Երևան
12 °C
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-ղեկավար Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ կուսակցությունն արդեն կազմել է նախընտրական ծրագրերը, որոնք ներկայացնելու է հասարակությանը։ Իսկ ավագանու ցուցակում ընդգրկելու են թե՛ քաղաքական անձանց, թե՛ ժողովրդական արտիստների ու գիտության ոլորտի ներկայացուցիչների:
Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.
- Պարոն Թարվերդյան, ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել Երևանի ավագանու ընտրությունների ձեր նախընտրական ծրագիրը:
- Նախընտրական որոշ թեզեր ներկայացրել ենք մանրամասներով։ Այժմ որոշում ենք կայացրել պարզապես թեզի տարբերակով ներկայացնել ծրագրերը, քանի որ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ սկսել են կրկնել մեր թեզերը։ Մասնավորապես, իշխանությունը սկսել է խոսել առանձնացված տրանսպորտի մասին, մինչդեռ այդ հարցը մեզ մոտ առաջնային էր․ հստակ ընդգծել ենք, որ տրանսպորտային խնդիրների լուծման համար և մարդու տեղափոխման իրավունքը հարգելու տեսանկյունից ավտոբուսների համար կլինի առանձնացված ուղի։
Մենք ասել ենք՝ շատ ենք հարգում մեր տաքսու վարորդներին, այս ուղղությամբ նրանց նույնպես օգնելու ենք՝ այդպիսով լուծելով նաև խցանումների կարգավորման հարցը։ Ծրագրերը տարբեր են հասարակության տարբեր շերտերի համար։ Երիտասարդ ընտանիքների համար, օրինակ, ունենալու ենք բնակարանաշինության ծրագիր․ առաջարկելու ենք ընդամենը 700 ամերիկյան դոլարին համարժեք դրամով մեկ քառակուսի մետրի համար 60 քառակուսիանոց բնակարաններ տրամադրեն մինչև 40 տարեկան Երևանի բնակիչներին։ Միակ պայմանն այն է լինելու, որ այդ բնակարանները նրանք 5 տարի չեն կարող վաճառել։ Այսինքն՝ բիզնեսի չվերածեն։
Երևանը իր բնակիչների մասին է մտածելու, հոգալու։ Կլինեն ավտոկայանատեղիներ, որպեսզի քաղաքի կենտրոնում մեքենանները չկանգնեցնեն։ Ճանապարհը միայն երթևեկելու համար պետք է լինի։ Առաջիկայում կանդրադառնանք նաև մեր մյուս ծրագրերին, որոնք կրեատիվ են, տարբերվող։ Այնպիսին են լինելու, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա կրկնել դրանք։
- Ո՞ր ծրագրերին եք հիմնականում առաջնահերթությունը տալու և ընտրվելու դեպքում աշխատելու դրանք իրականացնելու ուղղությամբ:
- Մեր քաղաքը կարիք ունի առողջացման․ առաջին ծրագիրը կառավարման մոդելի փոփոխությունն է լինելու։ Անգործության համար շատ խիստ պատիժների ու պատասխանատվության ենթարկելը։ Հստակեցվելու են բոլորի պարտականություններն ու իրավունքները։ Ես, ունենալով պետական համակարգում բավականին լուրջ փորձ կառավարման ոլորտում, պատկերացնում եմ՝ ինչ է կառավարումը։ Դա աթոռ չէ, դա իրավասությունների շրջանակներում որոշումների կայացումն է։ Քաղաքապետը չպետք է իշխանության թևի ներկայացուցիչ լինի կամ ունենա քաղաքական մոնոպոլիա։ Մեզ մոտ քաղաքապետները ազատվում են աշխատանքից, ոչ թե հրաժարական տալիս։ Ես շատ կզարմանայի, եթե դերասանը, որը քաղաքապետ էր նշանակվել, հրաժարական տար, եթե լիներ անկախ քաղաքապետ։
30 տարի է՝ մենք չունենք անկախ քաղաքապետ, իշխանության կողմից են առաջադրվել և ընտրությունների միջոցով ընտրվել։
- Ինչպե՞ս եք պատկերացնում կառավարման մոդելի փոփոխությունների իրականացումը։
- Տեսնում ենք, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվում, որոնք վերաբերում են կոռուպցիոն գործարքներին, դրանք վախի բացակայության հետևանքով են։ Թաղապետարանները պետք է իրավասություններ ունենան: Իշխանությունը պետք է լինի ուղղահայաց և հորիզոնական, այդպես ստացվում է խաչի պատկեր, իսկ դա ուժ ունի։ Սուրճ խմողների ինստիտուտը պետք է վերանա։ Աշխատանքի չպետք է գնան ժամանակ անցկացնելու համար։ Գործադիրը պետք է պարծենա, որ լավագույն մասնագետներն են լինելու կառավարման ոլորտում։
Նախատեսում ենք նաև երկուսից երեք անգամ բարձրացնել աշխատավարձերը քաղաքապետարանի աշխատողների: 100 հազար դրամով լավ աշխատող չես գտնի։ Գուցե կրճատենք աշխատողների քանակը, բայց աշխատավարձերը բարձրացնել է պետք։ Ավագանին պետք է ֆունկցիոնալ դառնա։ Պետք է լինի համակարգ, որտեղ որոշումները ընդհանուր կկայացվեն։
- Կազմե՞լ եք արդեն ավագանու ցուցակը։ Ովքե՞ր են լինելու առաջին համարներում:
- Ավագանու ցուցակում կընդգրկվեն ինչպես քաղաքական անձինք, այնպես էլ պրոֆեսիոնալներ։ Չի բացառվում, որ այլ քաղաքական ուժի կամ կառույցի հետ դաշինք կազմենք, բայց դեռ վաղ է հայտնել՝ ովքեր կլինեն ցուցակում։ Մեկ փաստ կա․ ես՝ որպես կուսակցության ղեկավար, լինենք առանձին, թե դաշինքով, գլխավորելու եմ ցուցակը։ Մնացածը լինելու է պրոֆեսիոնալ անձանց մասնակցությամբ։ Կան ժողովրդական արտիստներ, որոնք իմ կողքին կլինեն, գիտությունների թեկնածուներ, բոլորն ասում են՝ քեզ հետ հաճելի է թիմային աշխատանքը, դու լսում ես։ Կարծում եմ՝ ցուցակը կարժանանա քաղաքի բնակիչներից շատերի աջակցությանը։
- Չընտրվելու դեպքում շարունակելո՞ւ եք Ձեր քաղաքական գործունեությունը:
- Շատ ընկերների ասել եմ՝ կապված քանի տոկոս աջակցություն կստանանք, ես շատ լուրջ որոշում եմ կայացնելու հետագա իմ քաղաքական գործունեության վերաբերյալ։ Եթե հասարակությունն ուզում է միշտ լինի հների ու նորերի պայքարում, թող տառապի նրանց միջև։ Բոլորը փնտրում են նորին։ Քաղաքականություն մտնելն ու դուրս գալը ընտրությունների արդյունքով չէ, եթե բնական գործիչ է և մտածելով է այդ քայլը կատարել։ Լինելով հաջողակ բիզնեսմեն՝ մեծ պատասխանատվություն եմ ստանձնել իմ հասարակության առջև։ Դժվար թե արդյունքն այնպես լինի, որ ես հիասթափվեմ։ Ես սիրում եմ այս քաղաքը, երկիրը։
Բացառիկ խնդիր պետք է լինի, որ Երվանդ Թարվերդյանը, որն իր կյանքի լավ տարիները տրամադրում է քաղաքական գործունեությանը, դուրս գա։
- Ընդդիմադիր ուժերը կարծես թե դեռ չեն շտապում ընտրությունների մասով: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը:
- Բազմիցս ասել եմ՝ նախանձում են դաշնակցականներին․ 130 տարի ունենալ նման քաղաքական ուժ, ամբողջ աշխարհով մեծագույն պատիվ է, բայց, ինչպես տեսնում ենք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան դաշինքը» այլևս գոյություն չունեն, տրոհվել են։ Եթե նկատի ունենանք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, պետք է նշեմ՝ քաղաքապետը պետք է երևանցի լինի։ Սա երևանցու ընտրություն է, և անցյալ կուսակցությունները մերժվել են ժողովրդի կողմից։ Այդ ուժերը չպետք է աջակցեն նաև որևէ ուժի, քանի որ եթե ժողովուրդը տեսնի այդ աջակցությունը, չի դիտարկի այդ ուժերին որպես մաքուր ուժ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան
Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան
Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է
Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին
«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT