Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի տիկնայք,
Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ հրավերին արձագանքելու եւ այս տոնական օրը միասին անցկացնելու առաջարկն ընդունելու համար:
Մեր բուն միջոցառումը սկսելուց առաջ ուզում եմ ոտքի կանգնենք եւ մեր սիրո, մեր կարոտի, մեր երախտագիտության խոսքերը հղենք առ երկինք, որտեղ անմահություն են վայելում մեր դեմ սանձազերծված պատերազմներում հայրենիքը պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը քաջաբար զոհաբերած մեր հերոսները:
Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ երախտապարտ ենք, մենք ձեզ պարտք ենք, պարտք ենք ձեր կյանքին համապատասխան պետություն, մենք պետք է ամեն օր մեզ հարց տալ՝ ի՞նչ արժեն ձեր կյանքերը մեզ համար, որքա՞ն ենք մենք գնահատում դրանք, մի՞թե ձեր կյանքի գինը հազիվ գոյատեւող, վախվորած պետությունն է՝ անվերջ լացող եւ նվնվացող քաղաքացիներով: Ո՛չ եւ ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ձեր կյանքի գինը ծաղկուն, զարգացած, հարուստ, բարեկեցիկ ուժեղ պետությունն է՝ երջանիկ քաղաքացիներով: Եվ մենք ամեն օր մեր աշխատանքով կառուցում ենք այդ պետությունը: Կեցցե՛ն մեր հերոսները եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Մեր այսօրվա միջոցառման խորագիրը հետեւյալն է՝ «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում»: Պետք է խոստովանեմ, որ այս խորագիրը ծնվեց այնքանով, որքանով որպես ընդհանրական ուղենիշ մեր խոսակցության համար: Ընդունված է, չէ՞, կանանց նվիրված միջոցառումների ժամանակ անպայման խոսել նրանց հնարավորություններից, խոչընդոտներից, հավասարությունից, բռնությունից եւ այլն:
Բայց հետո սկսեցի մտածել՝ իսկ հնարավորություններ ինչի՞ համար, խոչընդոտներ ինչի՞ն: Ինչո՞ւ ենք մենք՝ կանայքս, հնարավորություններ ուզում, հնարավորություններ, որ ի՞նչ անենք: Կամ այդ ի՞նչ ենք ուզում անել, որ խոչընդոտների ենք հանդիպում:
Գուցե կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ ու շատ մարդիկ, կազմակերպություններ ունեն այս հարցի պատասխանը, բայց ես գտնում եմ, որ մենք ինքներս մեր պատասխանը գտնելու եւ ձեւակերպելու կարիք ունենք:
Իմ տարբերակը հետեւյալն է՝ մեզ պետք են հնարավորություններ՝ մեզ եւ մեր միջավայրը ավելի լավը, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձնելու համար: Մեզ պետք են հնարավորություններ երջանիկ լինելու եւ ուրիշների երջանկությանը նպաստելու համար:
Ահա այստեղ է, սակայն, որ ես կարեւորում եմ մեր այսօրվա խոսակցությունը: Իսկ ո՞րն է մեզ համար երջանկությունը: Մենք՝ հայ կանայքս, ի՞նչ ենք հասկանում երջանկություն ասելով:
Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարեւանների, ոչ բարեկամների եւ ոչ էլ գրականության մեջ: Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձեւին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս: Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձեւից եւ որեւէ այլ բանով էլ զբաղվել, գուցե եւ մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել:
Այստեղ ահա մեկ այլ հարց է առաջանում. իսկ մենք՝ հայ կանայքս, ընդհանրապես ուզո՞ւմ ենք երջանիկ լինել: Իմ կարծիքով՝ այս հարցը չափազանց ուշացած, բայց միեւնույն ժամանակ մեր երկրի համար կենսական կարեւորության հարց է: Պատասխանի իմ տարբերակը հետեւյալն է՝ ոչ: Մենք չենք ուզում երջանիկ լինել: Մենք նման խնդիր մեր առաջ երբեւէ չենք էլ դրել: Այլապես, եթե դարերի խորքից վերապահված դերակատարությունը մեզ չի երջանկացնում, ինչո՞ւ ենք մենք շարունակում այդպես ապրել:
Կարծում եմ՝ մենք այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել, որովհետեւ մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է: Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթեւսոլիկ: Մեզ համար չկան այլ տարբերակներ: Մենք չենք էլ փորձել համատեղել առաքինությունն ու երջանկությունը:
Ես այս չափազանց զգայուն թեմային չէի անդրադառնա, եթե տեսնեի, որ մեծ մասամբ դժբախտ եւ տառապյալ կանանցով բնակեցված մեր պետությունը հզորանում է, ուժեղանում, հարստանում, հաղթանակում: Եթե տեսնեի, որ տղամարդկանց ուժը, կամքը, քաջությունը, մարտունակությունը, ինքնագնահատականը դրանից ավելանում է, եթե տեսնեի, որ գոնե մեր երեխաները երջանիկ են: Բայց ոչ: Չկա այդ ամենը: Եվ դրա համար մենք պարտավոր ենք փոխել մեր պատկերացումները հայ կնոջ տեղի եւ դերի մասին:
Մենք պետք է հստակեցնենք՝ ինչի՞ համար ենք ուզում հնարավորություններ եւ ինչո՞ւ չենք հանդուրժի խոչընդոտներ:
Այո, ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ երջանիկ լինել, առաջին հերթին հանուն իմ երեխայի ժպիտի, հանուն այն բանի, որ նա իրեն պաշտպանված ու ապահով զգա, հանուն այն բանի, որ ես չսեւացնեմ նրա զուլալ աշխարհը: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ ամուսնու, իմ ընտանիքի երջանկության: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ երկրի, հանուն իմ ժողովրդի: Ես ուզում եմ երջանիկ լինել ինքս ինձ համար:
Իսկ ի՞նչ է ինձ համար երջանկությունը:
Ինձ համար երջանկությունը սիրո զգացողությունն է: Զգացողություն, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ: Երջանկությունն այդ սերը կրելն է, ուրիշներին տալն ու ուրիշներից ստանալն է: Իսկ Սերը կենդանի երեւույթ է, դա բոլորը գիտեն: Պետք է նրան մշտապես խնամել, աճեցնել, այլապես կցամաքի, կմահանա: Երբ հայ կինը իր սերն ու հոգատարությունը ուղղում է միմիայն իր ընտանիքի անդամներին, երեխաներին, ամուսնուն, սկեսուր-սկեսրայրին, մի ինչ-որ պահից սկսած՝ այդ սերն ու հոգատարությունը փոխում են իրենց բնույթը, որովհետեւ երեխաները մեծանում են, մեծերը մահանում են, ամուսինը՝ միշտ աշխատանքի մեջ:
Արդյունքում միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլեւ ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կամ մահանում է, կամ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի:
Բայց այդ նույն հայ կինը կարող է իր սերն ու հոգատարությունը ընտանիքի անդամներից բացի՝ տարածել հարյուրավոր, հազարավոր այլ մարդկանց վրա: Օրինակ՝ նա կարող է լինել ոստիկան եւ իր սերն ու հոգատարությունը արտահայտել հասարակական կարգը պահպանելով, իր ընտանիքի, իր հարեւանների, իր համայնքի անդամների համար ապահով ու անվտանգ դարձնելով փողոցները, տներն ու բակերը: Կամ կարող է դառնալ փրկարար-դեսանտ եւ իր սերն ու հոգատարությունն արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ում նրան կվիճակվի փրկել կամ օգնել: Դատավոր՝ հարյուրավոր արդար վճիռներ, փրկված ճակատագրեր: Բժիշկ՝ հազարավոր առողջացած մարդիկ, վարսահարդար՝ հազարավոր գեղեցկացած մարդիկ, երաժիշտ, դերասան, նկարիչ՝ հազարավոր փափկած սրտեր, պատգամավոր՝ հարյուրավոր քաղաքացիների ձայնը խորհրդարանում, նախարար՝ հազարավոր մարդկանց կյանքի որակի փոփոխություն, զինվորական՝ հազարավոր մարդկանց խաղաղություն եւ անվտանգություն:
Եվ սրանից կշահեն բոլորը, բայց առաջին հերթին ընտանիքի անդամները, որովհետեւ նրանց մոր-հարսի-կնոջ սրտում սերը երբեք չի հասցնի նեխել՝ արյան հետ միասին մշտական շարժման մեջ կլինի:
Ես չեմ հիշում մի տեւական ժամանակաշրջան, որ մեր պետությունը եւ այնտեղ ապրող մարդիկ երջանիկ լինեին: Թերեւս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն: Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետեւ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ եւ երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան:
Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա: Մենք պարտավոր ենք երջանիկ լինել եւ երջանկություն բերել:
Շնորհակալություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT