Սա հոգեվիճակ է՝ սկսած ձայներից, որ այդ օրը թնդացին, հուշարձանում միայն զոհերը չեն, բոլորս ենք. Մարտի 1-ից՝ 15 տարի անց

15 տարի առաջ այս օրը՝ լուսադեմին, Երևանի կենտրոնական փողոցներում հնչեցին զենքի և պայթուցիկ սարքերի կրակոցներ, մայրաքաղաք հանվեցին տանկեր և զրահապատ մեքենաներ. հատուկ ծառայությունները նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարներին ցրելու համար արյունալի գործողություններ էին իրականացում, որի հետևանքով զոհվեց 10 մարդ. 8՝ քաղաքացիական, 2՝ ոստիկան:

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված այսօր Երևանում՝ Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում, կանգնեցվեց մոտ 3 տոննա քաշ կշռող բրոնզե հուշարձան, որի հեղինակը ճարտարապետ Ալբերտ Վարդանյանն է:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և այլք:

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարն իր ելույթում ոչ միայն ցավակցություն հայտնեց զոհերի հարազատներին, այլև շեշտեց այն կարևոր և ցավալի իրողությունը, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո՝ մինչև 2018 թվականը, Հայաստանում վերջ էին դրվել ժողովրդավարության, հասարակության ազատ արտահայտման և ընտրության իրավունքներին:

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն: Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Ընդհանրապես լինում են այդպիսի դեպքեր, և ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- լրագրողների հետ զրուցում ասաց վարչապետը:

Արձանի հեղինակն էլ իր ելույթի ժամանակ կարևորեց հուշարձանի տեղադրումը։ Ըստ նրա՝ ստեղծագործությունը արվել է ի սրտե, որը բավականին դժվար և բարդ աշխատանք էր․ «Ինձ շատ աջակցեցին, և արդյունքում ստացանք այն, ինչ այսօր կա։ Սա ձոն է իմ և բոլորի կողմից մեր իշխանություններին, ժողովրդին, որպեսզի այլևս չունենանք նման դեպքեր, և հակասությունները լինեն միայն գաղափարական»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ճարտարապետը նաև ասաց, որ սկզբնական շրջանում հուշարձանը ցանկացել են տեղադրել այլ վայրում՝ այգու ճաղավանդակներին, սակայն վերջնարդյունքում տեղն ընտրվել է այգու սկզբնամասում:

«Չնայած նրան, որ ես գիտեմ, թե ինչ եմ ուզում իմ ստեղծագործությամբ ասել, նաև այնպես եմ արել, որ դիտողը ևս դա հասկանա ու հաղորդակից լինի: Արձանում ամփոփված են այն զգացողությունները, հույզերն ու ապրումները, որոնք մենք այդ ժամանակ ու դրանից հետո ունեցել ենք: Այստեղ մի ամբողջ հոգեվիճակ է՝ սկսած այն ձայներից, որոնք այդ օրը թնդացին: Հուշարձանում ոչ միայն զոհերն են, այլև մենք՝ բոլորս. սա մեր մասին է»,- նշեց նա:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ադամ Լուսինե Գևորգյանն էլ մեր զրույցում ասաց՝ հուշարձանը խորհրդանշում է վերածնունդ, մթից դեպի լույսը գնացող ճանապարհ:

«Ավագանին վաղուց իր համաձայնությունը տվել էր նման նորարարական հուշարձանի կանգնեցման մասով, և այսօր արդեն իսկ ունենք դրա արդյունքը: Կարծում եմ՝ հաջողված է, ի վերջո, այն հավերժացնում է մեր զոհված եղբայրների վառ հիշատակը: Անկախ այն հանգամանքից, որ ունեցել ենք այդպիսի ծանր օրեր ու զոհեր, այնուամենայնիվ, այսօր ապացուցել ենք՝ մեր ժողովուրդն այժմ կանգնած է ժողովրդավար, ազատ և ինքնիշխան երկիր ունենալու ճանապարհին»,- նկատեց նա:

Վերջինիս խոսքով՝ արյունալի գործին վերաբերող բազմաթիվ նյութեր անհետացել են, որի հեղինակը, իհարկե, նախկին իշխանությունն է. «Նրանք անդադար խոչընդոտում են գործի վերջնական բացահայտմանը: Ակնառու է՝ ամեն բան արել են, որպեսզի կարողանան կոծկել կատարվածը: Լիահույս եմ, որ մի օր ամեն բան ամբողջովին կբացահայտվի, ու մեղավորները կկրեն իրենց պատիժը»:

Մարտի 1-ից զոհերից Գոռ Քլոյանի մայրն էլ՝ տիկին Ազատուհին, մեր զրույցում կարևորեց այն, որ 15 տարի հետո վերջապես եղավ նման բան:

«Այս մասով շատ լավատես եմ: 15 տարի, թե երազելի էր, որ գոնե մի բան տեղից շարժվի, ապա այսօր այդ շարժը տեսնում եմ: Կուզեի, որ գործը վերջնական բացահայտվի ու լուծում ստանա»,- ասաց նա:

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի խոսքով էլ՝ ցավալի է, բայց սպանությունների բացահայտման մասով ոչ մի արդյունք դեռևս չեն տեսնում, սակայն չեն դադարում լիահույս լինել: Ըստ նրա՝ իրենք կանգնել են այն մարդկանց կողքին, որոնք ցանկացել են երկրում որևէ դրական փոփոխություն անել՝ հասկանալով, որ միայն հեղափոխությունից հետո սպանության հեղինակները պատասխանատվության կենթարկվեն:

«Ցավում եմ, որ մինչև այժմ ոչ ոք այս մասով պատասխանատվության չի ենթարկվել: Հեղափոխությունից հետո գործի բացահայտման հույսը բավականին մեծ էր, սակայն գնալով մարում է, որովհետև չգիտենք, թե որքանով մեր ունեցած հույսերը կկարողանա արդարացնել մեր նորանշանակ դատախազը: Ցանկանում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնք եղել են այս սպանությունների նախաձեռնողները, պարագլուխները, հրաման տվողները»,- ասաց նա:

Վերջինիս, անդրադառնալով հուշարձանին և դրա վերջնական տեսքին, ասաց՝ այն իրապես հաջողված է. «Վերջնական տարբերակն ինձ դուր է գալիս: Ճիշտ է, ի սկզբանե արձանն այլ կերպ եմ պատկերացրել՝ մտածելով, որ ուրիշ պատկերներ կլինեն, սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ Մարտի 1-ը ոչ միայն 10 զոհի մասին է, այլ 100 վիրավորների և, առհասարակ, հայ հասարակության, որոնք տուժել են այդ դեպքերի պատճառով: Այս հուշարձանը բոլորինս է»:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45069 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր