Հայաստանի ժողովուրդը արձանագրել է, որ եղել է պատերազմի պարտություն, բայց ոչ «կապիտուլյացիա». Բաբաջանյան

Հայաստանի ժողովուրդը չի համակերպվել մի բանի հետ, որի գոյությունը չի էլ ընդունել: Հայաստանի ժողովուրդը, այո, արձանագրել է, որ եղել է պատերազմի պարտություն, ծանր և ցավագին՝ իր լավագույն զավակների կորստով, տարածքային կորուստներով, ահռելի մարտահրավերներով, Արցախի համար ծանրագույն հետևանքով, բայց այդ ամենով հանդերձ՝ Հայաստանի ժողովուրդը դա համարում է պարտություն, այլ ոչ «կապիտուլյացիա»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Հարավկովկասյան երկրների առաջնորդների պանելային քննարկման ժամանակ Ալիևի արտաբերած մի միտքը երկու օր է՝ իրեն հանգիստ չի տալիս։

«Ալիևը խոսեց Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին՝ նշելով, թե դա ընդունել է Հայաստանի հանրությունը՝ 2021թ․ ընտրելով պատերազմից հետ «կապիտուլյացիան» ստորագրած իշխանությանը:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ձևավորված հասարակական-քաղաքական դիմակայության հիմքում հենց կապիտուլյացիան դարձավ Նիկոլ Փաշինյանին, հայկական ժողովրդավարությանն ու Հայաստանի պետականության դեմ քաղաքական հարված հասցնելու առանցքային գործիքը: Այսօր էլ կապիտուլյացիան մնում է որպես ներքաղաքական հարաբերությունների ամենաօպտիմալ հարվածային գործիքը։

Եթե դրանից օգտվում են Հայաստանի ներքաղաքական դաշտի սուբյեկտները, իսկ ինչո՞ւ չպետք է օգտվեն հակառակորդներն ու թշնամիները, թերևս նաև Հայաստանի, այսպես կոչված, ներքաղաքական կյանքի վրա, հանրային օրակարգի վրա ազդեցության հաշվարկով:

Մի բան աներկբա է՝ հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը չի համակերպվել կապիտուլյացիայի հետ: Եվ ոչ թե այն պատճառով, որ գործող իշխանությանն ընտրել է ընդամենը նախկին իշխանության վերադարձ թույլ չտալու համար: Հայաստանի ժողովուրդը չի համակերպվել մի բանի հետ, որի գոյությունը չի էլ ընդունել: Հայաստանի ժողովուրդը, այո, արձանագրել է, որ եղել է պատերազմի պարտություն, ծանր և ցավագին՝ իր լավագույն զավակների կորստով, տարածքային կորուստներով, ահռելի մարտահրավերներով, Արցախի համար ծանրագույն հետևանքով, բայց այդ ամենով հանդերձ՝ Հայաստանի ժողովուրդը դա համարում է պարտություն, այլ ոչ «կապիտուլյացիա»:

Եվ այն, որ դա պարտություն է, բայց ոչ «կապիտուլյացիա»՝ գործնականում արձանագրված է հենց նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում: Այն պարտության հետևանք է, սակայն իր մեջ պարունակում է նաև Ադրբեջանի պարտության տարրեր: Պարտություն, իհարկե, ոչ Հայաստանի կամ Արցախի, այլ որոշակիորեն Ռուսաստանի նկատմամբ, բայց դա է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ոչ թե «կապիտուլյացիա»:

Ու Ալիևը, անշուշտ, քաջ գիտակցում է դա, ինչի համար էլ երկու տարի հետևողականորեն փորձում է փոխել այդ փաստաթղթի տրամաբանությունն ու տառը: Բայց գանք կրկին մեզ․ հայ ժողովուրդը 2021 թվականի հուլիսին կայացրել է ոչ թե ընտրություն «կապիտուլյացիայի» և «չկապիտուլյացիայի» միջև, այլ փաստացի արձանագրել է, որ Հայաստանում առկա ներքաղաքական ընտրության դաշտն է գործնականում «կապիտուլյացիոն», ինչպես դարձել տարիներ շարունակ, այդպես էլ շարունակում լինել այդպիսին:

Այսինքն՝ չկա իրապես արդիական, գաղափարական, արժեքային և հայեցակարգային, որակապես այլ մակարդակի ընտրություն, որի շնորհիվ Հայաստանը, իսկ դրա արդյունքում նաև Արցախը կկարողանան քայլ առ քայլ հաղթահարել ծանր պարտության հետևանքն ու գնալ առաջ ոչ միայն վիճակագրորեն, այլ նաև որակապես:

Այստեղ է բուն խնդիրը, և այստեղ է, որ Հայաստանի ժողովրդին «կապիտուլյացիայի» են ենթարկում իր երեսնամյա նորագույն պատմության «անիվը» պտտող թե իշխած, թե իշխող, թե տարբեր տարիների ընդդիմադիր քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը: Սա է ներկայիս գերագույն մարտահրավերը, որ պետք է հաղթահարի Հայաստանի ժողովուրդը»,- նշել է Բաբաջանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1498 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ