Երևան
12 °C
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:
Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.
«Շնորհակալություն, տիկին նախագահող,
Հարգելի գործընկերներ,
Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց: Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ մենք շարունակում ենք քննարկել ՄԻԵԴ-ի որոշումների կատարման, ավելի ճիշտ` չկատարելու հարցը: Ինչու՞ դա դեռ տաբու չէ: Ինչո՞ւ մենք դեռ չենք կարող պետություններին ասել, գիտե՞ք, եթե դուք չեք հետեւում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որը տաբու է, ապա ձեր վերջին օրերն են այս կազմակերպությունում: Շատ հաճախ մենք իսկապես վախենում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններից:
Չեմ ցանկանում անդրադառնալ այս կամ այն երկրի չիրականացրած քաղաքականությանը, ես ավելի շուտ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե որքան երկար ենք մենք պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ մենք` որպես քաղաքական գործիչներ, մեր անգործությամբ խաթարում ենք միջազգային դատական համակարգի գոյությունը: Ինչո՞ւ ենք մենք կենտրոնացած վերջնական դատավճռի վրա: Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում, եւ շատ հաճախ իրական արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է միջանկյալ միջոցներ կիրառել, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում այս կամ այն վերջնական որոշման համար:
Ցավոք, Նախարարների կոմիտեն չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, քանի որ դա լրացուցիչ գլխացավանք է: Հիշում եք, հարգելի' գործընկերներ, մի քանի բանաձեւերի շրջանակներում մենք բարձրացրել ենք այդ հարցը:
Շատ կարեւոր է չհիշատակել միայն մեկ դեպք: Պարոն Քրիստոֆեր Չոուփը նշեց, որ Օսման Քավալայի գործը շատ կարեւոր է: Պարոն Քրիստոֆեր Չոուփ, պետք է նշել նաեւ այլ դեպքեր: Ընդամենը մի քանի օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունեցին միջանկյալ միջոցներ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերսկսել երթեւեկությունը Լաչինի միջանցքում: Արդյո՞ք մենք ունենք որեւէ արձագանք կամ որեւէ պատշաճ արձագանք: Քաղաքական գործիչների անգործությունը խաթարելու է միջազգային դատական համակարգի գոյությունը: Իսկ առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ շարժվել, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար: Սա մեր կազմակերպության լրացուցիչ արժեքներից մեկն է:
Եթե մենք շարունակաբար ունենայինք այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվեր չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, չհետեւել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած միջանկյալ միջոցներին, դա ոչ միայն դատարանի, այլեւ մեզանից յուրաքանչյուրի եւ մեր երկրների ժողովուրդների համար շատ կարեւոր այս հարգելի կազմակերպության գոյության վերջը կլիներ:
Շնորհակալ եմ»,- իր ելույթում ասել է Վլադիմիր Վարդանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT