Մհեր Արմենիայի հայտարարությունները «լկտի սուտ են». Շուռնուխից «ոտքով» Երևան հասած եռյակը «փլուզվել» է

Այսօր «Հայկական ժամանակ»-ը երգիչ Մհեր Արմենիայից հետաքրքրվել էր, թե իր ղեկավարած «Ազգի ձայն» կուսակցությունը պատրաստվո՞ւմ է արդյոք մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

Վերջինս մեր զրույցում ասել էր, որ մասնակցելու են, բայց դեռ չեն ցանկանում հրապարակել թեկնածուի անունը:

«Մասնակցելու ենք քաղաքապետի ընտրություններին, բայց դեռ չենք հրապարակում մեր թեկնածուի անունը։ Հստակ չեմ կարող ասել՝ երբ կբացահայտենք մեր թեկնածուին, սակայն անպայման կտեղեկացնենք»,- ասել էր նա: 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ կուսակցության ցուցակը գլխավորի հենց ինքը, երգիչը կտրուկ բացառել էր. «Թող լինի անակնալ։ Ես չեմ լինի, քանի որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ։ Միանշանակ չի լինելու իմ թեկնածությունը»։

Այս նյութը լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջերում տարածելուց հետո դրա մեկնաբանությունների բաժնում արձագանքել է Ռոման Նազարյանը, որ կուսակցության փոխնախագահն է և, իր խոսքով, հիմնադիրը:

Ուշագրավ է, որ նա կոչ է արել Մհերին չզբաղվել ապատեղեկատվությամբ, իսկ լրատվամիջոցներին հորդորել՝ հարցազրույց չվերցնել նրանից, քանի որ, ըստ Ռոման Բաղդասարյանի, Մհեր Արմենիայի հայտարարությունները «լկտի ստեր են»:

«Ինքս հանդիսանում եմ այդ կուսակցության հիմնադիրը, ասեմ ավելին՝ փոխնախագահը, և երգչին խորհուրդ կտամ չզբաղվի ապատեղեկատվությամբ: Գոնե բարեհաճի ծանոթանալ այդ կուսակցության կանոնադրությանը, որպեսզի հասկանա՝ մինչև ընտրությունները ինքը պարզապես չի կարող լինել այդ կուսակցության ղեկավարը:

Ասեմ ավելին՝ ընտրությունների մասնակցելու հարցը չի էլ քննարկվել կուսակցության վարչությունում, քանի որ չի եղել վարչության նիստ, և, ըստ հաստատված կանոնադրության, կուսակցության նախագահը չի կարող ինքնագլուխ հայտարարություններ անել:

Մի խոսքով, իր յուրաքանչյուր արած հայտարարություն կուսակցությունը համարում է լկտի սուտ, և զուր տեղը իրենից կուսակցության վերաբերյալ հարցազրույցներ մի վերցրեք, հարգելի լրատվականներ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 2021 թվականին էլ Մհեր Արմենիան հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել և մասնակցել հունիսի 20-ին Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա վստահորեն պնդում էր, որ հաղթելու են, սակայն հետագայում պարզվեց, որ Մհեր Արմենիան փաստաթղթերը չէր ներկայացրել ԿԸՀ, և նրա «Ազգի ձայնը» կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին:

Այնուհետև երգիչ-քաղաքական գործիչն ազդարարեց, որ սկսում է համազգային շարժում և իր երկու համախոհ ընկերների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալիս են Հանրապետության հրապարակ: Ի դեպ, Մհեր Արմենիայի ուղիղ եթերներից պարզ էր դարձել, որ նրան միացած երկու գաղափարակից ընկերների թվում էր հենց Ռոման Բաղդասարյանը, որը և նրանց մյուս ընկերը՝ Մարտին Ամիրխանյանը, ժամանակ առ ժամանակ փոխվելով, մեքենա վարելով էին այդ ընթացքում ուղեկցում Մհերին:

Պայքարի դուրս եկած երգիչ-քաղաքական գործիչը հաճախ նաև խոսում էր այն մասին, որ իրենք, իր խոսքերով, այսպես ասած՝ ինչ-որ մեկի պրոյեկտը չեն, այլ հայ ազգի «պրոյեկտն» են: Ի դեպ, սա չնայած այն հանգամանքին, որ իր գաղափարակից ընկերները՝ Ռոման Նազարյանը և Մարտին Ամիրխանյանը, Ռոբերտ Քոչարյանի ակտիվ համախոհներից են եղել, որի մասին ազդարարում են նրանց ֆեյսբուքյան էջերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
50315 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել