Երևան
12 °C
«Միացյալ Հայստան» կուսակցության հիմնադիր-ղեկավար Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ Երևանի քաղաքային տնտեսության հիմնախնդիրները բազմազան ու բազմաբնույթ են։ Դրանք ժառանգություն ենք ստացել խորհրդային տարիներից, և տասնամյակների անկանոն, խառնիխուռն և տարերային կառավարմամբ խնդիրները միայն խորացել են։
«Իհարկե, Երևան համայնքի բնականոն կյանքի կազմակերպման հարցում անկարևոր բնագավառ չկա՝ առողջապահությունից ու կրթությունից մինչև մշակույթ ու սպորտ։ Սակայն կան ոլորտներ, որոնք ամենժամյա հոգածության, հրատապ և արմատական լուծումների կարիք ունեն և ենթակա են պատշաճ ուշադրության՝ առաջնահերթության կարգով։ Խոսքը, իհարկե, նախևառաջ քաղաքային տրանսպորտի համակարգի մասին է, որի հետ ամեն օր գործ են ունենում մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներ»,- կարծում է նա՝ ընդգծելով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից այս հարցում վերջին տարիների ջանքերը, ավտոբուսային պարկի թարմացումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է. «Երևանը կարիք ունի տրանսպորտային համալիր ցանցի նախագծման և կյանքի կոչման»։
Ըստ նրա՝ խիստ հրատապ է նաև Երևանի համայնքային բնակարանային ֆոնդի սպասարկման և թարմացման, նախևառաջ՝ հնամաշ, վթարայնության կարգ ունեցող շենքերի քանդման կամ ամրակայման խնդիրը։
«Քաղաքապետարանի տեմպերն այս հարցում բնավ գոհացուցիչ չեն, և հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը՝ հարցին պետք է հրատապ և արմատական լուծում տալ՝ մասնավորի ներգրավմամբ Երևանում հնարավորինս շատ նոր բնակֆոնդ կառուցելով և մարդկանց վերաբնակեցնելով»,- նկատում է Երևանի ավագանու՝ առաջիկայում սպասվող ընտրություններում իր քաղաքական թիմի մասնակցության մասին հայտարարած Երվանդ Թարվերդյանը:
Նա նաև ընդգծել է, որ ինքը և իր քաղաքական թիմը Երևանի քաղաքային տնտեսության այս և մի շարք այլ հիմնախնդիրների հարցում մշակել ենք ծրագրային մոտեցումներ. «Դրանք ոչ թե հատվածական են և կախված իշխանության կամ ներդրողների բարեհաճությունից, այլ համակարգային են, հստակ հաշվարկված տրամաբանությամբ՝ առաջինից մինչև վերջին քայլը։ Լինի դա մետրոյի նոր կայարան, ճոպանուղի, նոր բնակելի թաղամաս, թե շրջանցիկ ճանապարհ՝ մոտեցումը պետք է լինի ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ։ Այս հարցերի շուրջ առավել կոնկրետ ծրագրերով մեր կուսակցությունը շուտով հանդես կգա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT