթացը:
ԱՀԱ-ում կընդգրկվեն պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձինք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Փորձարկման փուլի 2-րդ տարվա ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ 2025 թվականին պետությունը կներառի թոշակառուներին՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության կարիք ունեցող խմբի, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից:
2027 թվականից արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար:
Ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը կարևորում է՝ ծառայությունները ընտրվել են այնպես, որ մարդիկ ֆինանսապես պաշտպանված լինեն։ Փորձ է արվում նաև վերականգնել բնակչության շրջանում բժշկին այցելելու մշակույթը, քանի որ ինքնաբուժությամբ զբաղվողների տոկոսը ցույց է տալիս, որ մարդիկ չեն այցելում առողջապահական որևէ օղակ։
Ապահովագրական վճարի չափ նոր փաստաթղթում հստակեցված չէ։ Ապահովագրման աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքով՝ դեռևս 2019 թվականին արվել էին հաշվարկներ, սակայն համավարկն ու պատերազմը ամեն ինչ փոխել են։ Այնուամենայնիվ, նախնական գնահատականով՝ յուրաքանչյուր քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ: Այդուհանդերձ, թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի:
«Ընդհանուր առմամբ՝ պետությունը որդեգրել է քաղաքականություն՝ ամբողջությամբ կամ մասնակի սուբսիդավորել այդ վճարները։ Սուբսիդավորման համար մենք պետք է կիրառենք սոցիալական ռիսկերի հավասարակշռման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու քաղաքացու տարիքից, եկամտի չափից։ 2024 թվականից փորձնական փուլի առաջին տարվա ընթացքում մինչև 18 տարեկանների ապահովագրման վճարը ամբողջությամբ նախատեսվում է, որ կփոխհատուցի պետությունը, 2025 թվականից այդ խմբին կմիանան 63 և բարձր տարիքի անձինք։ Եկամտի հետ կապված ռիսկերը հավասարակշռելու համար պետք է դիտարկենք նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այսինքն, ըստ այդմ, պետությունը կորոշի այն չափը, որքանը որ պետք է սուբսիդավորի»,- ասում է նա։
Բացի դրանից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է կատարել հաշմանդամության կարգի որոշման համակարգում, այսուհետև իրականցվելու է անձի ֆունկցիոնալության գնահատում։ Ըստ այդմ՝ որոշվելու է, թե տվյալ անձին ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ։ Գերատեսչությունը առողջապահության նախարարությանն է տրամադրելու այդ անձանց ցուցակը, և պետությունը կդիտարկի՝ տվյալ անձանց ապահովագրական վճարը ամբողջակա՞ն, թե՞ մասնակի սուբսիդավորի։ Այսինքն՝ պետությունը պետք է ունենա հիմնական ընտրության սկզբունքներ։ Կա՛մ անձը պետք է ընդգրկված լինի սոցիալական աջակցության որևէ համակարգում, կա՛մ էլ եկամուտների հավատարմագրման համակարգում, նշում է առողջապահության ներկայացուցիչը, այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի պետության համար իրականացնել սուբսիդավորման քաղաքականությունը։
ԱՀԱ-ի կառավարման նպատակով ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որի միջոցով ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով: Վերջինս պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամն ասում է՝ հիմնադրամը նախատեսվում է, որ սկսելու է գործել այս տարվա ընթացքում։ Դրա հիմնական գործառույթը լինելու է փարատելու որոշ կասկածները, որոնք տարբեր շրջանակներ վեր են հանում․ «Ամեն ինչ թափանցիկ կլինի, որպեսզի ցույց տանք, որ զերծ է կոռուպցիոն ռիսկերից։ Լինելու է կառավարման խորհուրդ, դրան կից՝ երկու հանձնաժողով, որոնք շահերի բախման միջոցով փորձելու են ստեղծել միջավայր, որտեղ նման ռիսկերը նվազեցված կլինեն։ Հիմնադրամը պարբերաբար, առնվազն՝ եռամյա կտրվածքով, կներկայացնի տեղեկատվություն ԱՀԱ ներդրման նպատակի և միջոցառումների արդյունքային ցուցանիշների համախմբում ներկայացված արդյունքների վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան ԱՀԱ գործունեության գնահատումն իրականացնելու համար»:
Խորհրդին կից հանձնաժողովները ռազմավարական գնումների և կատարողականի վերահսկման հանձնաժողովներն են լինելու: Հանձնաժողովներում կլինեն ներկայացուցիչներ բժշկական կազմակերպությունները ներկայացնող միություններից, հասարակական կազմակերպություններից, մասնագիտացված ասոցիացիաներից: Կարող են ընդգրկվել նաև ոլորտային փորձագետներ: Կառավարման խորհրդի կազմը կնշանակի վարչապետը, 1-ից 3 տարի ժամկետով, իսկ կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե կնշանակվի առողջապահության նախարարը:
Կառավարման խորհրդում կարող են ընդգրկվել կառավարության անդամներ, գործատուների, աշխատողների, սպառողների և առողջապահության մասնագիտական հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների անդամներ՝ հավասար ներկայացուցչականությամբ (50-ական տոկոս մասնակցությամբ Կառավարության և մյուս ներկայացուցիչների համար):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT