«Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ օտարվել է. նախաձեռնվել է վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«Պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հունվարի 14-ի որոշմամբ՝ ուսանողական այգու՝ Տերյան 76 հասցեին հարող տարածքում, «Արմեն» ՍՊ ընկերությանը հատկացվել է 1248.0 քմ մակերեսով հողատարածք. 2003 թվականի մարտի 10-ին կնքվել է զբոսայգիներում և պուրակներում հողատարածքի վարձակալության պայմանագիր:

Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ՝ նշված հասցեում «Արմեն» ՍՊ ընկերությանը տրամադրված 1248.0 քմ մակերեսով հողամասից 626.22 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով՝ 24 մլն 422 հազար 580 դրամով, օտարվել է վերը նշված ընկերությանը։

Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ հաստատված՝ «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքը, ըստ գոտիավորման նախագծի, գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջները պարտադիր իրագործելու ու ապահովելու, համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը վերը նշված երկու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով կազմակերպելու պարտավորություն, առերևույթ խախտել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը), «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.1-րդ հոդվածի, 14.3-րդ հոդվածի 17-րդ և 31-րդ մասերի, «Երևանի գլխավոր հատակագծի իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման, «Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» Կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման և Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշման պահանջները:

Վերոշարադրյալից բացի այդ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով՝ մասնավորեցման ոչ ենթակա համայնքային սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման «Ուսանողական» այգու տարածքից, Կառավարության կողմից անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցված 626.22 քմ մակերեսով հողատարածքը, գոտիավորմամբ հողամասերի նպատակային և գործառնական նշանակության նորմերին հակառակ, օտարվել են «Արմեն» ՍՊ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի ապրիլի 3-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների 1-ին մասերին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1218 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ