Երևան
12 °C
«Կարծում եմ պետք է դադարենք ռուս խաղաղապահների գործառութային անկարողությունը բացատրել նրանցից անկախ հանգամանքներով: Ես այստեղ տեսնում եմ հստակ միտում, և դա ավելի շուտ ոչ թե անկարողություն է, այլ թողտվություն»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում տեղի ունեցած սադրանքին, երբ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիներն արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների ճանապարհը, որի միջոցով որոշ արցախցիներ փորձում էին վերադառնալ բնակության վայր:
Ըստ Խալաթյանի՝ սա արտահայտում է ՌԴ-ի վերաբերմունքն Արցախի հարցի և արցախահայերի իրավունքների նկատմամբ:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ըստ էության, չի կատարում Եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտականությունները, և կարծում եմ՝ սա Ադրբեջանի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է, նաև՝ Հայաստանի կողմից իրեն թելադրվող անշահավետ պայմաններին ընդդիմանալու թաքնված պատասխան»,- ընդգծում է նա:
Հարցադրմանը, թե մասնավորապես ի՞նչ պայմանների մասին է խոսքը, վերջինս մանրամասնում է.
«Խոսքը հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ ուժերի տեղակայման մերժումն է, «Զանգեզուրի միջանցք»-ը, Մեղրին Ռուսաստանի պրոտեկտորատին հանձնելը՝ այլևայլ իրավաբանական ձևակերպումներով: Երբ ասվում է, որ Ադրբեջանը պահանջում է միջանցք, պետք է նշել, որ ոչ միայն Ադրբեջանը, նաև Ռուսաստանն է պահանջում այդ միջանցքը: Պարզապես վերջինս, որպես չարյաց փոքրագույն, առաջարկում է այն հանձնել իր պարեկությանը, որը դե ֆակտո նույն բանն է: Երրորդ պայմանը Հայաստանի՝ ավելի խոր ինտեգրացիան է Ռուսաստանի և ռուսաստանակենտրոն ինտեգրացիոն միավորումների հետ, լինի՝ ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միություն, թե մեկ այլ բան: Ըստ էության՝ Ռուսաստանը մեզանից պահանջում է հստակ հակաարևմտյան դիրքավորում, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Բելառուսն է: Եվ քանի որ այդ պահանջների համախումբը Հայաստանն իրավացիորեն չի կատարում, շարունակվում են նման ճնշումները»:
Իրավագետը նկատում է, որ Ռուսաստանի թողտվությամբ Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ «վերջին փամփուշտներն» են, որ ՌԴ ունի՝ Հայաստանին ճնշելու համար. «Սա վերջին էական ճնշման լծակն է, մնացած ցանկացած ճնշում՝ լինի տնտեսական, թե քաղաքական, մեծ հաշվով հաղթահարելի է: Ըստ էության՝ Ռուսաստանը երբեմն խոսում է Ադրբեջանի շուրթերով, երբեմն՝ իր անունից, և, այո, իհարկե, նա այսօր շահախնդիր է բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները՝ հաշվի առնելով իր կախվածությունը թուրքական տարրից՝ աշխարհաքաղաքական մեկուսացվածությունը որոշակիորեն հաղթահարելու համար»:
Նրա համոզմամբ՝ ՌԴ-ի այս պահվածքը պետք չէ պայմանավորել նաև ուկրաինական ճակատում առկա իրողություններով: «Արցախում նման բարձիթողի իրավիճակ չի կարող լինել առանց Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հստակ քաղաքական միտման»,- նշում է Խալաթյանը:
Զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը չունի այն քաշային կատեգորիան, որ անգամ նեղն ընկած՝ աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում հայտնված Ռուսաստանի հետ նման դիրքորոշումներով և նման կեցվածքով առնչվեր. «Ես գործնականում բացառում եմ Ադրբեջանի նման քաղաքական ինքնուրույն իրականացումը, և, ըստ էության, այսօր Ադրբեջանի շահերն Արցախում լավագույնս ապահովում է Ռուսաստանը»:
Իսկ Արևմուտքը, ըստ նրա, թե՛ Արդարադատության միջազգային դատարանի, թե՛ այլևայլ բանաձևերի, թե՛ գործնական օգնության միջոցով, ինչպես Եվրամիության դիտորդներն են, ցույց է տալիս իր անհամաձայնությունն Արցախում ձևավորված ստատուս քվոին:
Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանը նպատակ ունի մինչև 2025 թվականն ավարտել Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին և չի բացառում, որ դրանից հետո ՌԴ-ն պարզապես դուրս կգա այնտեղից:
«Ինչպես Եռակողմ հայտարարությունն է նախատեսում, Ադրբեջանը 6 ամիս առաջ կպահանջի դուրս գալ իր տարածքից, և ՌԴ-ն կիրականացնի: Այսինքն, ըստ էության, մենք ժամանակ ունենք մինչև 2025 թվականի ամառ, որպեսզի կարողանանք անվտանգության այլընտրանքային տարբերակներ ձևավորել»,- ասում է Խալաթյանը:
Վերջինս ընդգծում է, որ իր մոտ կասկած է առաջանում, որ ՌԴ-ն ավելի շատ իրականացնում է Ադրբեջանին Արցախը ինտեգրելու քաղաքականություն, որից հետո պարզապես դուրս կգան Արցախից. «Մյուս տարբերակը նոր պատերազմն է, որով Ռուսաստանը կփորձի Հայաստանի ուժերը վերջնականապես ջլատելու միջոցով կատարել իր պայմանները: Բոլոր դեպքերում կա՛մ պատերազմ, կա՛մ Արցախի խաղաղ հանձնում, դա Ռուսաստանի քաղաքական երկընտրանքն է: Մեզ մնում է համախմբել մեր ուժերը և գտնել այլընտրանքներ, որպեսզի այդ ծրագիրը չիրականացվի»:
Ըստ իրավագետի՝ սրանում շատ կարևոր է նաև Արցախի ղեկավարության դիրքորոշումը, որ վերջինս Հայաստանի հետ համակարգված աշխատի:
«Կարծում եմ՝ նախկինում իրավիճակն ավելի վատ էր, հիմա փոքր-ինչ բարվոք է, բայց բոլոր դեպքերում ՀՀ-ի ու Արցախի մոտեցումներում կա որոշակի չհասկացվածություն Արցախի անվտանգության նոր համակարգի ձևավորման հարցում: Արցախը ռուսակենտրոն մոտեցում է շարունակում առաջ տանել, և այդտեղ Հայաստանը երբեմն հայտնվում է ոչ այդքան հաճելի իրավիճակում: Ստացվում է, որ ՀՀ-ն այլ մոտեցումներով է հանդես գալիս միջազգային արենայում, բայց բուն տուժողը՝ Արցախը, այլ նարատիվներով է հարցին մոտենում»,- ասում է Խալաթյանը:
Վերջինիս խոսքով՝ այլընտրանքը միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն է Արցախում՝ ընդ որում չբացառելով նաև ռուսական ներկայությունը. «Սա կարող է լինել այն փոխզիջումային լուծումը, երբ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունն Արցախում, բայց ոչ մենաշնորհը խաղաղապահ գործառույթի իրականացման մեջ»:
Ըստ Խալաթյանի՝ այդ բազմազգ առաքելությունը կապահովի Արցախի դե ֆակտո անկախությունը և այդ հարցի սառեցումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից Արցախի հարցի վերջնական տարանջատումը: «Երբ Արցախի հարցը կդառնա միջազգային պատասխանատվության առարկա, Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերությունների վերահաստատման հարցում հղում չեն անի Արցախին, և Ադրբեջանը Արցախի հարցի ադրբեջանանպաստ կարգավորումը չի կապի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ»,- նկատում է նա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT