«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ

«Եթե շարունակենք ձեռքերս ծալած նստել, չփորձենք հակազդել այդ հնարավոր ռազմական էսկալացիային առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով միանշանակ, ոչ թե հնարավոր է, այլ էսկալացիա լինելու է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը և հավելում, որ ամեն անգամ լսում ենք Ալիևի հերթական հայտարարությունը և հասարակության մեջ ոչ առողջ ռեակցիա է լինում, այն դեպքում, երբ մենք վաղուց պետք է դրան պատրաստ լինեինք:

Վերջինիս խոսքով, աշխատանք միանշանակ տարվում է տարբեր ուղղություններով, սակայն դա բավարար չէ:

«Կան ուղղություններ որոնցով աշխատանքը ես չեմ տեսնում: Օրինակ, Ալիևը մեզ անընդհատ շանտաժի է ենթարկում և ես չեմ տեսնում պատասխան Հայաստանի կողմից, այն դեպքում, երբ որ Հայաստանն էլ ունի մեխանիզմներ դրա համար:

Առաջին հերթին մենք կարող ենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը ճանաչվի տեռորիստական պետություն, դրա համար բոլոր հիմքերը և նախադրյալները կան. և՛ Ալիևն է անձամբ այդ հիմքերն ու նախադրյալները ստեղծում, և՛ Հաագայի դատարանի վերջին վճիռն է այդ հնարավորությունը մեզ տալիս: Երկրորդը՝ մենք կարող ենք շանտաժ անել Ալիևին «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքով: Կարող ենք սկսել կիրառել այդ սկզբունքը բանակցություններում, այսինքն՝ վերադառնալ ու զրոյից սկսել բանակցային պրոցեսը: Մենք ունենք հնարավորություններ, բայց չենք կիրառում»,- ասում է Ստեփանյանը:

Քաղաքագետը նաև նկատում է, որ Ալիևը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին իսկ մենք չենք խոսում Բաքվի հարյուր հազարավոր հայերի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները. «Մենք  չենք խոսում մեր հայրենակիցների մասին, որոնք Շուշիից են գնացել, Հադրութից են գնացել, Շահումյանից են գնացել: Ալիևի ցանկացած քայլին մենք կարող ենք պատասխան քայլ տալ. ես այդ քայլերը չեմ տեսնում: Ալիևի նման քաղաքական գործչի հետ կարելի է խոսել միայն ու միայն իր լեզվով: Ես չեմ ասում պատերազմ հայտարարենք, բայց մենք քաղաքակա՛ն, դիվանագիտակա՛ն միջոցներ ունենք և կածում եմ, պարտավոր ենք ամբողջ «արսենալը» կիրառել»:

Քաղաքագետի խոսքով՝ այն դեպքում երբ, այո՛, ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանը, չեմ կարողանում հասկանալ, թե Մոսկվան ի՞նչ կարող էր առաջարկել, ի՞նչ խոստում կարող էր տալ ՀՀ ԱԳ նախարարին վերջին այցի ժամանակ:

«Չեն կարող որևէ բան խոստանալ, որովհետև նրանց շահերը համընկնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ և սա խնդիր է: Չեմ կարողանում հասկանալ, ո՞րն է այդ այցի պարունակությունը, ի՞նչ կարող ենք մենք ստանալ:

Հանդիպումը ոչինչ չի տալու եթե մենք հայ-ռուսական հարաբերություններում չենք մտցնում նոր ակցենտներ. պետք է հարց բարձրացնել՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ: Արցախը դեռ դնենք մի կողմ, թեև Արցախի մասով էլ ունի պարտականություններ: Ասեք ինչո՞ւ չեք կատարում, մենք փորձենք որևէ այլ ելք գտնել: Եվ եթե չեք կատարում այդ դեպքում հարց է առաջանում, թե 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անում Հայաստանում: Ես չեմ ասում, որ ռազմաբազան այստեղից պետք է վռնդել, ոչ, բայց այս հարցերը պետք է բարձրացնել»,- նշում է Դավիթ Ստեփանյանը:

Վերջինս նկատում է, որ մենք պետք է փորձենք հակազդել այդ հնարավոր ռազմական էսկալացիային առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով, այնուհետև՝ ռազմական պատրաստության տեսանկյունից:

Ստեփանյանի խոսքով՝ ռազմական էսկալացիան ճնշելու մի քանի մեխանիզմներ կան:

««Առաջինը դա ուղիղ ճնշումն է՝ քաղաքական շանտաժը: Երկրորդը՝ Ռուսաստանի հետ բանակցություններն են. Ռուսաստանին պետք է հստակ ասվի՝ կա՛մ դուք ապահովում եք այս երկրի անվտանգությունը, որոնք պայմանագրով հստակ ֆիքսված են, կա՛մ դուք այստեղից դուրս եք գալիս ձեր ռազմական ներուժով: Երրորդ ուղղությունն այն է, որ պետք է անպայման տարվի շատ լուրջ աշխատանք արևմուտքի, Հնդկաստանի և Իրանի հետ:

Իրանը հստակ պետք է հասկանա, որ մենք այսօր Իրանի հետ իրավիճակային, բայց դաշնակիցներ ենք: Մենք շատ լուրջ դաշնակիցներ ենք Հնդկաստանի հետ, որովհետև մեջտեղում կա Պակիստան: Պակիստանը շատ կարևոր գործոն է, որը որ կանգնած է Ադրբեջանի և Թուրքիայի ետևում: Հաշվի առնելով, որ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ թշնամին է, մենք ունենք շատ լուրջ ընդհանուր շահեր և այդ ուղղությամբ պետք է «խաղանք»,- ասում է քաղաքագետն ու հավելում, որ էսկալացիա թույլ չտալու ամենակարևոր կոմպոնենտը դա բանակի վերազինումն է. «Բանակում պետք է ռեֆորմներ լինեն, այն պետք է անցնի պայմանագրային հիմունքների: Սովետական մոդելի բանակը չի կարող ապահովել մեր անվտանգությունը: Ես հարցի լուծումն այսպես եմ տեսնում, բանակը պետք է դառնա հարյուր տոկոսանոց պայմանագրային, բանակում պետք է աշխատեն միայն մասնագետներ, ուսուցման պրոցեսը պետք է կատարվի ՀՀ տարածքում և արևմուտքում, և այդ պայմանագրային բանակի հենքի վրա պետք է հայտարարվի ծառայությունը: Պետք է լինի, ոչ թե երկու տարի, այլ ասենք օրինակ, երեք ամիս, բայց այդ երեք ամսվա ընթացքում նորակոչիկը լիարժեք պետք է տիրապետի ռազմական արվեստին: Բոլորը պետք է լինեն զինապարտ և պետք է տիրապետեն զինվորական գործին: Իսկ մենք այսօր ունենք բանակ, որտեղ ոչ ոք, ոչ մի բանի չի տիրապետում, չնայած երկու տարի այնտեղ է լինում: Մեր մոտ մարդիկ բանակում ժամանակ են «մեռցնում»՝ անձնական փորձից եմ ասում»:

Խոսելով «5-րդ շարասյան» և պատերազմում պարտվելու նրանց մեծ ներգործության մասին՝ քաղաքագետը նշեց, որ «5-րդ շարասյունը» այսօր էլ՝ հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում նույն կերպ է խանգարելու, ինչպես դա արեց 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Նույն կերպ է խանգարելու, ինչպես 1991 թվականից սկսած, երբ որ ստացել ենք անկախություն: Այդ օրվանից «5-րդ շարասյունն» ամեն ինչ անում էր, որպեսզի մենք մտնենք Ռուսաստանի իշխանության տակ, որպեսզի մենք չունենանք ռեալ սուվերենություն, որպեսզի բանակում, ազգային անվտանգության համակարգում, և ցանկացած համակարգում, որն ապահովում է ազգային անվտանգությունը լինեն այդ շարասյան ներկայացուցիչներ և սաբոտաժի ենթարկեն ցանկացած ռեֆորմ»,- ասաց Ստեփանյանը և հավելեց, որ ոչ մի բան չի փոխվել, այդ մարդիկ իրենց տեղերում նստած են՝ այսօր էլ այդ շարասյունը գործում է. «Մի հատ լսե՛ք «Հայաստան», կամ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների հայտարարությունները: Մի հատ Մովսես Հակոբյանին լսե՛ք, այդ մարդը Արցախի պաշտպանության բանակն է ղեկավարել, ուղղակի լսե՛ք և ամեն ինչ պարզ կդառնա. պարզ տեքստով մարդիկ ամեն ինչ ասում են»:

Քաղաքագետի խոսքով՝ արդեն դիմակները պատռվել է, և երբ ասում են «5-րդ շարասյուն», պետք չի նստել, մտածել թե ովքե՞ր են. իրենք իրենց մասին ամեն ինչ ասում են:

««5-րդ շարասյունն» էլ ո՞նց է լինում: Սեյրան Օհանյանին լսե՛ք: Ես երկար տարիներ մտածում էի, որ այդ մարդը հերոս է: Հիմա լսում եմ ու զարմանում: Ասում է «եվրոպական դիտորդները ստեղ ի՞նչ կարան անեն՝ թուղթ ու գրիչով մեզ պետք է պաշտպանեն», չէ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի: Ի՞նչ է նշանակում եվրոպական դիտորդները մեզ պետք չեն, այսինքն դու Ալիևին հնարավորություն ես ուզում տալ, որ շարունակի մեր զինվորականներին սպանել, հա՞: Մենք Ջերմուկում 230 զոհ ենք ունեցել մեկ օրվա մեջ, ուզո՞ւմ ես այդ պրոցեսը շարունակվի, թե ուզո՞ւմ ես Ռուսաստանը հերթական անգամ մեր ՀՕՊ-ը անջատի այդ օրը: Էլի եմ ասում ուղղակի նրանց հայտարարությունները լսեք և ամեն ինչ պարզ է, ո՞վ է «5-րդ շարասյունը», ի՞նչ է ուզում, ո՞ւմ վրա է աշխատում. իրենք իրենց բերանով ամեն ինչ ասում են»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2291 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են