Համակարգը հաճախ խափանվում էր, հնարավոր չէր լինում ձևակերպել քարտը. պարզաբանում՝ կենսաչափական անձնագրերի տրամադրման մասին

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգի անցման քաղաքականություն` ՀՀ քաղաքացու անձը հաստատող բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթեր տրամադրելու համար, այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով.

«Այդ նպատակով ընթանում են բարեփոխումներ, որոնց արդյունքում նախատեսվում է տրամադրել նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված անձը հաստատող կենսաչափական փաստաթղթեր` ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ ՀՀ-ում օրինական բնակության իրավունք ունեցող այլ անձանց՝ աստիճանաբար հին անձնագրերը փոխարինելով նորերով:

Նշված հանգամանքով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով դադարեցվել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրումը, իսկ նույնականացման քարտերը 2023 թվականի փետրվարի 15-ից տրամադրվում են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև նոր անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձեռք բերումն ու քաղաքացիներին տրամադրելը (ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին»  և «Նույնականացման քարտերի մասին»  օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որոնք ընդունվել և ուժի մեջ են մտել 30.12.2022 թվականից):

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ծրագրային փոփոխություններ, ինչի հետևանքով համակարգը երբեմն խափանվում էր և հնարավոր չէր լինում ձևակերպել ու թողարկել նույնականացման քարտերը:
Խափանումները կարող էին տևել մի քանի ժամից մի քանի օր, ինչով պայմանավորված՝ նման իրավիճակներում անձնագրային ծառայություններին հանձնարարվել էր նույնականացման քարտեր չձևակերպել կամ ձևակերպել, սակայն սեղմ ժամկետում ծառայությունների մատուցման պայմանագրեր չկնքել:

Բացի այդ, հաշվի առնելով առկա նույնականացման քարտերի բլանկների սղությունը, մինչև նոր նույնականացման քարտի ձեռք բերումը և 2023 թվականի փետրվարի 15-ից քաղաքացիներին տրամադրումը, դրանք տրվել են որոշակի սահմանափակումներով և հիմնականում այն անձանց, ովքեր իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն:

2023 թ․ փետրվարի 15-ից ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր»,- ասվում է ՆԳՆ պարզաբանման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1553 դիտում

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան