Երևան
12 °C
Ավարտվել է Երևան քաղաքի Եկմալյան փողոցում 2020թ. մարտի 19-ին Երևանի 49-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված ծավալուն քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային hարբածության վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել է իր տանը հյուրընկալած կնոջ հոր հետ:
Այնուհետև, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել բնակարանից և դիտավորությամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, մարդկանց անդորրը խախտելով, գիշերվա ուշ ժամին, իրական վտանգ ստեղծելով շրջապատում գտնվող բնակիչների կյանքի և առողջության համար, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված և իր բնակրանում պահած «AK-74» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել փողոցի ուղղությամբ։ Ապա իջնելով շենքի առաջին հարկ՝ նա կրակոցներ է արձակել նաև մուտքի դռան ուղղությամբ՝ վնասելով այն:
Շարունակելով իր հանցավոր գործողությունները, չհանդուրժելով աներոջ կողմից իր հասցեին հնչեցված վիրավորանքը, ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, նա բարձրացել և կանգնել է իր բնակարանի մուտքի դռան դիմաց, թակել է դուռը, որից հետո մի քանի քայլ հետ գնալով և դիրքավորվելով՝ ինքնաձիգի փողն ուղղել է դեպի մուտքի դուռը։ Երբ կնոջ հայրը դուռը բացել է, գիտակցելով, որ բնակարանի նախասրահում հնարավոր է նաև այլ անձանց ներկայությունը և իր գործողությունների հետևանքով նրանց կյանքին սպառնացող իրական վտանգի առաջացման հնարավորությունը, վերջիններիս կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերթ է արձակել աներոջ կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ 35-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվել են նաև ակոսափող հրազեն հանդիսացող «MP-654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող 5,45մմ և 7,62մմ տրամաչափերի մեկական փամփուշտներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով (Սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի,սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունըսարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով(Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնականվնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբկամ դրա գործադրման սպառնալիքով):
Սպանության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT