Երևան
12 °C
Գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Աչաջուր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը։ Հողերը վերադարձվել են համայնքին։
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․
«Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:
Կ.Ղ.-ն, 2013-2017 թվականներին, հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, 2017 թվականի մարտի 4-ին համայնքի ավագանու անդամներին մոլորության մեջ գցելով, հողատարածքները համայնքի բնակիչ Վ.Ս.-ին տրամադրելու վերաբերյալ տեղեկություն ներկայացնելով, ստացել է ավագանու համաձայնությունը բարեկարգման կեղծ նպատակով՝ 25 տարի ժամկետով «Տավուշ» միջազգային հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությանը հանձնել 56,4336 հա համայնքին պատկանող ութ կտոր գյուղատնտեսական նշանակության հողերը:
Բացի այդ, Կ.Ղ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի՝ համայնքային սեփականության հողերի տրամադրման կարգը՝ առանց լիազոր մարմնի գրավոր հայտի և ավագանու համաձայնության՝ ևս ութ միավոր՝ ընդհանուր 5,78738 հա մակերեսով ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը կրկին 25 տարի ժամկետով անհատույց հանձնել է Հայրենակցական միությանը:
Այսպիսով, պետության և տեղական ինքնակառավարման մարմնի օրինական շահերին պատճառվել է էական վնաս. վերոնշյալ ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը տևական ժամանակ չեն օգտագործվել նպատակային նշանակությամբ և այդտեղ չեն կատարվել բարեկարգման կամ որևէ այլ աշխատանքներ:
2022 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական վարույթը կարճել՝ Կ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելը) հարուցված և քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ երեք տարվա հաշվարկով՝ հողամասերի ընդհանուր վարձավճարի չափը կազմել է 439 հազար 350 դրամ: Նախաքննության ընթացքում Կ.Ղ.-ն փոխհատուցել է պատճառված վնասը և քրեական գործով վարույթը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2022 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին:
Միաժամանակ, դատախազական հսկողության շրջանակում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի հանձնարարության հիման վրա՝ գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ներկայիս ղեկավար Ա.Ճ.-ին՝ միջոցներ ձեռնարկել Հայրենակցական միության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից հրաժարվելու հիմքով տրամադրված հողամասերի նկատմամբ նշված կազմակերպության իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել ՀՀ Տավուշի մարզի դատախազություն:
2023 թվականի փետրվարի 8-ին Տավուշի մարզի դատախազությունում ստացվել է Իջևան համայնքի ղեկավար Ա.Ճ.-ի գրությունը, որով հայտնվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի և Հայրենակցական միության միջև կնքված Աչաջուր համայնքին պատկանող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերը միակողմանի լուծվել են և ՀԿ-ի անվամբ Կադաստրի կոմիտեում գրանցված անհատույց օգտագործման իրավունքները դադարեցվել են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT