Մեկ տասնյակից ավելի անձինք առանց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ են ստացել․ հարուցվել է քրեական վարույթ

Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր։

Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, ով նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19613 դիտում

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի