Դիտորդական առաքելության ներկայությունից Ադրբեջանն առավել զսպված է․ ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳՆ նախարարին (տեսանյութ)

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։

Այս մասին Ասրյանը նշել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը, հայտնում է «Արմենպրես»-ը։

«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերն իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասել է նա:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ արձանագրել է, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է:

«Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասել է Կատրին Կոլոնան։  

Էդվարդ Ասրյանը նաև նշել է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են ԵՄ դիտորդական առաքելության ռազմական անվտանգությունը, ինչպես՝ տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ․ «Եռամսյա մեր աշխատանքի ընթացքում կարող եմ ասել, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»։

Պատասխանելով այն հարցին՝ խոսակցություններ կան, որ Եվրամիությունը տեղեկություն է փոխանցում Ադրբեջանին պարեկության վերաբերյալ, ԳՇ պետը նկատել է․ «Նման աշխատանքների իրականացումը Զինված ուժերի տեղեկատվությունից դուրս է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21608 դիտում

«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին

Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ

Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել

Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում

Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ

Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ

Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա

Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը

Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ