Երևան
12 °C
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, մեկ բառով է բնութագրում՝ խայտառակություն:
Իսկ ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ խորհրդարանից համաձայնություն ստանալու վերաբերյալ վերջինս ասում է, որ ՀՀ քաղաքացիները վաղուց «թքած ունեն» այս ծավալվող գործողությունների, նաև այն բանի վրա՝ «Հայաստան» դաշինքի «խուլիգան» պատգամավորը կզրկվի՞ անձեռնմխելիությունից, թե՞ ոչ:
«Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թաթախված են եղել տարբեր տեսակի հանցագործությունների մեջ, մեղադրվում են տարբեր հանցագործությունների համար, ներկայացնում են ՀՀ քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունը, սրան միայն քաղաքական և իրավական գնահատական պետք է տրվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա այն մշտապես աչքի է ընկել քաղաքական հարցերը բռունցքների և ուժի դիրքերից լուծելով: Նա պատմական ակնարկ է անում. «1999 թվական, հոկտեմբեր 27, ոճրագործ Նաիրի Հունանյան՝ իր հանցախմբով: Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական է եղել: Դաշնակցությունը միշտ է աչքի ընկել նման արարքներով, և սրա մեղավորը ոչ թե դաշնակցությունն է, այլ գործող իշխանությունը»:
Մկրտչյանը հիշեցնում է, որ երկրի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, հատկապես՝ անվտանգային, իսկ խորհրդարանը փոխանակ զբաղվի խնդիրները լուծելով, փողոցային «ռազբորկաներ» է անում:
Ըստ նրա՝ սրա պատճառն այն է, որ այսօր հանցագործները խորհրդարանում պատսպարվել են ԱԺ պատգամավորի մանդատի տակ, ունեն խորհրդարանական խմբակցություն, իսկ նրանց առաջնորդը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անգամ կորցնել անկախությունը և մտնել Միութենական պետություն: «Պետք է մաքրվեն շարքերը»,- կրկնում է նա:
Մկրտչյանն այս մթնոլորտի առաջացման ևս մեկ պատճառ է մատնանշում. «Երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո վերոնշյալ ուժերը բեմադրում էին գնդակահարության տեսարաններ Երևանում, անպատժելիությունն այդտեղից սկսվեց: Ժողովրդավարությունը որևէ պարագայում չպետք է շփոթել ամենաթողության և անարխիայի հետ»,- ընդգծում է նա:
Միևնույն ժամանակ Մկրտչյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում, որպես այդպիսին, խորհրդարանական ընդդիմություն չի ճանաչում:
«Այս մարդիկ պատերազմից հետո ՀՀ քաղաքացիների հույզերի վրա սխալմամբ ընդդիմության մանդատ են ստացել: Համոզված եմ՝ եթե վաղը տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Ռոբերտ Քոչարյանը, այս դաշնակցական խումբը, Սերժ Սարգսյանը պատիվ «ունեցողների» հետ չեն կարող սողոսկել Ազգային ժողով»,- ասում է նա:
Քաղաքագետը նաև խորհրդարանական մեծամասնությանն է կոչ անում հետևություններ անել. «Խորհրդարանական մեծամասնությունն առհասարակ պետք է ՀՀ քաղաքացիներին պատասխանի՝ արդյոք իրենց՝ որպես գործող իշխանության, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, ձե՞ռք է տալիս օրվա խորհրդարանական ընդդիմությունը: Իրականում իշխանությունն առաջինը պետք է շահագրգռված լինի իր՝ կառուցողական ընդդիմություն ձեռք բերելու հնարավորությամբ և ամեն ինչ անի, որպեսզի այդպիսի ընդդիմություն ունենա»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT