Երևան
12 °C
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, որտեղ, ըստ պետքարտուղարի, ուսումնասիրվել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում:
ԱՄՆ պետքարտուղարությունն մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները:
Զեկույցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես նաև անցած տարվա բախումների ընթացքում զինծառայողների անօրինական մահապատժի վերաբերյալ հաղորդումներին: Ըստ զեկույցի՝ «սեպտեմբերի կեսերին ադրբեջանական և հայկական ուժերի միջև ինտենսիվ մարտերից հետո արժանահավատ հաղորդումներ եղան անօրինական մահապատիժների մասին, որոնք ներառում էին ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների մահապատիժները»:
Զեկույցը մատնանշում է Human Rights Watch-ը և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հաղորդումները, որոնք պնդել են, որ տարածված տեսանյութում պատկերված են առնվազն յոթ հայ զինվորներ, որոնք անօրինական մահապատժի են ենթարկվել ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից: Մատնանշվում է նաև մեկ այլ տեսանյութ, որը պատկերում է երեք հայ զինվորներին ռազմական դիրքի տարածքում ադրբեջանցի զինվորականների գերության ներքո: Հաղորդվում է, որ երեքի մարմիններն ավելի ուշ վերադարձվել են Հայաստանին և նրանց ինքնությունը հաստատվել է:
Պետքարտուղարության զեկույցը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:
Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի:
Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում խտրականության խնդրին, մասնավորապես սեռի, սեռական կողմնորոշման, սահմանափակ առողջական կարողությունների հիման վրա: Զեկույցի գնահատականով՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։ Վերջիններս այլոց հետ հավասար չունեն կրթական, առողջապահական, հասարակական այլ մասնաշենքերից և տրանսպորտից օգտվելու հնարավորություն:
Բացի այդ, ըստ զեկույցի, կանայք ի տարբերություն տղամարդկանց, հիմնականում չունեն նույն մասնագիտական հնարավորությունները կամ վարձատրությունը: Գործատուները հաճախ նրանց տեղափոխում են ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքի: Զեկույցը նշում է, որ աշխատանքային օրենսգիրքը բացահայտորեն չի պահանջում հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության ապահովում:
Զեկույցի պնդմամբ՝ հանրային շրջանակներում առկա է կարծիք, որ աշխատավայրերում և քաղաքական ասպարեզում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները լայնորեն տարածված են ու այս խնդիրը համարժեք կերպով արձագանք չի ստանում կառավարության կողմից:
Խոսելով մարդու իրավունքների այս տարվա զեկույցի մասին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտում է՝ փաստաթուղթը ի ցույց է դնում, որ 2022 թվականին բոլոր տարածաշրջանի երկրներում մենք շարունակում ենք ականատես լինել մարդու իրավունքների հետընթացին, ներառյալ քաղաքացիական ակտիվության սահմանափակման, մարդու հիմնարար արժանապատվության հանդեպ անհարգալից վերաբերմունքին: Նրա խոսքով՝ զեկույցը փաստացի, օբյեկտիվ և խորապես ներկայացնում է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում՝ ուսումնասիրելով մոտ 200 երկրներում և տարածքներում այս ոլորտի հետ կապված զարգացումները:
Պետքարտուղարն ընդգծում է՝ այն կիրառում է նույն չափանիշները բոլորի հանդեպ՝ ինչպես ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների, այնպես էլ այն երկրների հանդեպ, որոնց հետ Վաշինգտոնն ունի տարաձայնություններ: Նրա նպատակը խրատելը կամ անարգելը չէ, ասել է պետքարտուղարը՝ շեշտելով, որ այն ավելի շուտ, համապատասխան գործիքակազմ է նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավուքնների խախտումների դեմ: Չնայած այս զեկույցը ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրներում առկա իրավիճակը, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները ևս բախվում է մարդու իրավունքների հետ` կապված իր մարտահրավերներին, նշել է ԱՄՆ պետքարտուղարը զեկույցի մասին իր ելույթում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT