Երևան
12 °C
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանի կարծիքով՝ Երևանի կենդանաբանական այգու այսօրվա տարածքը շատ հարմար վայրում է՝ քաղաքին հասանելի ժայռային տարածք, որը ոչ թե պետք է փոխել, այլ եղածի վրա աշխատել, ներդրումներ անել:
Նշենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնել էր, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ պայմաններում պահելու ծրագիր կա: Նրա խոսքով՝ եղած Կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս:
«Երևան պարկի հատվածում 150-157 հեկտար է։ Ունենք մեծ անտառտնկման, կանաչապատման և Կենդանաբանական այգին տեղափոխելու, ավելի լավ պայմաններում պահելու ծրագիր»,- նշել էր փոխքաղաքապետը:
Ըստ Առաքելյանի՝ եթե ցանկանում ենք Կենդանաբանական այգին լինի այցելուների համար մատչելի ու հասանելի տեղ, պետք է լինի քաղաքի մեջ: «Չենք կարող ասել՝ գնացեք, Ջրվեժից դուրս մի տեղ կգտնեք: Իմ կարծիքով՝ այսօրվա Կենդանաբանական այգին իդեալական տեղում է գտնվում իր ձևով ու տեսքով, ուրիշ բան է, որ ներսը պետք է բարելավել: Եթե մենք չունենք 1000 կենդանի պահելու տարածք, ավելի լավ է պահել 100-ը՝ չվնասելով կենդանիներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:
Զրուցակցի խոսքով՝ եթե մենք ուզում ենք միջազգային չափանիշներին համապատասխան Կենդանաբանական այգի ունենալ, եղածով բավարարվել այս պայմաններում չի լինի, ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ:
«Տուրիզմի զարգացման համար ևս Կենդանաբանական այգին մեծ պոտենցիալ է, եթե հայկականի ու Հայաստանի մասին գիտամատչելի ձևով ավելի շատ ինֆորմացիա տրամադրվի: Մենք ունենք շատ անսպասելի ու յուրահատուկ տեսակներ, օրինակ՝ կուսածին մողեսները, որ միայն էգերն են, արուներ դրանց մեջ չկան, ո՞վ գիտի դրա մասին, շատ քչերը: Կարելի է այդ հետաքրքիր կենդանատեսակների միջոցով ներկայացնել, թե ինչքան մեծ հնարավորություններ ու լայն տեսականի ունի մեր ֆաունան»,- ասում է Առաքելյանը:
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչի դիտարկմամբ՝ Հայաստանը շատ հարուստ բնություն ունի և կենդանիների շատ տեսակներ. «Հատկապես փոքր տեսակների խիստ պահպանության կարիք ունենք, քանի որ դրանք հիմնականում ապրում են միայն Հայաստանում, էնդեմիկ են: Այդ տեսակետից մենք մեծ խնդիր ունենք ուշադրություն դարձնել ոչ միայն այդ տեսանելի՝ մեծ կենդանատեսակներին, այլ խոցելի՝ փոքր տեսակներին, որպեսզի աշխարհի ֆաունայում դրանք չկորչեն»:
Նրա կարծիքով՝ այս խնդրի լուծումը հնարավոր է կազմակերպել Կենդանաբանական այգում. «Այստեղ էլ կա հարց, որ հիմնական խնդիրը դրվում է տեսանելի՝ խոշոր տեսակների վրա, սակայն մեզ համար ավելի կարևոր է հայկական տեսակների համալրումը: Նույն առյուծը, վագրը, այո, հետաքրքիր են զբոսաշրջիկներին, սակայն բնապահպանական տեսակետից կարևոր է շեշտը դնել մեր հայկական տեսակների վրա. նույն մուֆլոնը, բեզուարյան այծը, այն տեսակները, որոնք բազմացնելու կարիք ունենք, և դա պետք է լինի ոչ միայն ցուցադրության նպատակով, այլ դառնա գիտահետազոտական կենտրոն: Այս ուղղությամբ, որքան գիտեմ, Կենդանաբանական այգում աշխատանքներ տարվում են, ու շուտով մենք կտեսնենք դրական ընթացք»:
Զրուցակցի նկատառմամբ՝ Կենդանաբանական այգի հաճախելիս պետք է ոչ միայն կենդանիների բազմազանությամբ ու յուրահատկությամբ հիանալ, այլ ինֆորմացիա ստանալ: «Կենդանաբանական այգում պետք է այնքան ինֆորմացիա լինի, որ երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնի: Չպետք է երեխան գնա, տեսնի ու ոչինչ չսովորի: Այստեղ, իմ կարծիքով, մեծ ներդրումների պահանջ չկա, ձևաչափային փոփոխություն է անհրաժեշտ՝ շեշտը դնելով նաև կրթականի վրա»,- ասում է նա:
Վերջինս նկատում է, որ այս ժամանակաշրջանում դա կարելի է անել անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. «Պետք է ոչ թե չոր ու կոպիտ փաստերը ներկայացնել, այլ աչքը շոյող ձևով: Դա կարող է լինել ինտերակտիվ վահանակների, սլայդերի, QR կոդերի, խաղային տարբերակներով: Կարող է էկրանի վրա նյութ լինել՝ ինտերակտիվ ձևով ներկայացված, երեխան գնա, էկրանին կոճակները սեղմի, ինչ-որ բան հայտնվի: Բոլոր միջոցներն այստեղ աշխատում են»:
Նա օրինակ է բերում, որ վերջերս եղել է ակվապարկում, տեսել ձկնատեսակներ, սակայն չի հասկացել դրանց ծագումնաբանությունը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT