Քննարկվել են ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման նախադրյալները. հայտնի է տեղակայման վայրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման վերաբերյալ, որը նախատեսված է նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պատգամավորներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Քննարկումն իրականացվել է հնացած, լքված և մասամբ քանդված տարածքների վերանորոգման միջոցով ժամանակակից շինություններ նախագծելու գործում մեծ փորձ ունեցող գերմանական Architects von Gerkan, Marg and Partners ընկերության ներկայացուցիչներ Շտեֆան Շյուցի և Քրիստիան Հելմունդի, ինչպես նաև Nüssli շինարարական ընկերության ներկայացուցիչ Հարալդ Դոշի հետ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ արդյունավետ քննարկման արդյունքում հաջորդ քայլերն ուղղված կլինեն ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ստեղծման գործնական աշխատանքներին՝ գործընկերների փորձի համադրմամբ:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ակադեմիական քաղաքի հայեցակարգը: Այն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Դրանցից մեկը Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է՝ տեխնոլոգիական ուղղվածության բուհերի համար, որտեղ իրականացվելու է գիտահետազոտական գործունեություն: Մյուս՝ ամենամեծ կլաստերը նախատեսված է տեղակայել կրթական, սպայական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կամ միջպետական բուհերի համար: Եվ երրորդը արվեստի կլաստերն է:

Ըստ Հայոցյանի՝ այն կտեղակայվի «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում և նախատեսված է 1971 դասախոսի և 15204 ուսանողի համար: Որպես ենթակառուցվածքներ՝ կլինեն արվեստի համալսարան, արվեստի ավագ դպրոց, կինոթատրոն և այլն:

Կողմերը հաստատել են, որ պահպանված ենթակառուցվածքների արդիականացումը և գեղարվեստականացումը նպատակահարմար է, և աշխատանքները կիրականացվեն այդ ընդհանուր շրջանակի մեջ:

Գերմանացի գործընկերները ներկայացրել են իրենց փորձն աշխարհի տարբեր երկրներում պահպանված շինությունների հիման վրա նոր ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ:

Ընկերության հայտնի աշխատանքներից են Չինաստանի ազգային թանգարանը, Դրեզդենի մշակութային պալատը, ինչպես նաև Մյունխենի համերգասրահը՝ Isarphilharmonie-ն, որի բացումը տեղի է ունեցել 2021 թ.: Այն կառուցապատվել է 1920-ականներից ժառանգություն մնացած տրանսֆորմատորների պահեստի վրա՝ պահպանելով պահեստի պատերը՝ որպես ժամանակակից համերգասրահի մուտք:

Շինարարական աշխատանքները տևել են ընդամենը 3 տարի:
Շտեֆան Շյուտցը նշել է, որ ծրագրի իրականացման սկզբնական փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի հիման վրա ճարտարապետները հանդես կգան նախագծման և կառուցապատման առաջարկով:

Հանդիպման ընթացքում գերմանացի մասնագետներին ուղղվել են հարցեր նախագծման, շինարարական աշխատանքների մեկնարկի, կառույցների սեյսմիկ անվտանգության, կոնստրուկտիվ սխեմաների կիրառման վերաբերյալ:

Քննարկումից հետո կողմերն այցելել են ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի տարածք, որը նախատեսված է նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում: Նախարարն ու հյուրերը տեղում ծանոթացել տեղանքին, պայմաններին, քննարկել նախագծային աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18812 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել