Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այն է՝ նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, դրա արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:
Բացի վերոգրյալը, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ:
Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք:
Այսինքն, Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:
Մասնավորապես, պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության բաժնում 2019 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել քրեական գործը, որի նախաքննության կատարումը 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով գույքի խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև դրանց կատարումը կազմակերպելու և դրանց կատարմանն օժանդակելու վերաբերյալ առերևույթ հանցագործությունների դեպքեր: Դրանց առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2022 թվականի ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:
2022 թվականի ապրիլի 25-ին կայացված որոշմամբ հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. Նախաքննությունը շարունակվել է 90100119 համարի ներքո:
Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրյալ Վահե Յաքուբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
2023 թվականի հունվարի 19-ին թիվ 90100119 քրեական վարույթով հսկող դատախազն առաջարկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), այն է՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը և կառավարելով Պաշտպանության նախարարությունը, պարտավոր լինելով ապահովել նախարարության խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու լինելով պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար, իրավասու լինելով ՀՀ անունից հանդես գալու համար տալ լիազորագրեր, հաշվետու լինել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, այլ բնագավառների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տնօրինել իրեն վստահված ՀՀ պետական գույքը, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ ՀՀ պատկանող ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:
Այսպես,«Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում պարտատեր ՀՀ պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից լիազորված, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին մասնակցել է անշարժ գույքերի աճուրդին և հանդիսանալով միակ մասնակիցը՝ ճանաչվել է հաղթող:
2012 թվականի դեկտեմբերի 16-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ռոմիկի Ասատրյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի միջև կնքվել են «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» վերաբերյալ թվով երեք պայմանագրեր, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1 մլրդ 310 մլն դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,108,000,000 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 (արժեքը՝ 160,000,000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186,000,000 ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ ի ապահովումն գույքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Դրանից հետո Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով ՀՀ պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը:
Հանցանքի կատարումը դյուրին դարձնելու նպատակով ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձինք մանրակրկիտ պլանավորել են կատարվելիք գործողություններն ու դրանց հաջորդականությունը, հանցանքի կատարման համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընտրել հանցակիցների, ովքեր, հաշվի առնելով միմյանց՝ պաշտոնից բխող բարձր հեղինակությունն ու դիրքը՝ պատրաստակամություն են հայտնել անշեղորեն կատարելու գույքի հափշտակությանն ուղղված, միմյանց փոխլրացնող գործողությունները, այդ կապակցությամբ տրված հրահանգներն ու հանձնարարությունները։
Պլանավորված հանցագործությունը քողարկելու, դրան օրինական տեսք հաղորդելու և բացահայտման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հանցակիցներն օգտագործել են փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, սակայն այլ անձի անվամբ գրանցված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությունը Ընկերության տնօրեն Աշոտ Մհերի Հովհաննիսյանին հանձնարարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հիշյալ անշարժ գույքերը ձեռք բերելու խնդրանքով դիմում հասցեագրել ՀՀ կառավարությանը։
Պետական սեփականության կառավարմամբ օժտված ՀՀ կառավարության անդամները, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եզրակացության բացակայության պայմաններում, 2012 թվականի փետրվարի 2-ին կայացրել են թիվ 112-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամ արժեքով, տարաժամկետ վճարման պայմանով, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարել անշարժ գույքերը:
Ընդ որում, հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով քողարկել պետության սեփականությունը հանդիսացող և առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակության իրենց հանցավոր մտադրությունն ու հեռահար նպատակները, նույն որոշմամբ ձևականորեն ամրագրել են, որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, վաճառողի հետ համաձայնեցնել ներդրումային ծրագիր՝ վեց ամսվա ընթացքում ապահովելով 300 աշխատատեղ և 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։
Հիշյալ որոշմամբ նաև սահմանվել է, որ անշարժ գույքի ամբողջ գինը գնորդի կողմից ենթակա է վճարման ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը, որից՝ առաջին վճարումը` 1 մլրդ 310 մլն դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը` 2 մլրդ դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը, 2013 թվականից՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով, իսկ վերջին տարում՝ գումարի մնացած մասը:
Այնուհետև՝ 2012 թվականի ապրիլի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի միջև ձևականորեն կնքվել է շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամանակահատվածի, վճարման կարգի և դրա ժամանակահատվածի վերաբերյալ դրույթներ չպարունակող՝ պետական գնման մասին թիվ 1 պայմանագիրը, ըստ որի՝ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում կառուցել ընդհանուր 3 մլրդ 809 մլն 216 հազար դրամ արժողության բազմաբնակարան շենքեր, սակայն որևէ շենք չի կառուցվել:
Հաջորդիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության կողմից լիազորված Դերենիկ Խաչիկի Գյոզալյալի միջև ՀՀ կառավարության որոշմամբ նշված պայմաններով և վճարման ժամանակացույցով 2012 թվականի ապրիլի 23-ին կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի 2.10-րդ կետի համաձայն[2]՝ գնորդն իրավունք չի ունեցել գույքն օտարել մինչև անշարժ գույքերի արժեքի՝ 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամի վճարումը:
Դրանից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 3-ին, ի կատարումն ՀՀ կառավարության որոշման և նախնական պայմանագրում ամրագրված դրույթների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի միջև կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը:
Ընդ որում, պայմանագրի 1.13-րդ կետով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գիտությամբ, ի հակառակ «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարչի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձի միջև 2011 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված առուվաճառքի հիշյալ պայմանագրերով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորության, դիտավորությամբ ամրագրվել են պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ, որոնցով պայմաններ է ստեղծվել հետագայում պետությանը զրկելու պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի նորմին[3] հակառակ՝ առուվաճառքի հիմնական պայմանագրի 1․13-րդ կետում նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահից ի վեր վաճառողը դրա նկատմամբ գրավի իրավունք չունի։
Միաժամանակ, նույն պայմանագրով պետության համար անհարկի պարտավորություն է նախատեսվել ցանկացած պարագայում համաձայնություն տալ, որպեսզի վաճառվող Անշարժ գույքերը լրիվ կամ մասնակի գրավադրվեն երրորդ անձանց մոտ՝ չորոշակիացված պայմանով, եթե գրավադրմամբ ներգրավվող միջոցները նախատեսվելու են Անշարժ գույքերում ներդրումներ և (կամ) վաճառողին պայմանագրի գնի վճարումներ կատարելու համար։
Այսինքն, գործարար շրջանառության սովորույթներին և սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պայմանագրերի կնքման համար ընդունելի դրույթներին տրամագծորեն հակասող ձևակերպումներով, հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձինք ստեղծել են պայմաններ՝ գույքի հափշտակությանն ուղղված իրենց հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու համար։
Այնուհետև՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պայմաններում, Վահե Յաքուբյանը, օգտվելով պայմանագրով սահմանված՝ ներդրումային ծրագիր իրականացնելու կամ ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ձեռքբերված գույքը գրավ դնելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ Անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ:
Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն:
Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։
Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ:
Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ:
Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։
Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել:
Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից:
Մասնավորապես, ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը:
Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»:
Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-ի[4] դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։
Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում:
ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Մասնավորապես՝
1.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից 2022 թվականի մայիսի 3-ին առգրավված՝ քրեական վարույթի զննությամբ արձանագրված և սույն վարույթի նյութերին կցված փաստաթղթերով, ինչպես նաև Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից ներկայացված՝ Լոնդոնի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումներով.
2.Ֆինանսների նախարարության 2022 թվականի մայիսի 27-ի № 1/17/9810-2022 թվակիր գրությամբ և դրան կից փաստաթղթերով.
3.Էկոնոմիկայի նախարարությունից 2022 թվականի հունիսի 13-ին ստացված՝ նույն թվականի հունիսի 10-ի № ԾՕՀ 1 գրությանը կից տրամադրված փաստաթղթերով.
4.Կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 496-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 870-Ա որոշմամբ.
5.Էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 496-Ա որոշման վերաբերյալ Կառավարության նիստի արձանագրության քաղվածքով.
6.Էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 496-Ա որոշմամբ.
7.«Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության՝ ի դեմս սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի՝ որպես վաճառող, և Պաշտպանության նախարարության՝ ի դեմս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված անձ Պավել Շադյանի՝ որպես գնորդ, միջև 16.12.2011 թվականին կնքված՝ «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» թվով երեք պայմանագրերով.
8.Կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշմամբ և դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերով.
9.ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից լիազորված Դերենիկ Գյոզալյալի միջև 2012 թվականի ապրիլի 23-ին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Գոմցյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ վերը նշված անշարժ գույքերի առուվաճառքի նախնական և հիմնական պայմանագրերով.
10.ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 05.09.2012 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանի անվամբ տրված ՊՆ/510-1356 լիազորագրով և վերջինի կողմից նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարության անունից տրված ՊՆ/510-1356 համաձայնագրով.
11.ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Գոմցյանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ի 12/06 թվակիր գրությամբ, որի վրա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 22-ին կատարվել է «Համաձայն եմ» ձեռագիր նշումը:
12.Սեյրան Օհանյանի կողմից 20.09.2012 թվականին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ընդհանուր բաժնի պետ-վարչական ապարատի ղեկավարի տեղակալ Արտակ Աբրահամյանին տրված լիազորագրով.
13.Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ընդհանուր բաժնի պետ-վարչական ապարատի ղեկավարի տեղակալ Արտակ Ալբերտի Աբրահամյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության անունից 20.09.2012 թվականին տրված ԴՎԱ/2641 համաձայնագրով.
14.«Թի Թի Էյ Քոնսալթինգ» և «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունների միջև 4.200.000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ 02.07.2012 թվականին կնքված թիվ 347868 պայմանագրով և դրա հիման վրա նույն օրը կնքված թիվ 347868, 18.07.2012 թվականին կնքված թիվ 350106, 06.09.2012 թվականին կնքված թիվ 357116, 24.09.2012 թվականին կնքված թիվ 359471, 28.09.2012 թվականին կնքված թիվ 416902 վարկային լրացուցիչ համաձայնագրերով, ինչպես նաև «Պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի» մասին 06.09.2012 թվականին կնքված թիվ N1C267878 և 24.09.2012 թվականին կնքված թիվ N1C270083 պայմանագրերով.
15.Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ.
16.«Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության՝ 2013 թվականի փետրվարի 2-ի՝ 12/09 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացված տեղեկանքով.
17.ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանին հասցեագրված ՀՀ ՊՆ կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Ա.Գրիգորյանի՝ 20.03.2014 թվականի գրությամբ.
18.ՊՆ գլխավոր ֆինանսիստ-ՖԲ և Պ վարչության պետ Վ.Ավետիսյանին հասցեագրված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանի՝ 26.03.2014 թվականի գրությամբ.
19.ՀՀ ՊՆ գլխավոր ֆինանսիստ-ՖԲ և Պ վարչության պետ Վ.Ավետիսյանին հասցեագրված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանի՝ 09.04.2014 թվականի գրությամբ.
20.Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված ՀՀ ՊՆ կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Ա.Գրիգորյանի՝ 22.04.2014 թվականի գրությամբ.
21.ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Շադյանի կողմից ստորագրված տեղեկանքով.
22.ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանի գրությամբ.
23.Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ընկերության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին 29.04.2015 թվականի որոշումով.
24.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ Ա.Միրզաբեկյանի կողմից 11.12.2015 թվականին տված № ԴՎԱ/2993 լիազորագրով.
թվականին կազմված՝ պարտատերերի ժողովի արձանագրությամբ.
26.ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված՝ 2011 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ և «Ջեներալ Տրանսուոլդ ՄՔ» ՓԲ ընկերության միջև կնքված թվով 3 անշարժ գույքերի (քաղաք Երևան, Բագրատունյաց 81, 81/1 և Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեներ) տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա 1.310.000.000 (մեկ միլիարդ երեք հարյուր տասը միլիոն) ՀՀ դրամ գույքի ձեռքբերման դիմաց ընդհանուր գումարով «Ջեներալ Տրանսուոլդ» ՄՔ ՓԲԸ-ի նկատմամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կատարված պարտավորությունների վերաբերյալ տվյալներ պարունակող ակտով և վճարման հանձնարարագրերով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության միջև 03.08.2012 թվականին կնքված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրի հիման վրա «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցված գումարների վերաբերյալ վճարման հանձնարարագրերով.
27.ՀՀ նախագահի աշխատակազմից սույն թվականի հունիսի 24-ին ստացված՝ 23.06.2022 թվականի Հ ԱՂ 649-2022 գրությամբ և կից փաստաթղթերով.
28.ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացված՝ Երևան քաղաքի Բագրատունյաց 81, 81/1 և Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեի անշարժ գույքերի վերաբերյալ նշանակված դատաապրանագիտական փորձաքննության եզրակացությամբ.
29.«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի ցուցմունքներով.
30.«Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի ցուցմունքներով.
31.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ցուցմունքով.
32.ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի ցուցմունքով.
33.ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանի՝ 2019 թվականի ապրիլի 15-ի ցուցմունքով.
34.ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ընդհանուր բաժնի պետ-ղեկավարի տեղակալ Արտակ Ալբերտի Աբրահամյանի ցուցմունքներով.
35.ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արա Սուրենի Նազարյանի ցուցմունքներով.
34.ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ-նախարարի տեղակալ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանի ցուցմունքներով.
35.ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման (ԿՇ) և զորքերի բնակավորման (ԶԲ) վարչության նախկին պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանի ցուցմունքներով.
36.ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության նախկին պետ Սեդրակ Գերասիմի Սեդրակյանի ցուցմունքով.
37.ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության նախկին պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի ցուցմունքով.
38.2007-2008 թվականներին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, իսկ 2008-2010 թվականներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Հենրիկի Երիցյանի ցուցմունքներով.
39.ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Հենրիկի Երիցյանի խորհրդական Էմմա Ռոբերտի Հակոբյանի ցուցմունքով.
40.ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ցուցմունքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը
Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել
Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին
Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը
Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել
Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել
Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման
«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին
Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է
Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ
«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի
Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ
Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW
Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը
Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը
«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն
Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր
Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել
«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը
3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է
Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է
Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն
Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում
Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին
Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում
Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից
Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT